«Նոր գիրք»-36/21. Չարխչյան, Եվրիպիդես, Օզնոս
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցա
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Գրքում առաջին անգամ ներկայացվում է Եղիշե Չարենցի և բանաստեղծուհի Արﬔնուհի Տիգրանյանի սիրո առավել ամբողջական պատմությունը նորահայտ վավերագրերի ու ﬕնչ օրս անհայտ փաստերի հիման վրա:
Բարդ ու կորստաբեր ժամանակներում անսպասելիորեն ծնունդ առած բուռն զգացմունքներին վիճակված էր անցնել ﬔծ փորձությունների, դժվարին երկընտրանքների ու անխուսափելի հանգուցալուծուﬓերի ﬕջով: Սիրո և իրականության առճակատումը կարծես թե անխուսափելի էր դարձնում մարդկային նուրբ հույզերի և լուսավոր իղձերի պարտությունը: Սակայն իրենց անձնական ողբերգությամբ ու ծանր կորուստներով հանդերձ հերոսները ﬕնչև վերջ հավատարիմ են ﬓում երկու ոգեղեն պաշտամունքներին` սիրուն և բանաստեղծությանը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Գիրքն ընդգրկում է հույն մեծ ողբերգակ Եվրիպիդեսի (մ.թ.ա. 480–406) հինգ նշանավոր ողբերգություն՝«Մեդեա», «Հիպպոլիտոս»,«Էլեկտրա», «Բաքոսուհիներ» (որից, ըստ Պլուտարքոսի տեղեկության, հատվածներ են բեմադրվել հայոց Արտավազդ II թագավորի պալատում) եւ «Իփիգենիան Ավլիսում», բոլորը՝բնագրային նոր թարգմանությամբ: Առաջաբանում ոչ միայն քննարկվում են բուն ողբերգությունները, այլեւ համառոտ ներկայացվում են Եվրիպիդեսի կյանքը, հին հունական թատրոնի առանձնահատկությունները եւ ողբերգությունների կառուցվածքային ու տաղաչափական հատկանիշները: «Բաքոսուհիներ»-ը, որ Արամ Թոփչյանի բնագրային թարգմանությամբ առաջին անգամ լույս է տեսել 1995 թ., սույն հատորում ընդգրկված է էապես բարեփոխված տարբերակով։ Հին հունարենից թարգմանությունը և առաջաբանը՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
Նախագահ Ջոզեֆ Ռ. Բայդեն Կրտսերին անվանում են եւ՛ խիստ բախտավոր, և՛խիստ անբախտ մարդ։ Նա 50 տարի շարունակ քաղաքական կայուն կարիերա է արել եւ հասել է Սպիտակ տուն։ Միաժամանակ այդ վերելքն ուղեկցվել է անձնական ծանր կորուստներով, հիասթափություններով ու տառապանքով։ Հայտնի լրագրող Էվան Օզնոսը միաձուլում է բարձրակարգ լրագրությունն ու ավելի ընդարձակ կոնտեքստը։ Նա ներկայացնում է նախագահի՝ 2020 թվականի արտասովոր ընտրության բնույթն ու նշանակությունը։ Գիրքը հիմնված է հեղինակի ծավալուն հարցազրույցների վրա։ Հեղինակը սերտ շփվել է Բայդենի ու նրա ընտանիքի անդամների հետ։
Նրա զրուցակիցներն են եղել նախագահ Բարաք Օբաման, Քորի Բուքերը, Էմի Կլոբուշարը, Փիթ Բութիգիեգը եւ բազում ակտիվիստներ, խորհրդականներ, ընդդիմադիրներ. ավելի քան 100 մարդ։ Այս գիրք-դիմանկարը լույս է սփռում Բայդենի երկար ու իրադարձություններով հարուստ կարիերայի վրա։ Բայդենը Սենատում է, հետո, որպես Օբամայի փոխնախագահ, 8 տարի Սպիտակ տանն է։ Նախագահական մրցավազքը Հիլարի Քլինթոնին զիջելուց հետո Բայդենը հաղթահարում է քաղաքական ամայությունը, Դոնալդ Թրամփին ձեռնոց նետելու և Քամալա Հարիսին փոխնախագահ նշանակելու որոշում է կայացնում։ Այս երանգավորված դիմանկարում հեղինակը Բայդենին ներկայացնում է իր թերություններով ու վճռականությամբ։ Բայդենը ներկայանում է որպես ողբերգությունների ու տառապանքների միջով անցած մի մարդ, որն այս պատմական ժամանակահատվածում զարմանալիորեն համապատասխանում է իր պաշտոնին։ Թարգմանիչ՝ Դավիթ Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է