Տիգրան Պետրոսյանի անսովոր նվերը՝ աշխարհ չեմպիոն դառնալու առիթով
Հունիսի 17-ին լրացել է Տիգրան Պետրոսյանի 91-ամյակը: Աշխարհահռչակ շախմատիստի ծնունդը Շախմատի միջազգային ֆեդերացիան շնորհավորել է առցանց՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը։ Շնորհավորանքը Տիգրան Պետրոսյանի մասին 10 փաստ էր տեսանյութի տեսքով, որը հրապարակել է նաև FIDE–ի Ֆեյսբուքի էջը: Ահա դրանցից ամենահետաքրքիրները։
Աշխարհի չեմպիոնի կոչումը Պետրոսյանը ստացել է 1963–ին՝ հաղթելով Բոտվիննիկին ու բացի դրամական պարգևից նրան շնորհվել է նաև խորհրդային Վազ 21 վոլգա ավտոմեքենա։
Տիգրան Պետրոսյանը շախմատային տեսաբան և վերլուծաբան էր, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիրը և «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը: Շախմատիստի հոբբիներից էին ֆուտբոլն ու սեղանի թենիսը։
Շախմատիստի դասախոսությունները, որոնք նվիրված են շախմատային ռազմավարական նրբություններին, ռեպորտաժներ, հեռուստատեսային եւ ռադիոձայնագրություններ, շաբաթաթերթերում հրատարակված հոդվածները Newmag հրատարակչությունը ներկայացրել է «Գահերի խաղը» գրքում:
«Գահերի խաղը» գրքի վրա Տիգրան Պետրոսյանը սկսել է աշխատել 1980-ականների սկզբին, բայց այդպես էլ չի ավարտել այն։ Նրա մահից հետո ամփոփ տեսքի է բերել շախմատիստի այրին՝ Ռոնա Պետրոսյանը։ Կնոջ ջանքով հաջողվել է գտնել Պետրոսյանի դասախոսությունների ձայնագրությունները, որոնք համարվում են անվանի շախմատիստի ուսուցողական լավագույն նյութերը:
Տիգրան Պետրոսյանը հազվադեպ էր հարձակվում և ավելի շատ ջանք էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու, քան իր հարձակումները կազմակերպելու համար։ Համբերատարությունն ու լավ պաշտպանվելու վարպետությունը նրան դարձրել էին դժվար պարտվող շախմատիստ: Գրքում հավաքված են աշխարհի չեմպիոնի կարեւոր հոդվածները, պարտիաների մեկնաբանությունները, քայլերի համակարգումը, դասախոսությունները:
Լեգենդար շախմատիստի 14 դասերն ընդգրկում են շախմատային պարտիայի բոլոր փուլերը՝ գիրքը դարձնելով ինքնակատարելագործման հիանալի ձեռնարկ: Գրքի համար հատուկ նախաբան է գրել շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը։
Տիգրան Պետրոսյան
5800 ֏
Նկարագրություն
Այս գրքի վրա Տիգրան Պետրոսյանը սկսել է աշխատել 1980-ականների սկզբին, բայց այդպես էլ չի ավարտել այն։ Նրա մահից հետո ամփոփ տեսքի է բերել շախմատիստի այրին՝ Ռոնա Պետրոսյանը։ Գիրքը կազմելիս օգտագործվել են Պետրոսյանի դասախոսությունները, որոնք նվիրված են շախմատային ռազմավարական նրբություններին, ռեպորտաժներ, հեռուստատեսային և ռադիոձայնագրություններ, շաբաթաթերթերում հրատարակված հոդվածներ: Նրա կնոջ՝ Ռոնա Պետրոսյանի ջանքով հաջողվել է գտնել Պետրոսյանի դասախոսությունների ձայնագրությունները, որոնք համարվում են անվանի շախմատիստի ուսուցողական լավագույն նյութերը:
Տիգրան Պետրոսյանն ունեցել է պաշտպանողական խաղաոճ, ինչի շնորհիվ ստացել է «Երկաթե Տիգրան» պատվանունը: Հազվադեպ էր հարձակվում և ավելի շատ ջանք էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու, քան իր հարձակումները կազմակերպելու համար։ Համբերատարությունն ու լավ պաշտպանվելու վարպետությունը նրան դարձրել էին դժվար պարտվող շախմատիստ:
Գրքում հավաքված են աշխարհի չեմպիոնի կարևոր հոդվածները, պարտիաների մեկնաբանությունները, քայլերի համակարգումը, դասախոսությունները: Լեգենդար շախմատիստի 14 դասերն ընդգրկում են շախմատային պարտիայի բոլոր փուլերը՝ գիրքը դարձնելով ինքնակատարելագործման հիանալի ձեռնարկ:
Գրքի համար հատուկ նախաբան է գրել շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը։
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է