Ինչի՞ մասին է newmag-ի հրատարակած «Թքած ունենալու նուրբ արվեստը» բեսթսելլերը
Ժամանակակից աշխարհում անընդհատ ու ամենուրեք քարոզում են, թե ինչպես կարելի է դառնալ հաջողակ, հարուստ և արդյունավետ. կարճ ասած՝ ինչպե՞ս բոլորից լավը լինել: Սոցցանցերում անընդհատ կարելի է կարդալ պատմություններ, թե ինչպես մի երիտասարդ ստեղծեց ինչ–որ ծրագիր և մեծ գումարներ աշխատեց: Սոցցանցի նյուզֆիդն էլ պտտելիս տպավորություն է ստեղծվում, թե քո շրջապատում բոլորը ավելի ուրախ և երջանիկ են, քան դուք: Սակայն հաջողության և երջանկության վրա խիստ կենտրոնացումը միայն ընդգծում է, թե ինչերի չեք հասել: Ինչպե՞ս հաջողակ դառնալ: Ամերիկացի հեղինակ, բլոգեր և ձեռներեց Մարկ Մենսոնը առաջարկում է խնդրի լուծման իր տարբերակը՝ «Թքած ունենալու նուրբ արվեստը. երջանկության պարադոքսալ բանաձև» գրքում: Գիրքը գրել է 2016-ին, բաղկացած է 9 գլխից: «Թքած ունենալու նուրբ արվեստը» միանգամից դարձել է ամերիկյան, հետո համաշխարհային բեսթսելլեր: Այն ակնթարթորեն Amazon-ում դարձավ № 1 բեսթսելլերը:
«Թքած ունենալու նուրբ արվեստը» միանգամից դարձել է ամերիկյան, հետո համաշխարհային բեսթսելլեր: Այն ակնթարթորեն Amazon-ում դարձավ № 1 բեսթսելլերը:
Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է դրական մտածել։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: – Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»: Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։
***
Պե՞տք է ժամանակ ծախսել գիրքն ընթերցելու վրա: Ընդհանրապես, ի՞նչ է սովորեցնում:
Ինքնակատարելագործման ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, թե իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին: Ինչ–որ պահի սկսում ենք մտածել, որ բացասական զգացմուքններն ու անհաջողությունները վատն են և փորձում ենք պայքարել դրանց դեմ: «Մի փորձեք, – ասում է Մարկ Մենսոնը: – Ուժերը և նյարդերը պետք է ծախսել կարևորի վրա»: Գիրքն օգնում է հասկանալ, որ միշտ դժվարություններ կլինեն: Հաջողակ դառնալու համար մի փոքր պարադոքսալ է, բայց աշխատող: Խնդիրները երբեք և ոչ մի տեղ չեն անհետանա, բայց ապրելը կդառնա ավելի հեշտ և հաճելի:
Խնդիրները երբեք և ոչ մի տեղ չեն անհետանա, բայց ապրելը կդառնա ավելի հեշտ և հաճելի:
Մարկ Մենսոնի կյանքի փիլիսոփայությունը պարզ է. պետք է սովորել թքած ունենալու արվեստը: Մենսոնն առաջարկում է կողմնորոշվել, թե կյանքում ինչն է կարևոր ձեզ համար: Պետք է սովորել թքած ունենալ մնացած մանրուքների՝ անկարևորի վրա, գրողի ծոցն ուղարկել ուրիշի կարծիքը, առերեսվել անհաջողությանը և դրան միջնամատ ցույց տալ: «Խոչընդոտը ճանապարհ է, էգոն՝ թշնամի» բեսթսելլերի հեղինակ Ռայան Հոլիդեյը հենց դա էլ հասկացել ու այսպես է մեկնաբել գիրքը:
«Երջանիկ ու ազատ ապրելու համար պետք է տարբերել ու առանձնացնել կարևոր արժեքներն անկարևորներից։ Սա հրաշալի գրված կիրառական փիլիսոփայությամբ գիրք է, որն ընթերցողին կօգնի հասնել դրան»։
Մարկ Մենսոնի «Թքած ունենալու արվեստը» հետաքրքիր և անսովոր է ընթերցել: Հարցազրույցներից մեկում Մենսոնն ասել է, որ այս գիրքը չի թեթևացնի ձեր խնդիրները.
