ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Կարծիքներ Պատերազմ և քաղաքականություն [Հատոր 1]

Գիրքը առանձնահատուկ տեղի ունի իմ գրապահարանում

Գիրքը առանձնահատուկ տեղի ունի իմ գրապահարանում

Միլենա Կռոյան

Ես այն տարիքում եմ, երբ մասնագիտության ընտրությունը ամենադժվարին հարցերից մեկն է, միլիոնավոր մասնագիտություններից դժվար է ընտրել ամենահամապատասխանը։ Մասնագիտության ընտրության հարցում 3 հիմնական ազդակներ կան՝ի ՞նչ եմ սիրում, ի՞նչ կարող եմ անել, և հնարավորություններս արդյոք ինձ ներո՞ւմ են։ Ես իմ կողմից կավելացնեմ նաև 4-րդ ազդակը՝ ի՞նչ գրականություն եմ կարդում և ինչքանո՞վ այն կազդի իմ ընտրության վրա։ Անընդհատ տատանվում եմ՝ ո՞րն է ինձ առավել համապատասխանող ոլորտը, և բոլոր ճանապարհները տանում են դեպի քաղաքականություն։ Նախկինում տատանվում էի որոշմանս հարցում․ արդյոք ես հավանո՞ւմ եմ այդ մասնագիտությունը, ես կարո՞ղ եմ ինձ լավագույնս դրսևորել այդ ոլորտում։ Բայց դա միայն նախկինում։ Ինչպես նշեցի ինձ համար մասնագիտության ընտրության 4-րդ ազդակն այն է, թե ինչ եմ կարդում։ Եվ ես կարդում եմ Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունները, որոնք լույս են տեսել «Պատերազմ և քաղաքականություն վերնագրով»։Եվ եթե նախկինում տատնվում էի ընտրությանս հարցում ապա գիրքը կարդալուց հետո համոզված եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։

Տիգրան Հայրապետյանը նշանավոր հայ քաղաքետ, լրագրող և միջազգայնագետ է,ծնվել է 1964 թվականին,Երևանում։ Հզոր անհատականություն, բացառիկ քաղաքագետ, որի մասին իհարկե մեծ ափսոսանքով եմ հայտնում, նախկինում երբեք չեմ լսել։ 1999 թվականին՝ 34 տարեկանում եղերական դեպքը խլեց լավագույն վերլուծաբանի կյանքը։ 1999 թվականն անիծված տարի էր՝լավագույն մտավորականներին, հայրենասեր քաղաքական գործիչներին թողեց 20-րդ դարում, և մենք ձեռնունայն մուտք գործեցինք 21-րդ դար։ Ինչպես նշեցի նախկինում երբեք չէի լսել Տիգրան Հայրապետյանի մասին, և ուրախ եմ որ նրա քաղաքագիտական վերլուծությունները նոր հրատարակությամբ արդեն հասանելի են։ Գրքում հավաքված են նրա տարբեր ժամանակներում տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցները։ Գիրքը բաղկացած է հինգ մասերից, համապատասխանաբար՝ «Անկախության ռազմավարություն», «Հեղափոխության այլընտրանքը», «Քաղաքագիտություն և քաղաքականություն», «Գիտակցության աշխարհաքաղականությունը», «Փրկության որոնումներում»։ Վերնագրերն արդեն իսկ համոզիչ են, և մի նույնիսկ մի փոքր պատկերացում են տալիս բովանդակության մասին։

Այս գրքի հրատարակումը 2022 թվականի մեր ամենամեծ ձեռքբերումն է։ Այն սեղանի գիրք է,անընդհատ պետք է վերընթերցել, նորից ու նորից կարդալ, որպեսզի հասկանալ,բաց հասկանալուց զատ պետք է գործել, գիքրը պետք է լինի բոլորի՝ իշխանության ներկայացուցիչներից, քաղաքական գործիչներից սկսած մինչև սովորական բանվորի ու հասարակ քաղաքացու ուշադրության կենտրոնում։ Գրքից պետք է դասեր քաղել,լինելով անցյալ դարի վերլուծություններ՝ դրանք առավել քան արդիական են։ Առաջին գլխում հավաքված են քաղաքագետի մտքերը պետականության, դրա կայացման,ազգային արժեքների, էթնիկական համակարգի և թերևս ամենակարևորի՝ Ռեֆորմացիայի մասին ։Առաջին իսկ նախադասությունից հասկանում ես, որ ճիշտ ընտրություն ես կատարել։ Հեղինակը խոսում է ժամանակի հորձանուտում հայտնված, մարդկանց, երկների ու պետությունների մասին․ «Մեծ թե փոքր,ուժեղ թե թույլ, քաղաքակիրթ թե բարբարոս, ով պատրաստ չեղավ ընդգրկվելու նրա հունի մեջ․․․ոտնատակ կարվի,կավերվի» իսկ որպեսզի չզգանք տարերքի ամբողջ նենգությունը կախված է յուրաքանչյուր առանձին միավորի ինքնադրսևորումից, կամքից ու աշխատանքի ունակությունից։ Յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորումն է, որ փրկելու է հանրությանը,և ամեն մեկի թերացումը իր աշխատանքոմ թուլացնում է հանրությունը տարերքի ազդեցության առջև։Պատասխանատվությունը ընդհանուր է,բոլորինս՝ընդհանրական պատասխանատվություն անցյալի,այսօրվա և ապագայի հանդեպ։Ապարդյուն է արդարացում գտնել պայմանների անբարենպաստության, միջոցների բացակայության, հնարավորությունների սահմանափակության,մթնոլորտի, իրավիճակի և այլ պատճառների մեջ։

Հեղինակի բնորոշմամբ․«մենք լեթարգիական քնի մեջ ենք,և մեր հազվադեպ բռնկումները ոչ թե զարթոնքի,այլ հոգեվաքրի նշաններ են։Խավարամտությունն ու չարափառությունը լիակատար հաղթանակ են տոնում»։ Եվ հեղինակը միակ փրկությունը տեսնում է Ազգային Զարթոնքի, Ազգային Ռեֆորմացիայի և Վերածննդի մեջ, որոնք պետք է ընդգրկեն մեր ժողովրդի հետ առնչվող բոլոր խնդիրները՝ կրոն, ընտանիք, պատմական անցյալ, բարոյականություն, մտածելակերպ, հոգեբանություն, հասարակական հարաբերություններ, տնտեսական ոլորտ և քաղաքական համակարգ։ Պետականություն կառուցելն անհնար է դանդաղաշարժության ու ասիական գործելակերպի պայմաններում, դրա համար անհրաժեշտ է որակական թռիչք կատարել,և դրա համար անհրաժեշտ են ազգային նոր արժեքներ։ Հեղինակի հավաստմամբ արդեն կենսական անհրաժեշտություն կա նորից կերտելու հայկական էթնոսի դեմքը, արժեքների համակարգը, հոգեբարոյական ինքնությունը։ Իսկ լուծումը, ինչպես վերը նշվեց Ռեֆորմացիան է, որի գերագույն նպատակը հայ ժողովրդի ՝իբրև կենսունակ, գիտատնտեսական և քաղաքական մտքի վերարտադրության ընդունակ, ազգային խնդիրներն ու իդեալներն իրականացնելու կարող էթնոսի ձևավորումն է։

