ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Կարծիքներ Մաշկի խնամքի կանոնագիրք

Գիրքն ինձ համար դարձել է իմ մաշկի խնամքի հիմնական խորհրդատուն

Գիրքն ինձ համար դարձել է իմ մաշկի խնամքի հիմնական խորհրդատուն

Հերմինե Հակոբյան

Անջալի Մահտոյի «Մաշկի խնամքի կանոնագիրք»-ը բացահայտել եմ պատահաբար և այդպես պատահաբար էլ մի օր նկատել եմ, որ այն ինձ համար դարձել է իմ մաշկի խնամքի հիմնական խորհրդատուն, ուղեցույցը ու սեղանի գիրքը։ Եթե դուք փնտրում եք մաշկի խնամքի համապարփակ շտեմարան, ապա այս գիրքը հենց այդ շտեմարանն է, որ կա։ Գրքում ընդգրկված է պրակտիկորեն ամեն ինչ՝ սկսած մաշկի տեսակների վերծանումից, վերջացրած վիտամին D ստանալու ճիշտ ճանապարհը մատնանշելուց։ Արդյունքում դուք կարողանում էք ինքնուրույն կայացնել ճիշտ որոշում՝ ինչ գնել, գնելիս ինչին ուշադրություն դարձնել, պիտակներն ինչպես վերծանել, որ քսուքը որից հետո օգտագործել և վերջապես որքան տոկոսով արևապաշտպան քսուք ընտրել)) Հիմա երևի մտածում եք, ախր համացանցում ամեն ինչ կա, ինչի՞ս է պետք գիրքը։ Այստեղ գալիս է այս գրքի հիմնական առավելություններից մեկը։ Որևէ հարցի պատասխան գտնելու համար համացանցում ժամեր անցկացնելու փոխարեն, բացում եք կոնկրետ էջ ու կարդում արդեն իսկ ձեզ համար մշակված ու ծաղկաքաղ արված տեղեկատվություն։ Վերևում հենց այնպես չասացի, որ գիրքը դառնում է ձեր հիմնական խորհրդատուն, որն ապրում է ձեր տանը ))) Գրքի հաջորդ առավելությունը շարադրանքի մատչելիությունն է։ Հեղինակը գիրքն այնպես է շարադրել, որ կարծես միասին սուրճ եք խմում, կամ մեքենայով տեղ եք գնում, նա էլ ձեզ հանգիստ ու հասանելի ձևով, պատմում է, թե ինչպես ունենալ առողջ ու խնամված մաշկ։ Ու չնայած նրան, որ գիրքը գրված է չափազանց հասանելի լեզվով, չունի ոչ մի բարդ բժշկական տերմին ու չկարդացվող ձեռագրով դեղատոմս, բոլոր խորհուրդները հիմնված են Մահտոյի լայնածավալ բժշկական փորձի, սպառողների կարիքների խորը ուսումնասիրության, տարիների ընթացքում այլ հեղինակների կողմից արված եզրակացությունների վերլուծության վրա։ Գրքի հաջորդ առավելությունը չափազանց պրակտիկ լինելն է։ Ինչ գիտե՞ք, թե ինչու է այդպես։ Որովհետև Մահտոն իրա աշխատանքային գործունեության ընթացքում իրեն տրված ամենօրյա հարցերը հավաքել է ու կազմել թեմաների լայն շրջանակ, որն ընդգրկում է տեղեկատվություն մաշկի տեսակների, ընդհանուր մաշկի պայմանների, մաշկի խնամքի բաղադրիչների և ապրելակերպի գործոնների մասին, որոնք կարող են ազդել մաշկի առողջության վրա: Գրքում կարդում եք սննդակարգի, ապրելակերպի և մաշկի խնամքի միջև կապի մասին, որտեղ գտնում եք գործնական խորհուրդներ՝ օպտիմալացնելու ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնները, որոնք ազդում են ձեր մաշկի առողջության վրա: Բոլոր-բոլոր խորհուրդները շատ պրակտիկ են․ միանգամից կարող եք սկսել կիրառել։ Կարող եմ ասել, որ այս գիրքը բացի մեծ քանակությամբ օգտակար տեղեկատվություն պարունակելուց, ինչ-որ տեղ նաև ինքնաբացահայտման ճանապարհ անցնելու գործառույթ ունի։ Դուք սկսում եք հասկանալ ձեր սեփական մաշկի լեզուն առանց google translate-ի, սկսում եք կռահել, թե օրվա որ ժամին ձեր մաշկն ինչ է ուզում ձեզնից, որ խնդիրը, ինչի կարող էր ծագած լինել ձեզ մոտ, կամ ընկերուհու/ընկերոջ մոտ։ Սկսում եք ուշադրություն դարձնել հուզական ասպեկտներին, որոնք կարող են ազդել ձեր տեսքի, ձեր մաշկի վրա։ Եվ այս ամենը մեկ գրքում. կարո՞ղ եք պատկերացնել։ Մի խոսքով, անկախ նրանից, թե դուք մաշկի խնամքի սիրահար եք, թե պայքարում է մաշկի խնդիրների հետ, կամ պարզապես հետաքրքրված եք առողջ մաշկ ունենալով, կամ հետաքրքրասեր եք ու սիրում եք ամեն ինչ իմանալ, այս գիրքը առաջարկում է արժեքավոր տեղեկատվություն, գործնական խորհուրդներ և գիտության վրա հիմնված եզրահանգումներ, որը կօգնի ձեզ տեղեկացված որոշումներ կայացնել ձեր մաշկի խնամքի առօրյայի վերաբերյալ: Այնպես որ, պատրաստվեք լուսավորվելու ու, ինչու ոչ, կերպարանափոխվելու։ Ձեր մաշկը ձեզ հաստատ շնորհակալություն կհայտնի, և ձեր ժպիտը կլինի ավելի պայծառ, քան երբևէ

Տարածել

Մաշկի խնամքի կանոնագիրք
Մաշկի խնամքի կանոնագիրք

Անջալի Մահտո

5800 ֏

Նկարագրություն

Անթերի մաշկով մոդելները և գեղեցկության չգրված ստանդարտները շատերի համար բարդույթների և ցածր ինքնագնահատականի պատճառ են: Հենց այդ պատճառով էլ կարծրատիպերը կանանց ստիպում են իրենց մաշկի խնամքի վերաբերյալ երբեմն չկշռադատված և գիտական բավարար հենք չունեցող որոշումներ ընդունել: Եթե մի կողմ թողնենք էսթետիկան, սա առաջին հերթին կարող է վնասել առողջությունը:

Համացանցում հազարավոր մարդիկ մաշկի խնամքի տասնյակ հազարավոր տարբերակներ են առաջարկում: Ավանդական մեթոդներից մինչև տնային պայմաններում պատրաստած քսուքներ, աստղաբաշխական արժեքով շիճուկներից մինչև եզակի բույսերի համադրումներ: Բժշկության հետ կապ չունեցող մարդը դժվար հասկանա, թե սրանցից որն է օգտակար, որը՝ վնասակար:

Փորձառու մաշկաբան Անջալի Մահտոյի գիրքը հստակ, հակիրճ, գիտական փաստերով և անձնական օրինակներով պատասխանում է մաշկի խնամքին վերաբերող բոլոր հարցերին: Տեղեկահորձանքի, իրարամերժ խորհուրդների և ոչ մասնագիտական կարծիքների ֆոնին այս գիրքը սպառիչ և հիմնավորված պատասխաններ է տալիս մաշկի կառուցվածքի, հատուկ խնդիրների և կանոնավոր խնամքի մասին:

Այս գիրք-ուղեցույցն ամփոփում է ոլորտային ամենաթարմ հետազոտությունները և համադրում դրանք գործնականում կիրառված, մշտապես հաջողված և գիտության վրա հիմնված մեթոդների հետ:

Այլ կարծիքներ