«Ես նույնիսկ չեմ փորձի: Ինչպես տեսնում եք, ես ձեզ հետ արդար եմ: Այն նաև մեծության չի բերի, չի էլ կարող, քանի որ մեծությունը ուղեղի իլյուզիան է, ամբողջությամբ արհեստական նպատակ և մեր անձնական հոգեբանական Անտլանտիդան»:
Մենսոնն ասում է, որ փոխարենը կսովորեցնի, թե ինչպես ցավը վերածել զենքի, տրավման՝ ուժի, իսկ ձեր խնդիրները՝ միքիչ ավելի հաճելի խնդիրների: «Բարձրացրո՛ւ կյանքիդ որակը» բեսթսելլերի հեղինակ Սթիվ Քեմբը ասում է.
«Այս գիրքը լավ ընկերոջ նման սթափեցնող ապտակ է հասցնում: Այն զվարճալի է ու անպարկեշտ։ Կարդացե՛ք, եթե պատրաստ եք մի կողմ դնելու ձեր բոլոր արդարացումներն ու ապրելու գրողի տարած լավ կյանքով»։
***
Ո՞վքեր պետք է կարդան գիրքը. անհաջողակնե՞րը, թե՞ ինքնավստահները
Այս գիրքը նրանց համար է, ովքեր անընդհատ կարդում են արդյունավետ և հաջողակ դառնալու մասին գրքեր, հոդվածներ, լսում են հաջողության հասած մարդկանց Այս գիրքն առանձնանում է հաջողության մասին գրված այլ գրքերից:խորհուրդները, ցանկանում են կենտրոնանալ իրենց սխալների վրա և ապրել ամբողջական կյանքով:
Այս գիրքն առանձնանում է հաջողության մասին գրված այլ գրքերից:
«40 խորհուրդ նոր տեսակի ձեռներեցին» գրքի հեղինակ Դերեկ Սիվերսի խոսքով, այս գիրքը մյուս բոլոր գքերի հակապատկերն է.
« Մի՛ փորձիր։ Հանձնվի՛ր։ Սխալվի՛ր։ Իջեցրո՛ւ չափանիշներդ։ Դադարի՛ր հավատալ ուժերիդ։ Տրվի՛ր ցավին։ Ու սպանի՛ր քեզ։ Ամեն կետը շատ ճշմարիտ է, օգտակար և շատ ավելի արդյունավետ, քան մեզ ծանոթ դասական հրապարակումները։ Հակիրճ է, բայց զարմանալիորեն խորը։ Ես այն մեկ գիշերվա ընթացքում կարդացի և հիմա պետք է վերընթերցեմ»:
Ո՞վ է Մարկ Մենսոնը
Մարկ Մենսոնը 34-ամյա հայտնի բլոգեր, լրագրող, ձեռներեց և ամերիկացի հեղինակ է: Ծնվել է Տեխասում։ Բոստոնի համալսարանում ստացել է ֆինանսիստի կրթություն։ Հայտնի է նրանով, որ կարողանում է պարզ և հասկանալի պատմել բարդ իրերի մասին: Նա հայտնի է կարիերայի, հաջողության և կյանքի մասին պրովոկացիոն մտքերով:
Նա հայտնի է կարիերայի, հաջողության և կյանքի մասին պրովոկացիոն մտքերով:
Ծանոթություններին և ժամադրություններին նվիրված իր առաջին բլոգը սկսել է 2009-ին։ Դրանից հետո բացել է MarkManson.net կայքը: Ամերիկացի բլոգերն իր կայքի այցելուներում այսպես է ողջունում.
«Բարև Ձեզ: Ես NYTimes –ի բեսթսելլեր դարձած «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի հեղինակն եմ, բլոգեր և ձեռնարկատեր եմ:Գրում եմ մեծ գաղափարների մասին, տալիս եմ կյանքի խորհուրդներ, որոնք ձեզ պետք կգան: Որոշ մարդիկ ինձ հիմար են կոչում, որոշներն էլ ասում են, որ փրկել եմ իրենց կյանքը: Կարդացեք և ինքներդ որոշեք»:
Markmanson.net կայքում հարաբերությունների և ժամադրությունների, ինքնազարգացման և մշակույթի մասին նրա խորհուրդերը մեկ տարում կարդում է ավելի քան 2 միլիոն մարդ:
Մարկ Մենսոնը նաև «Մոդելները. կանանց ազնվությամբ գրավեք» գրքի հեղինակն է: Այստեղ տղամարդկանց խորհուրդներ է տալիս, թե ինչպես կարելի է սիրահետել կանանց։ Նա նաև Infinity Squared Media LLC ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է: Ապրում է Նյու Յորքում:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը