ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Մեդիալուսաբանում

ԼԱՏՎԻԱՑԻ ՀԵՂԻՆԱԿԸ՝ ԲԵՍԹՍԵԼԼԵՐ ԴԱՐՁԱԾ «ԵԼԳԱՎԱ 94»-Ի

ԼԱՏՎԻԱՑԻ ՀԵՂԻՆԱԿԸ՝ ԲԵՍԹՍԵԼԼԵՐ ԴԱՐՁԱԾ «ԵԼԳԱՎԱ 94»-Ի, ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ»-ՈՎ ՈԳԵՇՆՉՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11/08/2024

newmag-y-n

Լատվիայում բեսթսելլեր դարձած կուլտային «Ելգավա 94» վեպը թարգմանվել է հայերեն։ Լատվիայի եւ Եվրոպական Միության գրական մրցանակներ ստացած լատվիական վեպը հայերեն հրատարակել է Newmag-ը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ օրերս, հեղինակի՝ Յանիս Յոնեւսի ներկայությամբ, եւ որի հետ առիթ ունեցանք զրուցելու նաեւ մենք։

Այս կիսակենսագրական վեպը 1990-ականներին Լատվիայի Ելգավա քաղաքում ապրող սերնդի մասին է, որը փնտրում է իր ինքնությունը եւ ապրում է այլընտրանքային մշակույթի հորձանուտում: 

Լատվիայում բեսթսելլեր դարձած կուլտային «Ելգավա 94» վեպը թարգմանվել է հայերեն։ Լատվիայի եւ Եվրոպական Միության գրական մրցանակներ ստացած լատվիական վեպը հայերեն հրատարակել է Newmag-ը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ օրերս, հեղինակի՝ Յանիս Յոնեւսի ներկայությամբ, եւ որի հետ առիթ ունեցանք զրուցելու նաեւ մենք։  

Այս կիսակենսագրական վեպը 1990-ականներին Լատվիայի Ելգավա քաղաքում ապրող սերնդի մասին է, որը փնտրում է իր ինքնությունը եւ ապրում է այլընտրանքային մշակույթի հորձանուտում: 

Վեպը սկսվում է 1994 թվականի ապրիլի 5-ին Nirvana-ի մենակատար եւ կիթառահար Կուրտ Քոբեյնի մահով: Քոբեյնի մահն ազդում է երիտասարդների վրա: Ելգավայում սկսում են լսել ծանր մետալ: Սա նաեւ այն ժամանակն է, երբ Լատվիան, տնտեսական եւ սոցիալական ցնցումների միջով անցնելով, վերականգնում էր իր անկախությունը: 

Գրքի գլխավոր հերոս Յանիսը որոշում է այդ տեկտոնական ժամանակներում ապրել այլընտրանքային ապրելակերպով ու լսել մետալիկա։ Լատվիական Generation X-ի համար շոկային ու անսովոր էր հետխորհրդային այս ազատությունը: Այս գիրքը դեռահասության, հասարակության ու համակարգի դեմ բողոքի եւ հուսահատեցնող ձանձրույթի մասին է: Վեպը նաեւ հետխորհրդային երիտասարդության վրա ծանր ռոքի ու գրանժի թողած ազդեցության մասին է:


Թե ինչպես Լատվիային հաջողվեց հաղթահարել հետխորհրդային ժամանակաշրջանի տնտեսական եւ սոցիալական ցնցումները ու վերականգնել անկախությունը, Յանիսն ասում է․ դժվար է ասել՝ մինչեւ հիմա դրանք հաղթահարվա՞ծ են, թե՞ ոչ։ «Մեծամասամբ օգնել է այն գաղափարը, որ մենք ամեն ինչ սկզբից ու նորից չենք կառուցել, մինչեւ սովետականացվելը Լատվիան եղել է անկախ, բավական հաջողակ ու զարգացող պետություն, եւ 92թ.-ին, երբ դարձանք անկախ, այդ պատմական հենքի վրա, հիշելով ու պահպանելով մեր ինքնությունը՝ կարողացանք քայլել նոր ճանապարհով եւ ունենալ այն, ինչ այսօր ունենք»,- ասում է Յանիսն ու նկատում, որ թե՛ Լատվիան, թե՛ Հայաստանը, լինելով հետխորհրդային երկրներ, շատ զուգահեռներ, ընդհանրություններ ունեն, որովհետեւ եղել են նույն քաղաքական աշխարհակարգի մաս։ Հատկանշական է, որ, նմանություններից ու տարբերություններից բացի, Յանիսը մատնանշում է նաեւ այն վախը, որն ունի Լատվիան՝ որպես փոքր երկիր․ «Լատվիայում տարածված կարծիք կա, որ մենք փոքր ազգ ենք եւ կարող ենք կուլ գնալ ավելի մեծ պետություններին, բայց կա նաեւ հակառակ կարծիքը, որ վերջապես կարող ենք մեր տեսակը, ինքնությունը պահպանել ու զարգացնել»: 

