ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Կարծիքներ Ուվե անունով մարդը

Ուվեն հարազատ է դառնում բոլոր ընթերցողներին

Ուվեն հարազատ է դառնում բոլոր ընթերցողներին

Արաքսյա Մնացականյան

Այս գիրքը իր բնույթով կարելի է դասել այն գրքերի շարքը, որոնք տարբերվում են իրենց յուրովի ոճով, շարադարանքով, ներկայացման տիպով, ֆաբուլոյի և սյուժեի յուրօրինակ մատուցմամբ։ Կարդում ես և առաջին իսկ բառից մտածում՝ այս ինչ յուրօրինակ մոտեցում է, յուրօրինակ կերպար, որին կարելի է բացահայտել գրքի առաջին բառից մինչև վերջին տողը, քանի որ հեղինակը իր կերպարի կողմերը բացահայտում է աստիճանաբար՝ կարծես թե ընթերցողի առաջ մաս առ մաս կառուցելով Ուվեի ընդհանրական հոգեկերտվածքն ու դրա ձևավորման հիմնական պատճառները։ Այս գիրքը միայնության մասին է, միայնություն, որ մեկի համար փրկություն է, մյուսի համար ՝ տանջանք և փորձություն, և միայնություն, որ Ուվեի պարագայում ՝ և մեկն է և մյուսը։ Այս գիրքը ինքնին ծնունդ է զգացմունքների և էմոցիաների, որոնք ընթերցողին փոխանցվում են ամեն մի նոր պարբերության հետ։ Ամեն մի տողը քեզ ավելի հարազատ է դարձում Ուվե անունով այս մարդուն, ում կարելի է դիտարկել տարբեր տեսանկյուններից։ Այս կերպարը, ըստ իս, մարմնացումն է մարդկային հոգեկերտվածքի ամենաբացառիկ դրսևորումների՝ կամային հատկանիշների, տղամարդու ճիշտ դաստիարակության, հավատարմության և սիրո բացառիկ ուժի մասին, որ կարող է օժտել մարդուն վեհագույն զգացումներով։ Այս գրքում ՝մեկ կերպարում խտացված են բազմաթիվ հակադրություններ՝ այստեղ իրար դեմ են դրված մարդկային բնավորության հակադրություններ՝ թե ինչպես մարդը միաժամանակ կարող է լինել կամային բացառիկ հատկանիշներով օժտված, բայց և միաժամանակ անչափ զգացմունքային ու արագ կոտրվող։

Գրքի հերոսը ՝ Ուվեն ապացուցեց, որ մարդու մասին կազմած սկզբնական կարծիքները կարող են հանդես գալ,որպես պատրանքներ, որոնք ժամանակի ընթացքում,ամեն մի նոր բացահայտման հետ կարող են հօդս ցնդել։ Այս գիրքը մի ամբողջ կյանքի խտացում է ՝ իր ուրախ պահերով, հուզումնային նոտաներով, կյանքում տեղի ունեցող դեպքերի անսպասելիությամբ և դրանց հետևանքների առաջացրած հոգեբեկումներով։ Սա այն յուրահատուկ գրքերից է, որի ամեն տողը իր հետ ընթերցողին պարգևում է նոր էմոցիա՝ մի դեպքում զվարճությունից առաջացած լայն ժպիտ, մյուս պարագայում՝ կարեկցանք ենթադրող լաց և արցունք, որ առաջանում է այն ժամանակ, երբ սկսում ես ապրել Ուվեի հետ ու զգալ, ըստ էության, այն,ինչ զգում է հերոսը՝ իր մենության բավիղներով անցնելիս։

Գիրքn իր ամեն բառով ապացոպցում է, որ աշխարհում ամեն-բան կապված է սիրո և միայն սիրո հետ։ Սիրո հետ դու առնում ես թև և սիրո կորստից հետո՝ կորցնում ես ինքդ քեզ։ Այս գիրքը մեզ գալիս է ցույց տալու, որ մեր կյանքում ՝ ինչպես և Ուվեի կյանքում կան մարդիկ, ովքեր մեր մտքում և սրտում հոմանիշվում են սիրո հետ։ Եվ ըստ էության, երբ մեր կյանքում մենք զգում ենք այդ մարդկանց բացակայությունը, զրկվում ենք նաև այդ սերը վայելելու բացառիկ հնարավորությունից։

