ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Կարծիքներ Becoming. Իմ պատմությունը

Ժամանակն է հանելու վարդագույն ակնոցները

Ժամանակն է հանելու վարդագույն ակնոցները

Մրազ Չոլոյան

Հիշում եմ` փոքր տարիքում մայրս ինձ պատմում էր տարատեսակ հեքիաթներ ու պատմություններ , որտեղ քաջազնի հերոսները հաղթահարելով ճանապարհին հանդիպող խնդիրները և իրենց առաջ նպատակ դնելով գնալ առաջ ՝ կատարում էին բազմաթիվ խենթ ու խելառ առաջադրանքներ, որոնք լուսավորությամբ էին պսակվում։ Ամեն բան թվում էր հրաշալի, բայց ես մեծացա։ Ժամանակն է հանելու վարդագույն ակնոցները, բացել Օբամայի գիրքը և այն կարդալ Միշելի աչքերով։

Չիկագո, Սաութ Սայդ թաղամաս. Միշելի փոքրիկ և յուրահատուկ ընտանիքն ապրում էր երկհարկանի տան երկրորդ հարկում։ Թաղամասում թերևս բնակվում էին սևամորթներ, և դժվար էր գտնել տարանջատումը սևերի և սպիտակների միջև։ Ամեն բան թվում էր հարթ ՝ խաղաղ և բարենպաստ՝ ապրելու համար, մինչև վրա է հասնում Միշելի ուսանողական տարիները, իրավաբանական ֆակուլտետում։ Որտեղ էլ ըմպում է անարդարության «քաղցրահամ» հյութը։ Թաղամասում որտեղ ապրում էին, գնալով քչանում էր սևամորթների թիվը, հետևաբար մեծանում էր սպիտակամորթների հետ ապրելու ռիսկային փուլը։

Միշելն ապրում էր, աշխարհը տեսնելով իր ընտանիքի սահմաններում։ Սակայն ինչն ունի սկիզբ, այն էլ ունի վերջ։ Հասնում ենք հրաշալիին, Բարաքին հանդիպելու տարիներին։ Միշելը հասարակ իրավաբանական աշխատող էր, մինչև հասնում է պահը Բարաքի կինը լինելու (վերջինս աշխատանքի ժամանակ էր ծանոթացել Բարաքի հետ) հետագայում նաև ներկայանալի մայր դառնալու և ապա քաղաքական գործչի կին դառնալու պահը։

-Բարաքը տանը չէր լինում,-ասում էր քաջ Միշելը , քաջ գիտակցելով, որ ամուսինը աշխատանքի գերի էր։ Սեր, ահա հաղթող ուժը խոչընդոտների։ Օբաման ասում էր. - Երբեք չասեք ես հասա այս փուլին և հաղթած եմ, միշտ կա տեղ, կա առաջ գնալու հնարավորություն, և պետք է օգտվել այդ հրաշափայլ հնարավորությունից։

Տարածել

Becoming. Իմ պատմությունը
Becoming. Իմ պատմությունը

Միշել Օբամա

6800 ֏

Նկարագրություն

Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ կինը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը: Գրքում Միշել Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերի մասին, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ «Իմ պատմությունը» գիրքը պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, պարուրում սրտամորմոք վշտով, սովորեցնում դիմակայել դժվարություններին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ նա մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք և ինչի ենք ուզում հասնել:

Այլ կարծիքներ