XXI դարի 21 դասերը ամբողջացնում է նախորդ 2 գրքերը
Արաքսի Խոյլունց
Սիրում եմ Հարարի ձեռագիրը։ XXI դարի 21 դասերը ամբողջացնում է նախորդ 2 գրքերը՝ հանրագումարի բերելով մարդկության «ՀԵՏՈ»-ն։ Գրքում անդրադարձ է կատարվում կրոնին, պատերազմին, արժեքներին, կրթությանն ու վերջապես ՄԱՐԴՈՒՆ…Համոզված եմ շատերս ենք ինքներս մեզ հարցրել, թե ինչ կլինի 20,30,40 տարի հետո…Գրքում շեշտը դրվում է տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ փոփոխությունների ու դրանց շնորհիվ ստեղծված հնարավորությունների մասին և ինչպես գրքում է ասվում, եթե ցանկանում ենք օգտագործել այդ հնարավորությունը,ապա լավ կլինի դա անենք ՀԻՄԱ՜…
Յուվալ Նոյ Հարարի
7800 ֏
Նկարագրություն
Հարարին այս գրքով առաջ է քաշում բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնց պատասխանները պետք են մեր գոյատեւմանը: Մեր անցյալն ու ներկան հասկանալու ճանապարհին Հարարին ստիպում է մտածել արժեքների եւ իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով եւ անորոշությամբ լի այս աշխարհում ո՛րն է մեր առաքելությունը:
- - Ի՞նչ է իրականում կատարվում այս պահին:
- - Որո՞նք են այսօրվա մարտահրավերներն ու այլընտրանքները:
- - Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնենք:
- - Ինչպե՞ս են համակարգիչները եւ ռոբոտները փոխում մարդ լինելու իմաստը:
- - Ինչպե՞ս ենք դիմակայում կեղծ լուրերի համաճարակին:
- - Ազգերն ու կրոնները դեռ կարեւո՞ր են:
- - Ի՞նչ պետք է սովորեցնենք մեր երեխաներին:
21 գլուխներում, որոնք եւ՛ դրդում են ընդվզել, եւ՛ մտածելու տեղիք են տալիս, Հարարին, շոշափում է բազմաթիվ խնդիրներ։ Ինչպե՞ս կարող ենք պահպանել ընտրության ազատությունը, երբ Մեծ տվյալները հետապնդում են մեզ: Ինչպիսի՞ն է լինելու աշխատանքային շուկան ապագայում, եւ ի՞նչ հմտություններ են պետք դրանից չարտամղվելու համար: Ինչպե՞ս պետք է պայքարենք ահաբեկչության սպառնալիքի դեմ: Ինչո՞ւ է լիբերալ ժողովրդավարությունը ճգնաժամ ապրում:
Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի»ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը: