ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Մեդիալուսաբանում

Լեգենդ դարձած տղայի պատմությունը

Լեգենդ դարձած տղայի պատմությունը

newmag-y-n

Հայերեն է թարգմանվել Լիոնել Մեսիի մասին պատմող գիրքը

Իտալացի լրագրող Լուկա Կայոլիի «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գիրքն արդեն հասանելի է հայ ընթերցողին։ Երեկ տեղի ունեցավ «Newmag» հրատարակչական ընկերության կողմից հայերեն թարգմանված սպորտային բեսթսելլերի շնորհանդեսը։
Գիրքը մանրամասն ներկայացնում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը։ Այն պատմում է, թե ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել Լիոնել Մեսսին մեծ ֆուտբոլիստ դառնալու համար։ Ֆուտբոլիստի կյանքի եւ կարիերայի մասին պատմող գրքի հեղինակն ապրում է Իսպանիայում եւ գիրքը գրելու տարիներին ունենալով բազմաթիվ տեղեկություններ՝ գրի է առել դրանք՝ շփվելով տեղացի լրագրողների, ֆուտբոլիստների, մարզիչների, Մեսսիի հարազատների, ընտանիքի անդամների, գործընկերների, մանկության ընկերների ու հենց անձամբ ֆուտբոլիստի հետ։

Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանի կարծիքով, սպորտային երկու՝ «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» եւ «Ռոնալդուն. կատարելության տենչով» բեսթսելլերները  ֆուտբոլային մեկնաբաններին կարող են օգնել տերմինաբանության հարցում։ Մյուս կողմից՝ այն դասական օրինակ կարող է հանդիսանալ հայ արձակագիրների, նաեւ մարզական լրագրողների համար, թե ինչպես կարելի է գրել հայկական սպորտի որեւէ աստղի մասին։ «Հայ մարզական լրագրողները պետք է ուշադրություն դարձնեն, թե ինչպես է սպորտային մամուլը, մարզական միջոցառման մասին զգացմունքների հետ զուգակցելով ինտելեկտը, ներկայացնում մարզական իրադարձությունը»,–ասաց նա։

Գիրքն անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը։ Թարգմանական աշխատանքները սկսվել են անցած տարվա օգոստոսից՝ անմիջապես Ռոնալդուին նվիրված գրքից հետո։ Թարգմանչուհին խոստովանում է, որ գրքերը թարգմանելու շնորհիվ դարձել է ֆուտբոլասեր։

Գրքի հայերեն տարբերակի համար հատուկ նախաբան է գրել ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը, որը տեսել է մարզիկի խաղը առաջին իսկ օրվանից եւ շարունակում է հետեւել նրան։ «Մեծ պատիվ էր այսպիսի գրքի նախաբան գրելը։ Հայաստանում շատ մարդիկ կգտնվեն, ովքեր նախաբան կգրեն առանց համացանցի օգնության, այդ առումով առավել պատվաբեր էր ինձ համար նախաբանը գրելը»,–ընդգծեց Քալանթարյանը։ Նախաբանում ֆուտբոլային մեկնաբանը Մեսսիին համեմատել է ոչ միայն Ռոնալդուի, այլեւ ֆուտբոլի բոլոր մեծերի հետ՝ գտնելով, որ նա բոլորից ինչ—որ բան ունի, ինչն էլ նրան դարձնում է բացառիկ ֆուտբոլիստ մարզաձեւի պատմության մեջ։

ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանի խոսքով, սպորտային ոլորտին վերաբերող գրականության թարգմանությունները կարող են խթան հանդիսանալ թե մարզաձեւերի զարգացման, թե գիրք սիրելու առումով։ Նա հույս հայտնեց, որ նման նախաձեռնությունները շարունակական կլինեն, եւ տարվա մեջ կունենանք սպորտի սիրված մարզիկներին նվիրված նոր հրատարակություններ։

«Newmag» հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը նշեց, որ Մեսսիի մասին պատմող գրքով ազդարարում են իրենց գրահրատարակչական տարվա մեկնարկը։ Առաջիկայում եւս սպասվում են նոր նախագծեր. արդեն ընթացքի մեջ են Նեյմարին եւ Ջորկայեֆին նվիրված գրքերի հրատարակման աշխատանքները։

Գիրքը ոչ միայն ֆուտբոլասերների համար է, այլեւ հանրության լայն շրջանակների։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի տեղեկալ, ֆուտբոլային վերլուծաբան Արմեն Նիկողոսյանը եւ ֆուտբոլային մեկնաբան Գրիգոր Ավետիսյանը առանձնացրել են այն հատուկ անունները, տերմինները, որոնք ընթերցողին կօգնեն ավելի լավ հասկանալ ֆուտբոլային պատմությունը։ Մեկտեղված են նաեւ բավականին շատ փաստագրական եւ հանրագիտարանային տվյալներ ընդհանուր ֆուտբոլի մասին։

 
HHPRESS

Տարածել