Հիասքանչ պատում, որտեղ բացառիկ կերպով ներկայացվում են սերունդների բախումը
Հիասքանչ պատում, որտեղ բացառիկ կերպով ներկայացվում են սերունդների բախումը
Սիլվա Հովհաննիսյան
«Մարող լույսի ժամանակներում» վեպն ընտանեկան սագա է, որն իր յուրօրինակ կառուցվածքով ու հետաքրքիր մոտեցմամբ ներկայացնում է Գերմանիայի բաժանման ու միավորման ժամանակահատվածներում հայտնված ընտանիքի ու երկրի պատմությունը: Հիասքանչ պատում, որտեղ բացառիկ կերպով ներկայացվում են սերունդների բախումը, մարդկային հարաբերությունները, սերը և դավաճանությունը: Գերմանիայի համար ամենաողբերգական ու գուցե թե ամենաամոթալի իրադարձություններին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին, հաջորդում է երկրի մասնատումը: Դաշնակից երկրների կողմից իրականացվում է Բեռլինի բաժանումը: Մասնավորապես ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային բաժին հասած շրջաններում ձևավորվուն է Գրեմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը, իսկ արևելյան շրջաններում ՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը, արդեն ԽՍՀՄ-ի վերահսկողության ներքո: Երկրի պատմությունը ներկայացվում է ընտանիքի 4 սերունդների միջոցով: Ընտանիքի պապ Վիլհելմը երդվյալ կոմիունիստ է, ով իր կնոջ՝ Շառլոթեի հետ ԳԴՀ է վերադառնում աքսորավայր Մեքսիկայից, որպեսզի ընտանիքն ամնասն չմնա երկրի շենացման գործում: Սակայն անասելի մեծ է լինում Շառլոթեի ունեցած հիասթափությունը, որը ծնվում է երկիր վերադառնալու և գնացքից իջելու առաջին իսկ պահից: Նրա պատկերացումները բախվում են գոյություն ունեցող դաժան իրականությանը: Վեպում Շառլոթեն ներկայացվում է, որպես գործկանական կնոջ կերպար՝ ով մանկությունից սկսած, գուցե թե անգիտակցաբար, պայքարի էր մտել հակառակ սեռի հետ՝ ապացուցելու, որ ինքն էլ ունի հավասարազոր իրավունքները: Այս կերպարում խիստ ցայտւն կերպով է ներկայացվում մանկական «տրավմա» կոչվածը, որը սակայն, Շառլոթեի պարագայում հանդես է գալիս որպես մոտիվացիա: Նա թաքնված բերկրանք է զգում, երբ իմանում է, որ եղբայրն ի չիք է դարձրել մոր բոլոր երեզանքներնը՝ դառնալով համասեռամոլ։ Շառլոթեի մոտ անասելի ցանկություն է առաջանում կանգնել մոր առջև և պատմել իր հաջողությունների մասին, դրանով իսկ ապացուցելով, որ ժամանակին անադար է վարվել իր հետ: Շառլոթեի համար անհասկանալի է թե ինչպես կարող է Վիլհելմն այդքան հաջողություններ ունենալ, քանի որ վերջինս զուրկ է բոլոր հնարավոր տաղանդներից: Անգամ լինելով պատկառելի 80 անց տարիքում՝ նա շարունակում էր կազմել իր կյանքը նորովի ապրելու հետագա պլանները, բայց արդեն առանց Վիլհելմի: Սակայն իրականությունը սպասելիքներից այլ էր։ Վիլհելմի մահից հետո նախկին գործունյա ու աշխույժ Շառլոթեից ոչինչ չի մնում, քանի որ պայքարի մղող իր շարժիչ ուժն այլևս գոյություն չուներ: Ի տարբերույթուն