Ultraviolet / S02 E01 /Արամ Ավետիս․ Գրական «խուլիգաններ»
11/05/2026
Վիոլետ Գրիգորյանը Արամ Ավետիսի հետ զրուցում է գրական «խուլիգանների» մասին, որ գրականության պատմության ընթացքում պարբերաբար փչացնում են բուրժուա-քաղքենական հասարակության «պատշաճության» տոնը՝ սադրելով ու ընդվզելով խնդրականացնում իշխող պատկառելի ճաշակը, բարոյականությունն ու ինքնագոհությունը։ Ի՞նչ է թաքնված գրական «խուլիգանի» կերպարի հետևում՝ ազատության ծարա՞վ, սադրանքի հաճո՞ւյք, թե՞ աշխարհը փոխելու ցանկություն։