BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Մեդիալուսաբանում

Newmag Winter Fest. Հայաստանն ու Բուշը, հայկական Տ

Newmag Winter Fest. Հայաստանն ու Բուշը, հայկական ՏՏ ծնունդը, «Օպերացիա Զոդ»

newmag-y-n

Newmag-ը փետրվարի 19-ին ժամը 11:00-ից մինչեւ 21:00-ը «Կոնգրես» հյուրանոցում «Ձմեռային փառատոն» է անցկացնելու, որի ընթացքում հրատարակչության բոլոր գրքերը փառատոնի ընթացքում վաճառվելու են մինչեւ 40 տոկոս զեղչով:

Newmag-ը փետրվարի 19-ին ժամը 11:00-ից մինչեւ 21:00-ը «Կոնգրես» հյուրանոցում «Ձմեռային փառատոն» է անցկացնելու, որի ընթացքում հրատարակչության բոլոր գրքերը փառատոնի ընթացքում վաճառվելու են մինչեւ 40 տոկոս զեղչով:

Փառատոնին Newmag-ը միանգամից 8 նոր գիրք կներկայացնի.

Նարինե Աբգարյան

«Դրսեկը»

«Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպ»

Ալեքսեյ Պոմիգայլով, Ալեքսանդր Անդրեեւ, Իլյա Կորոբով

«Մարդիկ եւ մեքենաները. Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը»

Սուրեն Սարգսյան

«Հայաստանն ու Բուշն անձամբ. Հայ-ամերիկյան շփումների գաղտնազերծված մանրամասներ»

Ավետիս Գրիգորյան, Արսեն Բոբոխյան

«Օպերացիա Զոդ. Ինչպես Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը»

Դմիտրի Տրենին

«Ուժերի նոր բալանս. Ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է որդեգրելու Ռուսաստանը»

Վահան Զանոյան

«Անապակ առեղծված»

Մարգարետ Միտչել

«Քամուց քշվածները», Հատոր I, II

***

Մեդիամաքսը պատմում է փառատոնին ներկայացվելիք երեք գրքի մասին:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը մեզ հետ զրույցում պատմել է, որ «Հայաստանն ու Բուշն անձամբ. Հայ-ամերիկյան շփումների գաղտնազերծված մանրամասներ» գիրքը գաղտնազերծված բացառիկ փաստաթղթերի հիման վրա պատմում է հայ-ամերիկյան առաջին շփումների մասին։

«1988-1992 թվականները շատ կարեւոր են հայ-ամերիկյան հարաբերությունների խորքային էությունը հասկանալու համար։ Հենց այդ տարիներին է ձեւավորվել ամերիկյան քաղաքականությունը մեր տարածաշրջանի նկատմամբ։

Գաղտնազերծված փաստաթղթերից պարզ է դառնում, թե ինչ հիմնարար շահեր ունի Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան կարգավորման հարցերում։ Գրքում ներկայացվում են մինչեւ այսօր չհրապարակված փաստեր, մանրամասներ «Գոբլի պլանի», 907-րդ բանաձեւի, Ջորջ Բուշի որդու հայաստանյան այցի, Լեւոն Տեր–Պետրոսյանի վարած բանակցությունների մասին։ Այս ամենը շարադրված է աշխարհաքաղաքական պատմական ցնցումների համատեքստում։ Առաջին անգամ հրապարակվում են նաեւ ամերիկացի դիվանագետների՝ Երեւանից Վաշինգտոն ուղարկած գաղտնի զեկուցագրերն ու Վաշինգտոնից եկած գաղտնի հրահանգները», - ասել է Սուրեն Սարգսյանը:

Ավետիս Գրիգորյանի եւ Արսեն Բոբոխյանի «Օպերացիա Զոդ. Ինչպես Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը» գիրքը ներկայացնում է, թե ինչպես 1919 թվականին Սոթքի շրջանի թաթարական բնակչությունն Ադրբեջանի դրդմամբ ապստամբում է Հայաստանի իշխանության դեմ եւ հայտարարում Ադրբեջանին միանալու մասին։

Միայն «Զոդ» օպերացիայի շնորհիվ է այս կարեւորագույն շրջանը մնում Հայաստանի կազմում։ Գրքի հեղինակներն առաջին անգամ եւ նոր փաստական տվյալների հիման վրա ներկայացնում են Սեւանա լճի տարածաշրջանում հայ-թաթարական բախումների պատճառները, ժամանակագրությունը, հետեւանքները։

Հեղինակներն անգամ հնագիտական պեղումներ են իրականացրել Գեղարքունիքի մարզում, հավաքել են ականատեսների ու նրանց ժառանգների վկայությունները եւ այդ դեպքերին առնչվող ժողովրդական երգերը։

«Մարդիկ եւ մեքենաները. Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գրքի հեղինակներ Ալեքսեյ Պոմիգայլովը, Ալեքսանդր Անդրեեւը եւ Իլյա Կորոբովը DataArt ՏՏ ընկերության աշխատակիցներ են:

Մեդիամաքսի հետ զրույցում Ալեքսեյ Պոմիգայլովը պատմել է, որ երեք տարի առաջ DataArt ՏՏ թանգարանի թիմը սկսել էր նյութեր հավաքել Արեւելյան Եվրոպայի տեղեկատվական տեխնոլոգիաների պատմության վերաբերյալ: Ընթացքում նկատել էին, թե որքան հաճախ է հիշատակվում Երեւանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտը, նրա աշխատակիցները եւ նրանց կողմից նախագծած սարքերը։

«Բախտներս բերեց. հանդիպեցինք տասնյակ ինժեներների եւ կոնստրուկտորների հետ, որոնք աշխատում էին Մերգելյանի ինստիտուտում հիմնադրման պահից՝ 1956 թվականից մինչեւ 1980-ականների վերջը։ ԵրՄՄԳՀԻ-ի պատմության մեջ կարելի է առանձնացնել առանձին փուլեր եւ ուղղություններ, սյուժեները, որոնց մասին մեզ պատմել են տարբեր մարդիկ, կարող են զուգահեռաբար զարգանալ կամ անսպասելիորեն միահյուսվել։ Պարզվեց, որ Երեւան քաղաքը եւ դրանում տիրող մթնոլորտը սնուցող միջոց էր ինքնատիպ ինժեներական մտքի համար։ Այս դիտարկումները ոգեշնչեցին մեր թիմին ստեղծելու «Հայկական մաթեմատիկական մեքենաներ» առցանց ցուցահանդեսը։

Newmag հրատարակչությունը առաջարկեց մեզ ամբողջացնել բոլոր նյութերը մի գրքի մեջ, եւ մենք դա մեծ հաջողություն ենք համարում, քանի որ մեզ համար այս նախագիծը ոչ կոմերցիոն է, եւ միայն մեծ հրատարակչության հետ համագործակցությունը թույլ կտար այն տպագրել», - ասել է Ալեքսեյ Պոմիգայլովը:

Տարածել