ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Մեդիալուսաբանում

newmag-ն այլեւս չի տպագրվի, փոխարենը գրքեր կհրատար

newmag-ն այլեւս չի տպագրվի, փոխարենը գրքեր կհրատարակի

newmag-y-n

«Մենք թքած ունենալու քիչ հնարավորություններ ունենք մինչեւ մեր մահը: Այնպես որ պետք է որոշում կայացնելիս զգույշ լինել»՝ սա է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի հիմնական գաղափարներից մեկը, որին ծանոթանալու հնարավորություն ունի արդեն նաեւ հայ ընթերցողը: Գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը նախաձեռնել է «NewMag» ընկերությունը, որն օրերս ներկայացրեց իր նոր գրահրատարակչական ծրագրերը: Շնորհանդեսին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, ծանոթացել «NewMag»-ի նոր նախագծերին, ինչպես նաեւ պարզել, թե որն է թքած ունենալու նուրբ արվեստը :):

Նշենք, որ ամսագրի տպագիր տարբերակի վերջին համարը լույս է տեսել 2018 թվականի մարտին, որից հետո «NewMag»-ի խմբագրակազմը որոշել է պահպանել newmag.am կայքը, իսկ տպագրության ոլորտում ուժերն ուղղել գրահրատարակչությանը: Որպես անդրանիկ գիրք ընտրվեց Մարկ Մենսոնի՝ համաշխարհային բեսթսելեր դարձած «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը, որը թարգմանեցին «ArmComedy» նախագծի հեղինակներ Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը: Սկզբում գիրքը լույս տեսավ 500 օրինակով, որն ամբողջությամբ սպառվեց մեկ շաբաթվա ընթացքում, այժմ էլ արդեն վաճառվում է երկրորդ տպաքանակը:

Լրագրողների հետ զրույցում «NewMag»-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը նշեց, որ խմբագրության նպատակն է թարգմանել եւ հրատարակել հիմնականում ոչ գեղարվեստական գրքեր` հրապարակախոսական, քաղաքական, տնտեսական, բիզնեսի, ինքնաճանաչման մասին. «Գեղարվեստական գրականության վրա շատ քիչ ուշադրություն ենք դարձնելու այն պարզ պատճառով, որ շուկայում արդեն կան հաջողակ հրատարակչություններ` մասնագիտացած հենց այդ ուղղությամբ»,- ասաց նա:

Թե որն է գրքի հաջողության գաղտնիքը, Արտակ Ալեքսանյանը մի քանի հանգամանքով է պայմանավորում: Ասում է` ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով է գիրքն արդիական, որքանով է գեղեցիկ փաթեթավորված եւ ամենակարեւորը` որքան արժե. «Ես հասկանում եմ` կան գրահրատարակչական ծախսեր, որոնցից անհնար է խուսափել, բայց, միեւնույն ժամանակ, գրքի գինը պետք է լինի խելամտության սահմաններում: Կարծում եմ` մեր գրքի հաջողության գաղտնիքը նաեւ այն է, որ այն մատչելի է: Մենք ունենք ընթերցող հասարակություն, բայց մարդիկ, ցավոք, դեռ չունեն հնարավորություն թանկարժեք գրքեր գնելու: Հետեւաբար` մենք պետք է ընդառաջենք եւ խելամիտ գնային քաղաքականություն վարենք, որպեսզի գրքերը լինեն հասանելի»:

Նա նաեւ խոստովանեց, որ սկզբում կարծում էին` գիրքը կկարողանան թարգմանել մեկ ամսում, սակայն թարգմանական եւ խմբագրական աշխատանքները տեւել են մոտ հինգ ամիս. «Մենք ցանկանում էինք ստեղծել գիրք, որի ընթերցանության ժամանակ մարդիկ չեն զգա, որ դա թարգմանություն է, եւ վայելեն հայերենը: Դա ամենակարեւորն էր: Կարծում եմ` խմբագրի եւ թարգմանիչների շնորհիվ մենք հասել ենք այդ նպատակին, իհարկե, շատ երկար չարչարվելուց հետո»: Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանն էլ ընդգծեց, որ ամենադժվարը ժարգոնային եւ սլենգային բառերի թարգմանությունն էր. «Աշխատել ենք պահպանել հեղինակի ոճը, որում նա ստեղծագործել է՝ եւ՛ ամերիկյան խոսակցական, որը շատ բարդ է հայերեն թարգմանելը, եւ՛ բլոգերային, եւ՛ գիտական, եւ՛ հոգեբանական, եւ՛ ժարգոնային: Այնուամենայնիվ, ամեն ինչ այնքան էլ բարդ չէր, քանի որ աշխատել ենք չորս հոգով»: Գրքի թարգմանիչները` Նարեկն ու Սերգեյն էլ ասացին, որ բնօրինակը բառ առ բառ թարգմանել են` փորձելով գտնել դրանց հայերեն համարժեքները, ինչպես նաեւ պահպանել հումորը, որը կարմիր թելի նման անցնում է ամբողջ գրքով: Նարեկն իրեն բնորոշ հոմորով նկատեց, որ սեր ու կիրք են ներդրել թարգմանության մեջ, որը, հույս ունեն, ընթերցողը կգնահատի. «Շատ են եղել նորաբանություններ, այսինքն` բառեր, արտահայտություններ, որոնք չկան հայերենում: Դրա համար էլ փորձել ենք բացականչությամբ, կետադրությամբ եւ սեր ու կրքով թարգմանել բոլոր այն դժվար հատվածները, որոնք առկա են եղել բնագրում»,- ասաց նա:

Նարեկն էլ ընդգծեց, որ սա այն դեպքն է, երբ հաճելի էր թարգմանության ընթացքում կարդալ գիրքը, քանի որ այն լի է հումորով է, երբեմն էլ շատ համահունչ է իր սեփական մտածելակերպին: Հարցին, թե, ի վերջո, որն է թքած ունենալու նուրբ արվեստը, Նարեկը նշեց՝ պետք է կարողանալ կյանքում ճիշտ ընտրություն կատարել այն դեպքերի եւ երեւույթների միջեւ, որոնց վրա կարելի է թքած ունենալ եւ որոնց վրա չի կարելի. «Բաներ կան, որոնք այնքան անկարեւոր են եւ որոնց վրա մենք այնքան ժամանակ ու նյարդեր ենք ծախսում, որ իսկապես՝ լրիվ անիմաստ է»,- նկատեց նա: Սերգեյն էլ հավելեց, որ գիրքը բացատրում է` կյանքում ավելի կարեւոր բաներ կան` ուտելը, խմելը, ընկերները, սերը, որոնց վրա էլ հենց պետք է կենտրոնանալ: Արտակ Ալեքսանյանը նշեց նաեւ, որ ընթացքի մեջ են երեք նոր գրքի թարգմանական աշխատանքները, որոնցով կրկին նույն թիմն է զբաղվում՝ բացառությամբ Նարեկի ու Սերգեյի: Տղաներն այժմ աշխատում են իրենց հեռուստատեսային նախագծերի վրա, թեեւ չեն բացառում, որ հետագայում նոր թարգմանություններ եւս կկատարեն:

 

Bravo.am

Տարածել