Այս գիրքը ինձ համար նաև դարձել է մեծ դաստիարակ, քանզի Ուվեի կերպարի հետ ապրելով ՝ ես սկսեցի տարբերակել կարևորն անկարևորից և արժևորել կյանքի ամեն ակնթարթը՝  որպես նոր հնարավորություն։ Ուվեն ինձ ցույց տվեց, թե որքա՜ն դաժան է ապրելը առանց կյանքի իմաստի, արթնանալ առանց նպատակի, ուստի գրքի շնորհիվ սկսեցի գնահատել նաև իմ ճանապարհին հայտնված փորձությունները, որոնք հաղթահարելն է իմաստ տալիս մարդու անցած ճանապարհին։ Ուվեի կերպարը ինձ ցույց տվեց, որ այս աշխարհում ամեն էակ՝ սկսած մարդուց մինչև վերջին փոքրիկ բակտերիան, որ բազմանում է բացառապես ջերմության պայմաններում, կարիք ունի սիրո բերկրանքի և կարևոր լինելու, որովհետև այդպիսին է բնազդը և բնության օրինաչափությունը։ Եվ սա է պատճառը, որ գիրքը ընթեցելուց առաջ եթե ինձ հարցնեին, որն է մարդու կյանքի գոյության պատճառը, հենվելով գիտական փաստերի վրա կպատասխանեի՝ Օդը, ջուրը, սակայն գիրքը կարդալուց հետո իմ պատասխանը կլիներ հետևյալը. -Կյանքում կարևոր լինել մեկի կամ ինչ-որ բանի համար… Կարևորությունից է ծնվում սերը, իսկ սիրուց՝ ապրելու ցանկությունը։ Առաջին հայացքից թվում է, թե Ուվեն շատ պարզ և հասարակ կերպար է ՝ առաքինի հոգեկերտվածքով, բայց Ուվեն հայելին է իր մասին ընթերցող յուրաքանչյուր մարդու, որովհետև այս գործը կարդալով՝ ամեն մարդ իր ուշադրությունը սևեռում է Ուվեի բնավորության այն գծերին, որոնք առկա են նաև իր հոգեկերտվածքում։ Դա է պատճառը, որ Ուվեն ՝ 59-ամյա այս մարդը, հարազատ է դառնում բոլոր ընթերցողներին՝ սկսած պատանուց, ով Ուվեի միայնության մեջ տեսնում է իր երջանկությունը, վերջացրած՝ իր տարեկից ընթերցողներով, ովքեր ճաշակելով կյանքի համը՝ Ուվեի մեջ տեսնում են իրենց ապրումները։

Գրքի ֆոնային տրամադրությունը տխուր է, սակայն այդ տխրությունը լի է նաև բազմաթիվ հումորային պահերով, որ համեմում են գիրքը յուրօրինակ զգացմունքայինությամբ։ Գրքում առկա են նաև շատ բարի ու դրական կերպարներ, ինչպիսիներից է կատուն, որ դարձել էր Ուվեի լավագույն ընկերը՝ հաստատելով ևս մեկ անգամ, որ թեև կենդանին ու մարդը չեն տիրապեսում միմյանց հետ շփման միևնույն լեզվին, սակայն ունակ են ջերմացնելու միմյանց իրենց ներկայությամբ ու լրացնելու միմյանց կյանքի բացերը։ Կարդալով այս գիրքը՝  մարդիկ կյանքին կնայեն նոր հայացքով, նոր մոտեցմամբ։

Գրքի ամեն տողը մեծ նստվածք կթողի ընթերցողի մտքում, հոգում և սրտում ՝ ուղեկցելով ամբողջ կյանքի ընթացքում։ Այս գիրքը մարդկային բոլոր զգացմունքների խտացումն է, որը կարելի է համեմատել մի հաստաբուն ծառի հետ։ Այս ծառի արմատներում ընկած է սերը, եթե բացակայում է արմատը՝  սերը՝ ծառը ունակ չէ պտուղ տալու, որն ապացուցում է գրքում գրված ամեն մի պարբերությունը։ Այստեղ կա կյանքը՝ իր պարզագույն գեղեցկությամբ ու անձնական յուրահատկությամբ։ Այստեղ կա բախտը, այստեղ կա կարեկցանքը և ի վերջո այստեղ կա մարդկային հավատարմության բացառիկ խորհուրդը՝ արտացոլված Ուվե անունով այս մարդու ՝ առաջին հայացքից այդքան պարզ,բայց և բարդ ու շերտավոր կերպարում։

Այս գիրքը հույսի աղբյուր է բոլոր այն մարդկանց համար, ովքեր այլևս չեն տեսնում իմաստ ապրելու ,քանի որ ամեն էջում ցույց է տրվում, որ կյանքում ամեն բան չէ, որ կարող է լինել բացառապես հարթ և մեր ուզածով, նորմալ է այն հանգամանքը, որ տխրության մեջ ի վերջո գտնվում է երջանկություն և նույնն էլ ՝ հակառակը։ Գիրքը հենց այս օրինաչափությունների համադրությունն ու ծնունդն է։ Այս գիրքը քեզ կարծես կապում է իր հերոսի հետ այն աստիճան, որ երբ մի պահ դադարեցնում ես ընթերցանությունը, թվում է, թե դավաճանում ես Ուվեին՝  նրան գրքի էջերում միայնակ թողնելով։

Սա այն եզակի գրքերից է, որ կարդալով մեկի կյանքի մասին, սկսում ես նաև մտածել, թե ինչպես ես ապրում դու։ Եվ ահա քո կյանքը հայտնվում է կյանքի կշեռքի մի նժարին, Ուվեի կյանքը՝ մյուս։ Եվ այդ կշեռքի տատանումները քեզ ուղեկցում են ոչ միայն ընթերցանության ընթացքում, այլև դրանից հետո։ Այս աշխատությունը ընթերցելը կարելի է համեմատել ամերիկյան արագընթաց կարուսել նստելու հետ, մեկ էմոցիոանալ բացառիկ վերելք և մեկ դանդաղ զարգացում, որից հետո կրկին էմոցինալ պայթուն։ Սկզբում թվում է ՝ Ուվեն դաժան, կոպիտ, ամեն բան կառավարող ամբարտավանի մեկն է ,բայց հետո ընթերցողը, ծանաթանալով նրա ապրած բեկումնային պահերին՝ ի վերջո տեսնում է նոր Ուվեի՝ բարի լուսավոր, ով իր խստությամբ և միայնությամբ ձգտումով վահանել էր իրեն՝  մարդակյին հնարավոր նոր ցավերից իրեն պաշտպանելու և խուսափելու համար։ Գիրքը իր պատվավոր դիրքն է զբաղեցնում իմ գրադարանում։

Տարածել

Ուվե անունով մարդը
Ուվե անունով մարդը

Ֆրեդրիկ Բաքման

6800 ֏

Նկարագրություն

Վեպի առանցքում 59-ամյա Ուվեն է՝միայնակ մարդ, որը մշտապես դժգոհ է բոլորից ու ամեն ինչից։ Նա անկեղծորեն հավատում է, որ իր շուրջ միայն ապիկարներ են։ Հարևանների համար նա բոլորին մշտապես նախատող, անտանելի ծերուկ է։ Կնոջ մահից հետո միայնակ մնացած Ուվենպարբերաբար փորձում է ինքնասպան լինել։ Բայց դա չի հաջողվում, քանի որնրա նոր հարևաններն իր օգնության կարիքնունեն։ Ընթերցողն աստիճանաբար բացահայտում է գլխավոր հերոսին ու հասկանում, որ ամեն ինչ միայն սև-սպիտակ չէ։ Դյուրաբորբոք Ուվեն իրականում մեծ սիրտ ունի, բայց մռայլ է, քանի որ ծանր փորձությունների միջով է անցել։

Այլ կարծիքներ