գործունյա Շառլոթեի, Իրինան տիպիկ «տան կնոջ» կերպար է: Նա չի հետաքրքրվում քաղաքականությամբ, իր «քաղաքականությունն» իր ընտանիքի բարօրությունն է: Ներքին անսահման պատասխանատվության զգացումը, մոր հանդեպ ունեցած որդիական պարտքը, կնամոլ ամուսնու՝ Կուրտի դավաճանությունները, սկեսուրի՝ Շառլոթեի քմահաճույքները, մոր ՝ Նադեժդա Իվանովնայի անվերջ փնթփնթոցները, որդու՝ Ալեքսանդրի տնից հեռանալը Իրինայի երբեմնի ամուր նյարդային համակարգը շարքից հանում են: Իրինայի համար ամենասպասված ու ամենաերջանիկ պահն ամանորն է՝ ժամանակահատված, երբ ընտանիքը հավաքվում է իրար գլուխ, երբ որդին, թեկուզ ժամանակավոր, վերադառնում է տուն, երբ ինքը հրաշագործ փերու պես մեկը մյուսի հետևից պատրաստում է համեղագույն ուտեստները: Ամեն անգամ մեծագույն քինախդրությամբ մերժում է որդու հերթական ընկերուհու կողմից նրան օգնելու առաջարկները, քանի որ կյանքում մնացած միակ վայրը, որտեղ ինքը կարող էր ստեղծագործել, ինքանդրսևորվել ՝ խոհանոցն էր, և ընդունել ինչ-որ մեկի օգնությունը կնշանակեր հրաժարվել «շերեփ»-ից, որն իր համար տանտիրուհու մեծագույն խորհրդանիշն էր: Վիլհելմի ծննդյան 90-ամյակի օրն Ալեքսանդրը անցնում է պատի հակառակ կողմ՝ մորը հասցնելով վերջնական կործանման: Ընտանիքի պապի՝ երդվյալ կոմունիստ Վիլհելմի համար անընդունելի է «պարտվողների ընտանիք»-ի գլուխը լինելը: Վիլհելմի համար կատարյալ կոմունիստի կերպարն Իրինան է, ով մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, կատարյալ հիասթափություն են որդիները՝ Վերները զոհվել է ԽՍՀՄ-ում, մյուս որդին՝ Կուրտն անխնա կերպով օգտագործելով իր աքսորված լինելու հանգամանքն, ստիպում է շրջապատին ապրել մեղքի և պարտքի զգացումով, իր կրած զրկանքների ու ապրած ծանր կյանքի համար: Կուրտ այան կոմունիստը չէր, որին կերազեր տեսնել տեսնել Վիլհելմը: Կուրտի կերպարի միջոցով արդեն զգացվում է կոմունիզմ երևութի հանդեպ թեթև ընդվզումները: Նրա համար կոմունիստական հասարակարգն այնքան էլ իդեալական ու անսխալական չէ, ավելին՝ ժամանակ առ ժամանակ նույնիսկ ծիծաղելի ու անընդունելի: Հոգեբանական առումով Կուրտի կերպարը բավականին հետաքրքիր է. նա անմնացորդ սիրով է սիրում կնոջը՝ Իրինային, սակայն պարբերաբար տրվում է նրան դավաճանելու գայթակղությանն ու ամեն անգամ խղճի մեծագույն խայթ է զգում: Կյանքի մայրամուտին, բազմաթիվ կաթվածներից հետո, երբ Կուրտի մոտ մնացել էր միայն սնվելու բնազդը, կնոջ նկարը տեսնելուց հետո՝ մեծագույն ջանքերի գնով կարողանում է արտաբերել Իրինայի անունն ու արտասվել: Ալեքսանդրն ինքնափնտրտուքի մեջ գտնվող ամենավառ կերպարն է: Բավականին վաղ տարիքում լքելով հայրական տունը, որոշում է կազմել սեփական ընտանիքն՝ անակնկալի բերելով անգամ ծնողներին։ Սակայն որոշ ժամանակ անց լքում է նաև իր երեխային ու կնոջը (հետագայում որդին պիտի հիշեր նրան որպես մեկին