ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Մեդիալուսաբանում

Ինչո՞ւ և ինչպե՞ս սկիզբ առավ «Ֆուտբոլային դիվանագիտ

Ինչո՞ւ և ինչպե՞ս սկիզբ առավ «Ֆուտբոլային դիվանագիտությունը, ինչ արտառոց դրվագներ մնացին հետնաբեմում․ գաղտնազերծված տեղեկություններ՝ Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքում

newmag-y-n

Ինչո՞ւ և ինչպե՞ս սկիզբ առավ «Ֆուտբոլային դիվանագիտությունը, ինչ արտառոց դրվագներ մնացին հետնաբեմում․ գաղտնազերծված տեղեկություններ՝ Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքում

Տեղի ունեցավ պատմական գիտությունների թեկնածու Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ճակատագրի դեմ» գրքի շնորհանդեսը, որը իրականություն է դարձել NewMag հրատարակչության շնորհիվ։ Գիրքը ականատեսի վկայությունն է ֆուտբոլային դիվանագիտության ամբողջ ընթացքի մասին։ 2008-2010 թթ. Սամվել Ֆարմանյանը եղել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար, ներկա գտնվել հայ-թուրքական բանակցություններին: Գրքում առաջին անգամ գաղտնազերծվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցությունները, որոնք 2008-2010 թթ. վարել է Թուրքիայի նախագահ Գյուլի, վարչապետ Էրդողանի, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի, ԱՄՆ նախագահ Օբամայի, պետքարտուղար Քլինթոնի եւ այլ պաշտոնյաների հետ։ Ներկայացվում է կարգավորման նախապատմությունը, աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի իրական քարտեզը, ներգրավված կողմերի իրարամերժ նպատակները, ինտրիգային հետնաբեմն ու որոշումների տրամաբանությունը։

Գրքի հեղինակ Սամվել Ֆարմանյանն ընդգծում է, որ ընթերցողն ինքն իր համար շատ հարցերի պատասխաններ կարող է գտնել գրքում և ժամանակագրական կապը բերել հասցնել մինչև 2018թ․ և դրան հաջորդող իրադարձություններ։

««Միայնակ ընդդեմ ճակատագրի» գիրքն իմ վկայություններն են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այն փորձի մասին, որը ստացել է ֆուտբոլային դիվանագիտություն անվանումը։ Ժամանակագրական առումով 2008-10թթ տեղի ունեցած իրադարձությունների մասին է։ Բայց դա միայն առաջին հայացքից, որովհետև ուշադիր ընթերցողը, վստահ եմ, կարող է ինքնուրույն գտնել պատճառահետևանքային կապերի այն կարմիր թելը, որը բերելու և հանգեցնելու է Հայաստանում 2018թ-ի իրադարձություններին և դրան ածանցյալ՝ ազգային աղետին։ Կարծում եմ այն մարդիկ, ովքեր պատմության տարբեր փուլերում զբաղեցրել են պետական բարձր պաշտոններ, պարտավոր են իրենց իմացածը, իրենց տիրապետած տեղեկությունները փոխանցել ոչ միայն մեզ՝ ժամանակակիցներիս, այլև գալիք սերունդերին։ Ինչո՞ւ, որովհետև բոլորիս աչքի առաջ հանրային գիտակցության մանիպուլյացիան, հիշողության կորուստը, պատմության ուրացումը կամ խեղաթյուրումը կարող է աղետի դուռը տանել աշխարհի բոլոր ժողովուրդներին։ Գիրքը շարադրելիս՝ իմ նպատակը եղել է իմ տիրապետած տեղեկությունները, որոնք գաղտազերծված են և նոր, դարձնել հանրության սեփականությունը»,- ասում է Սամվել Ֆարմանյանը։

Հուշագրությունը կօգնի հասկանալ հայ-թուրքական ու արցախյան հիմնախնդիրները, բացահայտել տարածաշրջանային իրողությունների պատճառահետեւանքային կապերը՝ հասնելով մեր օրեր։ Գիրքը կհետաքրքրի պատմաբաններին, պետական, քաղաքական, հասարակական գործիչներին, դիվանագետներին, լրագրողներին, վերլուծաբաններին ու հետաքրքրասեր ընթերցողներին։

Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում օրոք և անմիջական մասնակցությամբ է եղել «Ֆուտբոլային դիվանագիտություն» անունը ստացած հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին փորձը։ Երրորդ նախագահը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման երկու՝ նախկին և ներկա փորձերը համեմատելով՝ այսպես բնութագրեց դրանք՝ «Մեր ժամանակ գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, սրանց ժամանակ թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր մոտ»։

«Կարծում եմ Սամվել Ֆարմանյանը մեծ գործ է կատարել, ես երբևէ չեմ կասկածել ո՛չ Սամվել Ֆարմանյանի հիշողության վրա, ո՛չ դեպքերը՝ ներքին համակարգով «նկարահանելու» ու գրի առնելու ունակությունների վրա»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Գրքում ներկայացված է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարևոր շրջադարձը․ ինչո՞ւ և ինչպե՞ս սկիզբ առավ հայ-թուրքական գործընթացը, ի՞նչ ընտրության առաջ էր կանգնած Հայաստանը, ի՞նչ էր իրականում տեղի ունենում Նյու Յորքում, Դավոսում, Մյունխենում, Պրահայում, Ստամբուլում, Ցյուրիխում և Բուրսայում։ Թուրքիայի նախագահին Երևան հրավիրելուց մինչև հայտնի արձանագրությունները «գրողի ծոցն ուղարկելը, ի՞նչ է կատարվել այս ամենի հետնաբեմում և ի՞նչ արտառոց ու մինչ այժմ չլսված դրվագներ են եղել, այս հարցերի պատասխանները տեղ են գտել «Միայնակ ընդեմ ճակատագրի գրքում»։

 

Տարածել