Ասում է՝ ընթերցողը գրքում կգտնի այն, ինչ փնտրում է։ «Շատ հաճախ արտերկրի հրատարակիչներն ասում են` ամեն ինչ շատ ծանոթ է ու նման, բայց կան նաեւ այնպիսիք, որ ասում են` միանգամայն նոր բան է մեզ համար։ Երբ լինում եմ արեւմտյան, եվրոպական երկրներում, գիրքը հաճախ ներկայացվում է որպես հետխորհրդային ժամանակի գրականություն, դա այն բանն է, որից կուզեի իսկապես ձերբազատվել։ Սակայն դա կարող է բերել հակառակ մի բանի՝ դառնանք Արեւմտյան Եվրոպայի մաս ու այդտեղ կորցնենք մեր տեսակն ու ասելիքը»,-ասում է հեղինակն ու նշում, որ գիրքը գրելիս չի մտածել, որ այն կարող է դառնալ բեսթսելլեր, ավելին՝ գիրքը գրելու ընթացքում դրա մասին ընդամենը 1-2 հոգի է իմացել, եւ դեռ հարց էր` գիրքը կավարտի, թե՝ ոչ: 

«Քաղաքական եւ արտաքին աշխարհի իրադարձություններն իրականում բացարձակ կապ չունեն գրքի իրադարձությունների հետ: Գիրքը երիտասարդի ներքին աշխարհի մասին է, արտաքին աշխարհը գիրք չի ներթափանցում: Շատ մեծ ու նշանակալից իրադարձություններ չկան գրքում, բայց տղայի համար դրանք կարեւոր են: Ու գուցե հաջողության գրավականներից մեկն այն է, որ գրքի հերոսը մի քիչ թույլ, խեղճ տղա է, որն անցնում է իր ճանապարհը։ Շատ ժամանակ սխալ են ընկալում գրքի ասելիքը, նույնիսկ մտերիմ մարդիկ ասում են, որ հեգնանքի էլեմենտը շատ է գրքի մեջ, բայց իրականում ես չեմ հեգնում, այլ շատ լուրջ եմ վերաբերվում այս ամենին: Սկզբում դա երիտասարդներին էր թվում հետաքրքիր, հետո շրջանակը սկսեց ընդլայնվել, եւ դարձավ հետաքրքիր բոլորին, թեպետ թվում էր, թե այն ի սկզբանե պետք է հետաքրքիր լինի տարբեր ենթամշակույթներ կրողներին` ռոք լսողներին, բայց գնալով գիրքը դարձավ շատ ընդունված ու հանրաճանաչ»:

Գրքում Կուրտ Քոբեյնի մահը, ծանր ռոքը գեղարվեստական հնա՞րք են՝ ընդգծելու երիտասարդության բողոքը համակարգի ու հասարակության դեմ, թե՞ ավելին պետք է տեսնենք ու կարդանք այդ նշանների ետեւում։ «Կուրտ Քոբեյնի մահն ու նրա շուրջ աղմուկն ինձ համար կարեւոր էին, բայց իրականում խոսքն ավելի շատ երաժշտության մասին է եւ երաժշտության շուրջ հավաքված երիտասարդների, որոնք ինչ-որ բաներ են փնտրում` ձեւավորվելու ու կազմավորվելու որպես անձ, իսկ դա երաժշտության միջոցով ամբողջացավ: Այն ժամանակ շատ կարեւոր էր նաեւ իմ ու իմ գրքի հերոսի համար, որ լսենք ոչ միայն այն, ինչ մեր ծնողներն են լսում, այլեւ այն, ինչ տարբերվում էր մեր ծնողների լսածից: Մարդիկ երբեմն խոստովանում են, որ իրենց պատանեկությունը շատ ավելի բարդ է եղել, որովհետեւ 90-ականները մայրաքաղաքից հեռու քաղաքներում բավականին բարդ էին` բարքերի առումով: Գուցե նաեւ դա է գրավում ընթերցողին»:         

Լատվիացի գրողին դեռ մանկուց գրավել է Սասունցի Դավթի կերպարը, ասում է՝ այդ հիշողությունները մինչ օրս վառ են իր մտքում, երբ ինքն ու քույրը կարդում էին «Սասունցի Դավիթ» էպոսը, Հայաստանի մասին առաջին տպավորությունը ստացել է հենց այդ գրքի միջոցով, բայց իրական Հայաստանը նոր պետք է բացահայտի՝ այս այցի ընթացքում, որը լի է լինելու մշակութային-ճանաչողական այցերով ու հանդիպումներով։


Տարածել