Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Հովհաննես Իգիթյան. «Մենք անկախություն տեսած ազգ են

Հովհաննես Իգիթյան. «Մենք անկախություն տեսած ազգ ենք»

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը, երբ մտավ «Դը քլաբ», որտեղ պայմանավորվել էինք ու Արտակի հետ նստած սպասում էինք, մի պահ ինձ հիշեցրեց Ջորջ Քլունիին: Մի տարբերությամբ միայն. Քլունին երբեք չի եղել ՀՀՇ վարչության անդամ: Իգիթյանը վաղուց է հեռացել ակտիվ քաղաքականությունից, ինչի համար ափսոսում են նրա համակիրները, որոնք համոզված են, որ միջկուսակցական պայքարում, իշխանության վերին էշելոններում և ընդդիմության հարթակներում պետք է լինեն նրա պես ինտելեկտուալ, կիրթ և քաղաքակիրթ անհատականություններ:
Գնել Նալբանդյան - ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ մենք անկախացանք, ՀՀ որևէ նախագահ չի ասել, թե մենք ուր ենք գնում: Ոչ էլ որևէ վարչապետ է այդ մասին խոսել: Ոչ ոք չի ասել, որ մենք, ասենք, Սովետական միությունից գնում ենք դեպի Եվրոպական Միություն: Բոլորը գիտեին, որ անցումային փուլում ենք, բայց ե՞րբ և ո՞ւր ենք հասնելու. այդ մասին որևէ ղեկավար պաշտոնապես չի խոսել: Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին:
Հովհաննես Իգիթյան - Ուր ենք գնում: Սա ես համարում եմ կարևոր ռազմավարական հարց, բայց ոչ հիմնական: Անկախություն ունեն 200-ից ավելի երկրներ, և ամեն մեկն ինչ-որ տեղ է գնում: Բայց անկախության հիմնական նպատակը ճանապարհը չէ, որով գնում ես: Առաջինը հոգեբանությունն է. ժողովուրդը հասկանում է` դա ինչ է, և ցանկանում է դա ունենալ: Այս տեսակետից եկեք վերհիշենք, թե ինչ է տեղի ունեցել 25 տարի առաջ և դրանից 2-3 տարի առաջ (որովհետև ես համարում եմ, որ անկախության գագաթնակետը 88 թվականն էր, չնայած հայ ազգը միշտ էլ ձգտել է անկախության): Մենք այն ազգն ենք, որը տեսել է անկախություն:
Գ. Ն. - Նկատի ունեք 1-ին հանրապետությո՞ւնը:
Իգիթյան - Առաջին հանրապետությունը: Նկատի ունեմ անկախ լինելը նույնիսկ ուրիշի լծի տակ: Սա կարևորությամբ համար մեկ հարցն է: Այսինքն՝ ժողովուրդը գիտեր՝ դա ինչ է, և ուզում էր: Շատերը ասում են, թե անկախությունը վերևից իջավ, երբ Սովետական միությունը փլուզվեց:
Գ. Ն. - Դուք համաձայն չե՞ք այդ մտքի հետ:
Իգիթյան - Դա կարող են ասել որոշ երկրներ, որոնք չհասկացան, թե ինչ տեղի ունեցավ, որոնք չեն պայքարել այդ բանի համար և նույնիսկ չգիտեին՝ այդ անկախության հետ ինչ է պետք անել: Եվ այդ անկախությունն այնպես օգտագործեցին, որ ստացվեց միջին դարերի ֆեոդալական սուլթանության նման մի մոդել: Այդպիսի պետություններում անկախության իմաստը սովորաբար թելադրում է այսպես ասած առաջնորդը: Ինքն է որոշում, թե իր ժողովուրդը ինչքան է հասունացել, ինչքան անկախ պետք է լինի այս կամ այն հարցում՝ տնտեսական, սոցիալական կամ արտաքին քաղաքական: Մեզ մոտ հակառակն էր: Հասարակությունը շատ ավելի պահանջատեր էր:
Պարույր Հայրիկյան. Անկախություն` հայ-թուրքա-ռուսական պատերազմի միջով

  • Աշոտ Մանուչարյան. Սպանվածները հաճախ լինում են ավելի պերճախոս, քան ողջերը

  • Վ. Մանուկյան. «Ես, Ռ. Քոչարյանը, Վ. Սարգսյանը պետք է պահանջեինք Տեր-Պետրոսյանի հրաժարականը»




  • Գ. Ն. - Բայց մենք կարծես թե և՛ իրավական պետություն ենք ուզում, և՛ սատարում ենք ՊՊԾ գնդի գրավումն ու բանագնացների, բժիշկների պատանդառությունը: Մի՞թե սա տրամաբանական իրավագիտակցություն է: Չէ՞ որ այս երկու երևույթները հակասում են միմյանց:
    Իգիթյան - Շատ հաճախ ամերիկյան կինոներում է լինում, որ բանկը թալանած բանդիտն ավելի դրական կերպար է լինում, քան այն քննիչը կամ ոստիկանը, որը փորձում է բռնել նրան: Դա գալիս է այն պայմաններից, որոնք նրանք ստեղծում են, երբ փորձում են բռնել: Ինձ թվում է, որ այս ամբողջ դժգոհությունը իշխանությունների հանդեպ, իշխանություններին չհավատալը, գրեթե բոլոր իշխանավորների անօրինական վարքը տեսնելը, կոռուպցիան… Այս ամենը բերեցին նրան, որ հասարակությունն ավելի դրական է համարում «Սասնա ծռերի տղաների» արարքը, քան թե գործողությունները ոստիկանների, որոնք պետք է պաշտպանեին կարգ ու կանոնը: Այդպիսի բան չէր լինի նորմալ երկրներում, որտեղ գործում է օրենքը, որտեղ մարդիկ ունեն այն, ինչ պետք է իրենց համար ստեղծի պետությունը:       
    newmag #70

    Տարածել