«Զրուցելով Պուտինի հետ»․ նոր գիրք՝ Վ․Պուտինի կյանքի երբեք չհրապարակված մանրամասների մասին
Newmag հրատարակչությունը հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարով հայերեն թարգմանել և հրատարակել է վերջին տասնամյակի ամենասկանդալային գրքերից մեկը՝ ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի մասին:
Newmag հրատարակչությունը հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարով հայերեն թարգմանել և հրատարակել է վերջին տասնամյակի ամենասկանդալային գրքերից մեկը՝ ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի մասին:
«Զրուցելով Պուտինի հետ» գիրքը ներառում է ամերիկացի աշխարհահռչակ, օսկարակիր կինոռեժիսոր, վավերագիր Օլիվեր Սթոունի՝ Ռուսաստանի նախագահի հետ հարցազրույցները: Սթոունը Պուտինի հետ հանդիպել է ավելի քան տասն անգամ՝ 2015-ից 2017 թվականներին: Հանդիպումները եղել են Կրեմլում, օդանավում, մեքենայի ղեկին ու հոկեյի սառցադաշտում:Հարցազրույցների ընդհանուր տևողությունը կազմել է 20 ժամ, որից ստացվել է 4 ժամանոց վավերագրական ֆիլմ։ Showtime հեռուստաալիքով հեռարձակվելուց հետո ֆիլմը մեծ աղմուկ է բարձրացրել, սակայն սկանդալն ավելի է մեծացել, երբ հրատարակվել է գիրքը՝ ամբողջական հարցազրույցով և ֆիլմից դուրս մնացած հատվածներով։
«Զրուցելով Պուտինի հետ» գրքից ընթերցողը կիմանա Պուտինի կյանքի երբեք չհրապարակված մանրամասների, ՌԴ նախագահի անցյալի, աշխարհի ու դրա կործանման վերաբերյալ նրա մտորումների մասին։ Ինչ ընտանիքում է ծնվել, ինչպես է մահացել իր մանկահասակ եղբայրը, ինչպես էին հետպատերազմական, տանջված Լենինգրադի փողոցները կոփել Ռուսաստանի ապագա նախագահին, որտեղ են թաքնված ուկրաինական ողբերգության արմատները և ինչու նա չի վախենում մահափորձերից:
Ճանաչի՛ր քո թշնամուն։ Այսպես է մատուցվել սկանդալային վավերագրությունը Ամերիկյան լսարանին։ Պուտինի հետ հարցազրույցների համար ամերիկյան մամուլը քննադատել է Սթոունին, մեղադրել միակողմանի դիրքորոշումներ հրապարակելու մեջ, սակայն հեղինակը ցույց է տվել, թե ով է Վլադիմիր Պուտինը, ինչ աշխաչհայացք ունի, որոշումներ կայացնելիս ինչ սկզբունքներով է առաջնորդվում և ինչի է պատրաստ՝ հանուն իր երկրի. «Այո՛, ես կարող էի այդ խրոխտ հարցերը տալ, բայց դրանով ես կվտանգեի այդ 20 ժամանոց հարցազրույց անելու հնարավորությունը»,-հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է Սթոունը:
Գրքի թագմանիչ Դավիթ Սարգսյանի խոսքով վավերագրության ամբողջ նպատակը եղել է Պուտինին բացահայտելը: «Գրքում Պուտինը նաև պատասխանում հարցին, թե ունի արդյո՞ք նմանակ: Կարծում եմ Պուտինին ճանաչել պետք է, որը նաև անվտանգային նշանակություն ունի»,-նշում է թարգմանիչը:
«Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարի ղեկավար Ռուբեն Իշխանյանը կարծում է, որ Սթոունի ու Պուտինի հարցազրույցի «изюминка»-ն այն է, որ երկուսն էլ տարբեր բևեռներից են, ու ամեն վայրկյան բոլորը սպասում են, որ ինչ-որ պահի կհասնեն կոնֆլիկտային զոնայի, բայց Սթոունը միշտ հետ է քաշվում, որ չհասնի կոնֆլիկտի:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը