Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16
Գլխավոր Մեդիալուսաբանում

Ինչպես բանաստեղծը դարձավ շումերագետ. Հոբելյար Արմե

Ինչպես բանաստեղծը դարձավ շումերագետ. Հոբելյար Արմեն Դավթյանը բացահայտեց գաղտնիքը (տեսանյութ)

12/25/2024

newmag-y-n

Բանաստեղծ, շումերագետ Արմեն Դավթյան 60 տարեկան է։ Նրա 60-ամյակը բոլորել է դեկտեմբերի 22-ին, ինչի կապակցությամբ նրա ընկերները, գրչակիցները անակնկալ էին նախաձեռնել հոբելյարին՝ հանդիպում ընթերցողի հետ, որի ժամանակ տեղի ունեցավ նաեւ իր գործերի ժողովածուի շնորհանդեսը։

Վերջին տարիներին Արմենն ավելի քիչ է գրում, եթե չասեք, որ չի գրում եւ ուսումնասիրում է շումերներին, հայ հասարակությանը ծանոթացնում շումերների մշակութային ժառանգությանը։ Ընկերներին դժվարությամբ էր հաջողվել նրա թիկունքում «դավադրություն» կազմակերպել՝ իրականություն դարձնելու թե հանդիպումը, թե ժողովածուի լույս ընծայումը, որտեղ ամփոփված են նրա գործերը։

Իսկ ինչպես բանաստեղծը դարձավ շումերագետ եւ արդյոք այսօր չի ափսոսում, որ չի գրում՝ հարցերին Արմենը բավական անկեղծ ու անմիջական պատասխանեց։«Ես հիմա ուրիշ բանից եմ ոգեւորվում, ուրիշ բան է ինձ ցավ պատճառում»,- ասաց Արմեն Դավթյանը ու շարունակեց, որ հիմա գրում է այն, ինչը չի կարող չգրել։

Նա պատմեց, որ տարիներ առաջ իր մեջ հասունացել էր Արտավազդի մասին պոեմ գրելու ցանկությունը, որը պետք է լիներ դրամատիկ, տեքստերը՝ չափածո ։Ու փորձել է հասկանալ Արտավազդին, ուսումնասիրել նրան, թե ովքեր են Արտաշեսը, վիշապը, Սաթենիկը։

 

«Գնացի խճճվեցի դիցաբանության մեջ , ու քանի որ մաշտոցյան տառերով ոչինչ չհասկացա, մտածեցի Ուրարտուից է գալիս, սովորեցի ուրարտերեն, տեսա ուրարտերենով էլ ոչինչ պարզաբանված չէ, հասկացա, որ սեպագրերը շումերեն են։ Այդ ամբողջը բերեց նրան, որ ես շումերենը սկսեցի սովորել եւ ընկա դրախտային գիտելիքի այգի»,- պատմեց Արմեն Դավթյանը։

Դառնալով ափսոսալու վերաբերյալ հարցին՝ հոբելյարը մի փոքր երկխոսություն հիշեց՝ Վազգեն Սարգսյանի եւ Լեւոն Խեչոյանի մասնակցությամբ։

«Վազգեն Սարգսյանին այդ օրը հարցրեց՝ չե՞ս ափսոսում, որ այլեւս չես գրում, նա էլ պատասխանեց՝ «եթե իմանաք, թե հիմա դրա փոխարեն ինչ եմ անում»... Վազգեն Սարգսյանի տրամադրությունն այդ օրը շատ բարձր էր, քանի որ այդ օրերին երկու նոր ինքնաթիռ էր ձեռք բերել», - պատմեց Արմեն Դավթյանն ու նշեց, որ հիմա չի գրում, հիմա ինքն այն մարդն է, որ շումերեն գրված վիպերգերը հայերեն է հնչեցնում։

Նշենք, որ վերջերս լույս է ընծայվել «Լուգալ-բանդան լեռան քարայրում» շումերական վիպերգը՝ Արմեն Դավթյանի թարգմանությամբ։

Տարածել