BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Կարծիքներ Ինչպես հասցնել բոլոր գործերը

Ամենահեշտ և արդյունավետ միջոցները նպատակները և տեսլականներն իրականացնելու համար

Ամենահեշտ և արդյունավետ միջոցները նպատակները և տեսլականներն իրականացնելու համար

Աննա Առաքելյան

Դեյվիդ Ալենի գիրքն ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկն է: Դեյվիդ Ալենի «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը բանալի է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մինիմալ ժամանակում կատարել արդյունավետ աշխատանք: Հեղինակը մանրամասն ներկայացնում է այն բոլոր գործողությունները, որոնց պատճառով մենք չենք կարողանում արդյունավետ աշխատել և աշխատելիս էլ գտնվում ենք լարված մթնոլորտում: Դեյվիդ Ալենը նախ և առաջ ընդգծում է այն փաստը, որ շատ մարդիկ դժգոհում են աշխատանքի ծավալից: Ըստ նրանց աշխատանքը շատ է, իսկ ժամանակը՝ քիչ: Բնականաբար այս ամենը կապված է անընդհատ փոփոխվող պահանջարկի հետ: Հեղինակը սթրեսը կապում է նրա հետ, որ մարդիկ շատ հաճախ համաձայնում են կատարել աշխատանք, որն իրականում ֆիզիկապես հասցնել չեն կարող: Դեյվիդ Ալենը խոսում է նաև նրա մասին, որ մեր միտքը պետք է լինի ջրի պես: Հավասարակշռությունը և հանգստությունը պահպանելը շատ կարևոր է: Կարևոր է մաքրել գիտակցությունը, որպեսզի այն բաց լինի համարժեք արձագանքելու համար:

Հեղինակը հետաքրքիր համեմամություն է անում կարատեի հետ կապված, նշելով, որ կարատեում հարվածի արդյունավետությունը կախված է արագությունից, այլ ոչ թե ուժից: Գրքում կարող եք գտնել այն բոլոր քայլերը, որի միջոցով կարելի է շատ հեշտ և արագ կազմակերպել ցանկացած աշխատանք: Նախ հարկավոր է վերցնել թուղթ և գրիչ: Շարադրել խնդիրն իր բոլոր մանրամասնություններով: Այնուհետև մեկ նախադասությամբ նկարագրել այդ հարցի հաջող հանգուցալուծումը: Այս ամենն անելուց հետո հարկավոր է գրել, թե առաջինն ինչ կոնկրետ գործողություն է պետք կատարել, որպեսզի կարողանանք մեկ քայլ մոտենալ արդյունքին: Շատերը այս բոլոր քայլերը կատարելուց և 2 րոպե մտածելուց հետո իրենց զգում են ավելի ինքնավստահ և հանգիստ:

Եվ սա դեռ ամենը չէ: Շատ ավելի հետաքրքիր և մանրամասն քայլեր կարելի է գտնել Դեյվիդ Ալենի գրքում: Շատ է պատահում, որ մեր մտքից ինչ-որ հարց չենք կարողանում հանել: Ըստ հեղինակի այն կարող է ունենալ մի քանի պատճառ՝ 1. Ինքներս չենք որոշել, թե որն է ցանկալի արդյունքը, 2. Չենք որոշել, թե որն է լինելու հաջորդ քայլը, 3. Դեռևս չենք ստեղծել ծրագրման ու հիշեցումների վստահելի համակարգը: Դեյվիդ Ալենը միշտ շեշտը դնում է այն փաստի վրա, որ հարկավոր է միշտ «ազատել» մեր ուղեղը: Չպետք է փորձենք բաներ հիշել, քանի որ մեր բոլորիս ուղեղն ունի մի հատկություն՝ միշտ հիշում է, երբ արդեն ուշ է: Այդ իսկ պատճառով հեղինակը խորհուրդ է տալիս միտքը չծանրաբեռնել և ամեն ինչ ամրագրել հիշեցումների միջոցով: Մենք ամենաարդյունավետ կերպով աշխատում ենք, երբ որ ծանրաբեռնված չենք: Դեյվիդ Ալենը ներկայացնում է նաև 5 քայլ, որով կարող ենք կառավարել աշխատանքային գործընթացը: Նախ և առաջ պետք է ի մի բերենք այն ամենը, ինչ գրավում է մեր ուշադրությունը: Երկրորդ քայլով պետք է հստակեցնենք, թե յուրաքանչյուր մանրուք ինչ նշանակություն ունի, և ինչ պետք է անել դրա հետ: Երրորդ քայլով պետք է կանոնակարգենք արդյունքները: Չորրորդ քայլով պետք է տարբերակների վերանայումից հետո ընտրենք մեկը: Հինգերորդ քայլով պետք է սկսենք կատարել միակ ընտրված տարբերակը: Հեղինակն առաջարկում է լուծել մեր խնդիրները հիմքից՝ նախ և առաջ հավաքագրելով այն բոլոր գործերը, որոնք անավարտ են:

