Դասականից այստեղ միայն նուրբ անգլիական հումորն է։
Դասականից այստեղ միայն նուրբ անգլիական հումորն է։
Sona Minasyan
Ով հաղթանակի չի պատրաստվում, պարտություն է ստանում։ Չկա սպանություն, որ մարդու մտքի ուժից վեր լինի։ Հատկապես՝ կնոջ մտքի։ Ռիչարդ Թոմաս Օսմանը (ծնված 1970 թվականի նոյեմբերի 28-ին) անգլիացի հեռուստահաղորդավար, պրոդյուսեր, գրող և կատակերգու է։ «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» գիրքը հեղինակի դեբյուտային վեպն է, գրքի գաղափարը հեղինակի մոտ ծագել է թոշակառուների էլիտար ավան այցելելուց հետո: Քուփերս Չեյզ գյուղ-ծերատանը, որը թոշակառուների համար նախատեսված Բրիտանիայի առաջին շքեղ գյուղն է, գործում է մի արտասովոր գաղտնի խմբակ: Ակումբի անդամները՝ Էլիզաբեթը, Ջոյսը, Ռոնը և Իբրահիմը իրենց կոչում են «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի»։ Իսկ ինչու հինգշաբթի։ Որովհետև հենց հինգշաբթի օրերին է Խճանկարների սենյակում երկուժամանոց ընդմիջում , որը ծերունի-հետախույզները օգտագործում են անցած գնացած սպանությունների գործեր քննարկելու համար։ Իսկ ավանում տեղի ունեցած սպանությունների շարքը լրիվ նոր թափ է հաղորդում ակումբի գուրծունեությանը։ Սա հրաշալի հնարավորություն է ընձեռում քառյակին սպանությունները տաք-տաք հետքերով հետախուզելու և, ինչու չէ, հանցագործությունը բացահայտելու համար։ Եթե ընտրել եք Օսմանի գիրքը այն հույսով, որ այնտեղ կգտնեք դասական անգլիական դետեկտիվ պատմություն, խստաբարո,զուսպ հերոսների, ապա ձեր հույսերը զուր են։ Հեղինակը չի քայլում նախկինների՝ Ագաթա Քրիսթիի, Արթուր Կոնան Դոյլի բացած արահետով, սա ոչ քառապատկված միսս Մարփլ է, ոչ Պուարո, ոչ էլ Շերլոք Հոլմս։ Սա նոր, ոչ մի կաղապարի չհամապատասխանող, դասական ոչ մի կանոնի չենթարկվող գիրք է, որը նոր շունչ է բերում մեզ համար արդեն սովորական դարձած դետեկտիվ գրականության բնագավառ։ Դասականից այստեղ միայն նուրբ անգլիական հումորն է։ Գիրքը կարդալու ընթացքում ես ինձ անընդհատ բռնում էի այն մտքի վրա, որ ինձ ինչ որ բան հաստատապես պակասում է ու երբ գիրքը ավարտեցի, նոր հասկացա որ ես ոչ մի հերոսի չեմ մտապահել։ Չկար մի որևէ առանձնահատկություն, բնավորության յուրահատուկ գիծ, տարբերակիչ նշան, որով հերոսները իրենց ամուր տեղը կզբաղեղցնեին իմ հիշողության գանձարանում։ Ուզում եմ հավատալ, որ Օսմանը իր գրական զինանոցում պահվող տարատեսակ զինատեսակները խնայում է ապագա գրքերի համար։
Ռիչարդ Օսման
3900 ֏
Նկարագրություն
Գյուղական խաղաղ բնակավայրի չորս թոշակառուներ՝ մոտ ութսուն տարեկան, շաբաթը մեկ հավաքվում ու քննարկում են սպանությունների չբացահայտված գործերը։ Էլիզաբեթը, Ջոյսը, Ռոնը եւ Իբրահիմն իրենց անվանում են «Սպանություններիակումբ՝ ամեն հինգշաբթի»: Մի օր էլ լսում են, որ իրենց ավանում իրական հանցագործություն է կատարվել. սպանվել է ավանի շինարարը, իսկ դիակի կողքին առեղծվածային լուսանկար են գտել: Սպանությունների ակումբն անմիջապես գործի է անցնում։ Շուտով դիակների թիվը ավելանում է։ Հանճարեղ քառյակը կհասցնի՞ բացահայտել մարդասպանին, քանի ուշ չէ: