Գլխավոր Մեդիալուսաբանում

Հայրիկս ասում էր՝ եթե չլիներ «Արարատը», չէր լինի «

Հայրիկս ասում էր՝ եթե չլիներ «Արարատը», չէր լինի «Հրազդան» մարզադաշտը, եթե չլիներ «Հրազդանը» , չէր լինի «Արարատ 73»-ը. Արաքսյա Մուշեղյան

04/15/2025

newmag-y-n

Հրատարակվել է մոդեռնիզմի պատմության տեսաբան Կարեն Բալյանի «Հրազդան» ստադիոն. Մոդեռնիզմի ճարտարապետության գլուխգործոցը» գիրքը:

Newmag-ի հրատարակած այս գրքում մանրամասն ներկայացված է 1960-70-ականների հայկական ճարտարապետության գլուխգործոց «Հրազդան» մարզադաշտը, վերջինիս նախագծման եւ կառուցման պատմությունը՝ «ձնհալի» դարաշրջանի համատեքստում։ 

Գրքի հայերեն թարգմանությունը ֆինանսավորել է հայկական մոդեռնիստական ճարտարապետության վառ ներկայացուցիչ, Հրազդան մարզադաշտի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանի ընտանիքը՝ ճարտարապետի 90-ամյակի առիթով: Aravot.am-ը զրուցել է Գուրգեն Մուշեղյանի դստեր՝ կոմպոզիտոր, դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանի հետ:


Տարածել

«Հրազդան» ստադիոն. Խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոցը
«Հրազդան» ստադիոն. Խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոցը

Կարեն Բալյան

10800 ֏

Նկարագրություն

Կարեն Բալյանի գիրքը նվիրված է 1960-70-ական թվականների ճարտարապետական ​​գլուխգործոցին։ «Հրազդան» մարզադաշտի նախագծման և կառուցման պատմությունը ներկայացված է ազգային գիտակցության բարձրացմանդարաշրջանի՝ «հալոցքի» իրադարձությունների համատեքստում։

«Հրազդան» մարզադաշտը 1970-1971 թվականներին կառուցվել է Հրազդան գետի գեղադիր լանջին, որից էլ ստացել է իր անունը։ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կառուցված մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 1971 թվականի մայիսի 19-ին։ ԽՍՀՄ խոշորագույն մարզադաշտերից մեկն էր։

«Հրազդան» մարզադաշտն այսօր դեռ կանգուն է և պահպանում է իր վեհությունն ու մոգական ձգողականությունը, սակայն չի շահագործվում ըստ նշանակության։ Նախատեսվում է քանդել այն։ Խորհրդահայ մոդեռնիզմի բազմաթիվ գլուխգործոցներ են քանդվել կամ այդ ճանապարհին են։ Երևանցիների հպարտության խորհրդանիշ «Հրազդանը» գուցե անէանա հենց մեր սերնդի աչքի առաջ։ Ու մայրաքաղաքը կկորցնի ևս մեկ լեգենդ։ Եվ գուցե հնարավոր չլինի կանխել դա: Այդ դեպքում մնում է այն պահպանել թղթի վրա մյուս կործանված հրաշքների պես, փրկել գոնե մարզադաշտի ստեղծման պատմությունը, անմահացնել հեղինակների երևակայության թռիչքը, արխիվացնել մարզական կոթողի վեհ ու հաղթական տեսքը։