Հեղինակը գտնում է, որ առողջ և լիարժեք պետականության ձևավորումը կարող է լինել միայն հասարակական դաշինքի ապահովման պայմաններում։Մեծ կարևորություն է տրվում նաև հայկական սփյուռքին, այսինքն պետական հիմունքները ձևավորվելիս առաջնային է նաև բազմամիլիոն,բազմալեզու, բազմադավան սփյուռքը։ Ըստ հեղինակի ազգաբնակչության մեջ արմատավորվել է բարդույթ այլադավան և այլալեզու հայերի նկատմամբ, որի լուծումը ևս նա տեսնում է Ռեֆորմացիայի մեջ։ Հեղինակը խոսում է նաև ազգայնականության, ազգային խնդիրների,ցեղասպանության ճանաչման, իրականության ընկալման և այլնի մասին, և յուրաքանչյուր հարցի վերաբերլյալ ներկայացնում է իր տեսակետը և հաջողության հասնելու իր տեսլականը։ Հեղինակը տալիս է նաև այն հարցի պատասխանը՝ արդյոք Հայաստանը ռազմավարության պայմաններում կկարողանա պահպանել իր անկախությունը։ Հեղինակը համոզմամբ ոչ մի բնականոն և արդյունավետ ազգակազմավորում հնարավոր չէ առանց հանուն հաջորդների՝ սերունդների ինքնազոհաբերության, և էթնիկական մակարդակում ինքնազոհաբերության բավարար աստիճանի բացակայությունը իսկական սպառանլիք է առողջ էթնիկական համակարգի գոյության համար։

«Հայոց զենքի պերճանքն ու թշվառությունը» գլխում հեղինակը տալիս է բնորոշում հայերի մասին․ «Մի ժողովուրդ,որ համաշխարհային հռչակ է վայելել զենքի կուլտուրայով,հանկարծ անընդհատ տանուլ է տալիս։ Հայը գաղափարակիր միավոր է, նրա զանգվածային հերոսության խթանը՝ծառայությունն է մեծ, շատ մեծ գաղափարների,անակխ թե որ քաղաքակական միավորի շրջանակներում»։

Հավերժ պատրաստ եմ խոսել գրքի մասին, կիսվել հեղինակի տողերով, աշխատել եմ բառացի մեջբերել հեղինակի մտքերը՝ հուսալով, որ կտեսնեք հեղինակի ռեալ մոտեցումը, իրականության հանդեպ նրա անաչառ վերաբերմունքը և ցանկություն կառաջանա գիրքը ընթերցելու։ Սա իմ ձեռքբերումն է, ոտքերի վրա ամուր կանգնելու երաշխիքը, և հավաստումն այն բանի, որ կանեմ ուժերիս ներածին չափով, դառնալու արդար ու անկողմնակալ վերլուծաբան և քաղաքագետ, քանզի եթե ես սա հիմա կարդամ, և անեմ հետևություններ, միգուցե ապագայում լավ քաղաքագետ կդառնամ։ Գիրքը առանձնահատուկ տեղի ունի իմ գրապահարանում, այն իմ հպարտությունն է, և ցանկացած վայրում, երբ խոսք կգնա քաղաքականությունից, ես արդեն վստահորեն գիտեմ, թե ում աշխատությունները խորհուրդ կտամ մարդկանց ընթերցել։

Շնորհակալ եմ Newmag հրատարակչությանը գրքի հրատարակման համար։ Շնորհակալ եմ տիկին Նազենի Ղարիբյանին գրքի խմբագրման համար։Սրտատրոփ սպասում եմ գրքի 2-րդ հատորին։

Տարածել

Պատերազմ և քաղաքականություն [Հատոր 1]
Պատերազմ և քաղաքականություն [Հատոր 1]

Տիգրան Հայրապետյան

6800 ֏

Նկարագրություն

Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները, որոնք զետեղված են այս գրքում, ժողովածուի տեսքով հրապարակվում են առաջին անգամ։ Նրա գրավոր ժառանգությունը մահից տասնամյակներ անց էլ արդիական է։ Այն, ինչի մասին գրում ու խոսում էր քաղաքագետ վերլուծաբանը, այժմ մարգարեություն է թվում. Արցախյան առաջին պատերազմում ազատագրած տարածքների կորուստ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ։ Նա հրապարակումներում կանխատեսել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու Վազգեն Սարգսյանի սպանությունը։ Քաղաքական գործիչները կարծում են, որ
Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական եւ փիլիսոփայական հոդվածներն ու վերլուծությունները կարող են դառնալ հանրության հավաքական իդեալի հողը, նույնիսկ պետական գաղափարախոսության հիմքը։

Այլ կարծիքներ