Սա մեծ սկանդալ է. միլիարդավոր եվրոներով, Rolex ժամացույցներով եվրոպացի պաշտոնյաները կաշառվել են Բաքվից. Սիրանույշ Մուրադյան
«Եվրոպական կայունության նախաձեռնություն» անկախ հետազոտական կենտրոնը տարիներ առաջ հրատարակել էր «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» աղմկահարույց զեկույցը, որով անկախ հետազոտողները բացահայտել էին եվրոպացի բոլոր կաշառակե
«Եվրոպական կայունության նախաձեռնություն» անկախ հետազոտական կենտրոնը տարիներ առաջ հրատարակել էր «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» աղմկահարույց զեկույցը, որով անկախ հետազոտողները բացահայտել էին եվրոպացի բոլոր կաշառակեր պաշտոնյաներին, որոնք ընդգրկված էին ադրբեջանական լոբբիստական խմբում:
Newmag-ը հայերեն է թարգմանել ու հրատարակել այս աղմկահարույց զեկույցը: Թարգմանության հեղինակը հայտնի լրագրող, թագմանիչ Սիրանույշ Մուրադյանն է, որը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով զեկույցին, նշեց` 160 էջանոց գրքում ներկայացված է Ադրբեջանի գործարկած կաշառատվության այն մեծ սխեման, որը գործի է դրվել Եվրոպայում՝ ադրբեջանանպաստ դիրքքորոշումներ կորզելու համար։
«Հատկապես ադրբեջանագետները, երբ խոսք է գնում խավիարային դիվանագիտության մասին և որպես կաշառք՝ Rolex ժամացույցներ, մետաքսե գորգեր, վճարովի արձակուրդներ և այլ նվերներ տալու մասին, խոսում են նավթի և այլ տնտեսական հետաքրքրությունների մասին, բայց ես նրանց պետք է հակադարձեմ՝ Բաքվի դեպքում գործում է նույն մեխանիզմը՝ Եվրոպան մի դեպքում՝ Բաքվից ստանում է նավթ, տնտեսական դիվիդենտներ, մյուս դեպքում՝ խավիարային դիվանագիտության խավիարը, նվերները. մեխանիզմը նույնն է՝ Բաքուն չի խնայում ոչինչ՝ իր երկրի համար շահաբաժիններ ստանալու նպատակով»,- ասաց Մուրադյանը՝ հիշեցնելով եվրոպական մամուլում առկա բազմաթիվ հրապարակումներ, որոնք ապացուցում են, թե Եվրոպայի խորհրդի պատգամավորներն ինչպես են կաշառվել Ադրբեջանի կողմից միլիարդավոր դոլարներով։
«Օրինակ՝ մեկ դեպքում խոսքը 2.1 միլիարդ եվրոյի մասին է, որը տրվել է բելգիական 21 ընկերության, մյուս դեպքում 4 միլիոն եվրո է վերցրել Բունդեսթագի հայտնի խավիարակեր պատգամավոր Էդուարդ Լինթները, որն ուներ ընկերություններ, որոնք ֆինանսավորվում էին Բաքվից՝ ադրբեջանամետ դիրքորոշումների համար»,- ասաց Սիրանույշ Մուրադյանը՝ ընդգծելով՝ քանի որ Ադրբեջանի դեպքում աշխարհը գործ ունի վայրի ցեղի հետ, որի համար որևէ զեկույց որևէ նշանակություն չունի, ուստի նույն Եվրոպայում, զեկույցներից զատ, պետք է անցնել հստակ գործողությունների։
Ըստ նրա՝ հայկական կողմն առկա փաստերը պետք է ակտիվորեն օգտագործի իր լոբբիստական աշխատանքում և լինի պահանջատեր ու նախաձեռնող։
«Խավիարային դիվանագիտությունը գալիս է ասելու, որ այդ վայրի ցեղի հետ խաղաղության պայմանագիր կքնել հնարավոր չէ, որովհետև վաղը նա իր ուզածին կհասնի ավելի վայրի մեթոդներով»,- ասաց Մուրադյանը։