ով կողքի սենյակում անվերջ ծեծում էր կնոջը): Սա յուրօրինակ փախուստ էր, քանի որ, լքելով ընտանիքը նա բնակություն է հաստատում մի լքված բնակարանում՝ ծայրահեղ աղքատության մեջ, հրաժարվելով ծնողների օգնությունից որոշում է կայացնում նաև կիսատ թողնել ուսումը փորձելով վերագտնել ինքն իրեն: Տարիներ հետո, երբ որպես դատավճիռ, ի հայտ է գալիս անբուժելի հիվանդությունը Ալեքսանդրը կրկին դիմումի է փախուստի, այս անգամ լքելով իր հույսին մնացած, բանականությունը կորցրած ու ընդամենը մի քանի ռեֆլեքսով ապրող հորը: Իր հետ տանելով Կուրտի վերջին խնայողությունները մեկնում է Մեքսիկա՝ երկիր, որը տատի՝ Շառլոթեի պատմություններում ներկայանում է որպես դրախտավայր, որպես անիրական, երազային երկիր, որտեղ հնարավոր է բուժել անգամ դատավճիռ հանդիսացող հիվանդությունը: Անգամ այն գիտակցումը, որ կյանքի վերջին օրերն է ապրում չեն ստիպում նրան գրել սիրելի կնոջն այն բաղձալի նամակ, որում կասվեր երկար սպասված սիրո խոսովանությունը: Մարկուսն տիպիկ ժամանակակից երիտասարդ է: Մարկուսի մոր և մոր ամուսնու հետ վեճի թեմաները Մարկուսի թմրանյութերի հանդեպ մեխագույն սերն ու հետաքրքրությունն է, որը հակադարձ համեմատական է դասերի հանդեպ հետաքրքրությանը: Չնայած այն հանգամանքին, որ Մարկուսն ամբողջ կյանքում ատում էր հորն ՝ նրան մեղադրելով իրեն լքելու, իրենով երբևէ չհետաքրքրվելու մեջ, միևնույնն է սեփական հետաքրքրությունը բավարարելու կամ գուցե թե հարազատների հանդեպ կարոտնը մեղմելու համար մեկնում է տատի՝ Իրինայի թաղմանը և մինչդեռ ապրում է հերթական հիասթափությունը ՝ հայր չի ճանաչում նրան: «Մարող լույսի ժամանակներում» վեպում խորն են հոգեբանական շերտերը, կերպարային համակարգում յուրաքանչյուրն ընթերցող կարող է գտնել իրա համար համակրելի մեկին, միաժամանակ կարող է չհամաձայնվել կյանքի հանդեպ ունենցած նրանց մոտեցումների հետ:
Օյգեն Ռուգե
6800 ֏
Նկարագրություն
Բեռլինը գրեթե կես դար Արևելքի ու Արևմուտքի բաժանած պատը մոտ է փլուզմանը։Թվում է՝ այդ դարակազմիկ իրադարձությունը պետք է միավորի բաժանարար պարսպի հակադիր կողմերում հայտնված ընտանիքներին, բայց պատերն արդեն մարդկանց ներսում են։Գերդաստանի 4 սերունդները հայտնվել են այդ պատմական բաժանումների ու միավորումների արանքում։ Պապն ու տատը անդրդվելի կոմունիստներ են, որոնք նախ արտագաղթել են Մեքսիկա, բայց վերադարձել՝ նոր Գերմանիայի կառուցմանը մասնակցելու։ Որդին վերադարձել է ռուս կնոջ և աքսորավայրի հիշողությունների հետ։ Բեռլինի պատի փլուզումից անմիջապես առաջ թոռնԱրևելյան Գերմանիայից փախչում է Արևմտյան Գերմանիա։ ԳԴՀ-ում անցկացրած կյանքը ծոռի համար պարզապես մանկան հուշ է։ Ինչպե՞ս ապրել փլուզումների ու միավորումների, ճնշող կարգախոսների, հակամարտ գաղափարախոսությունների, սերունդների հակասությունների պայմաններում։ Ինչպե՞ս մեռնել արժանապատվորեն։