Newmag-ի հրավերով Հայաստան է ժամանել արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը
Հայաստան է ժամանում արտասահմանյան ամենահայտնի գրողներից Մագդա Թախտաճյանը:
Առաջին անգամ Newmag-ը գրողին ներկայացրել է փետրվարի 18-ին՝ Ձմեռային փառատոնին: Այդ օրը տեղի է ունեցել նրա գրքի շնորհանդեսը, ինչպես նաև գրողը մասնակցել է պանելային քննարկման: 4 հայտնի բեսթսելլերի հեղինակի գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով, սակայն ոչ երբեք հայերեն: Մագդա Թախտաճյանը հենց այդ նպատակով էլ ժամանել է հայրենիք և առաջիկա երկու շաբաթը մասնակցելու է «Ռոջավա» վեպի գրքարշավին:
Մինչև Հայաստան ժամանելը Մագդա Թախտաճյանը ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Ծնվել է հենց Բուենոս Այրեսում, արգենտինահայերի 3-րդ սերնդի ներկայացուցիչ է: Տարիներ առաջ թողել է լրագրողական կարիերան ու սկսել ստեղծագործական բուռն փուլ: Արգենտինահայ գրողի առաջին գիրքը հրատարակվել է 2016-ին, որը նվիրված էր հեղինակի՝ Ցեղասպանությունից փրկված տատիկի պատմությանը: Թախտաճյանը հեղինակել է նաև «Ալմա Արմենիա», «Արցախ» վեպերը: Այս գործերը համարվում են եռագրություն, բայց դրանք կարելի է ընթերցել նաև որպես առանձին ստեղծագործություններ:
«Ռոջավա» վեպը գրողի ընկալմամբ ավելին է, քան պարզապես զինված հակամարտությունը նկարագրող գիրք: Սա պատմություն է կանանց մասին, որոնք պայքարում են աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչների դեմ ու դա անում են դիմահարդարված, փայլեցված եղունգներով, հրացանը ձեռքին և մազերն արձակած: Մագդան ընդգծում է, որ այս կանանց զինված պայքարը նաև պատրիարխալ հասարակության դեմ է: Իրենց հեղափոխական դիմադրությամբ փորձում են քանդել այն հասարակարգը, որտեղ ստացել են դաստիարակություն ու որը վաղուց արդեն ապականվել է:
«Ռոջավա» վեպի գրքարշավի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը