Ultraviolet / S01E13 / «Մենք ենք մեր սարերը»՝ կամուրջ դեպի հետմոդեռն ինքնավարության նախագծեր
09/10/2025
Այս փոդքասթում Վիոլետ Գրիգորյանը խոսում է «Մենք ենք մեր սարերը» վիպակի ու ֆիլմի քաղաքական ենթատեքստային տարբերությունների մասին: Արժևորում է Հրանտ Մաթևոսյանի այդ գործը որպես համայնքային ինքնավարության տեսլական, որը կապում է պատմական ինքնագիտակցությունը ժամանակակից քաղաքական տեսությունների ու պրակտիկաների հետ։