Գրքում նույնսիկ խորհուրդ է տրվում այն բոլոր իրերը, որոնք մեզ կօգնեն հավաքագրել տվյալները՝ թղթադիր դարակ, գրառումներ կատարելու թղթային միջոցներ, կպչուն թղթեր և այլն: Հեղինակը նաև ներկայացնում է մի մեթոդ, որն ինքս օգտագործում եմ առօրյա կյանքում: Սկզբից երբ, որ ստանում ենք ինֆորմացիան նախ և առաջ պետք է հասկանալ, թե «ի՞նչ է սա»: Եթե որևէ բան ձեռնարկելու անհրաժեշտություն չկա, ապա այն կամ կարող է դասակարգվել որպես աղբ, կամ կարող ենք պահել մի օր/հնարավոր է դարակում, կամ ընդհանուր տեղեկությունների դարակում: Եթե որևէ բան ձեռնարկելու անհրաժեշտություն կա, ապա կարող ենք նախագիծ կազմել: Եթե դրա կատարումը մեզանից կպահանջի 2 րոպեից ավելի ժամանակ, ապա այն կարող ենք հետաձգել և համապաստախան նշում կատարել մեր օրացույցում: Եթե դրա կատարումը կպահանջի 2 րոպեից էլ քիչ ժամանակ, ապա պետք է օգտվենք Դեյվիդ Ալենի «ոսկե կանոնից»: Եթե «աշխատանք»-ի կատարումը պահանջում է 2 րոպեից քիչ ժամանակ, հարկավոր է կատարել հենց հիմա: Սա լավագույն խորհուրդներից է, որը կարող եք երբևէ ստանալ Դեյվիդ Ալենից: Գեթ մեկ անգամ այն կիրառելուց հետո կհամոզվեք, որ այն ամենալավ խորհուրդներից է: Յուրաքանչյուր անգամ մեր ուղեղը որոշումներ կայացնելիս կատարում է հետևյալ քայլերը. 1. Որոշում է նպատակն ու սկզբունքները, 2. վիզուալացնում է արդյունքը, 3. մտագրոհ է կազմակերպում, 4. համակարգում է, 5. որոշում է հաջորդ քայլերը: Եթե մի փոքր տարօրինակ են թվում այս ամենն ընդամենը մտածեք մի օրինակի վրա ինքներդ: Բայց եկեք սկզբից խոսենք մտագրոհի մասին: Ուղեղը նկատում է անհամապասխանություն մեր ձգտումների ու մեկնարկային կետի միջև, որտեղ գտնվում ենք տվյալ պահին և սկսում է փորձել լրացնել գոյություն ունեցող բացերը: Սա է մտագրոհը: Հեղինակը նաև նշում է, որ շատ կարևոր է չզբաղվել քննադատությամբ մտագրոհ իրականացնելիս և պետք է ձգտել քանակի, այլ ոչ թե որակի:

Դեյվիդ Ալենը խոսում է ևս շատ կարևոր մի քանի ցուցակների մասին: Հաջորդ գործողությունների ցուցակ, որտեղ կարող ենք նշել մեր հաջորդ գործողությունը: Մի օր/հնարավոր է ցուցակ, որն անհրաժեշտ է պարբերաբար վերանայել: Մտքերի տեղեկության զամբյուղ ցուցակ, որն օգտագործում ենք տեղեկության հավաքման համար ՝ հետագա մշակման ենթարկելու նպատակով: Սպասելիքների ցուցակ, որն օգտագործվում է այլ աղբյուրներից սպասվող տեղեկությունը հսկողության տակ պահելու համար: Եվ, ի վերջո, ստուգիչ ցուցակ, որն օգտագործվում է հիշեցումները, ընթացակարգերն ու տվյալ կոնկրետ գործողության լրացուցիչ քայլերը նշելու համար: Դեյվիդ Ալենն ավելի մանրամասն իր խորհուրդները ներկայացնում է իր «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքում: Հեղինակը մանրամասն ներկայացնում է այն բոլոր քայլերը, որի միջոցով կարող ենք արդյունավետ աշխատել և հասնել մեր նպատակներին մինիմալ ժամանակահատվածում: Դեյվիդ Ալենը մեզ ներկայացնում է ամենահեշտ և արդյունավետ միջոցները նպատակները և տեսլականներն իրականացնելու համար:

Տարածել

Ինչպես հասցնել բոլոր գործերը
Ինչպես հասցնել բոլոր գործերը

Դեյվիդ Ալեն

3400 ֏

Նկարագրություն

«Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքն առաջին անգամ գրեթե 20 տարի առաջ լույս տեսնելուց հետո դարձել է դարի ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը: Այստեղ հեղինակը խոսում է անձնապես կազմակերպված լինելու կարևորության մասին։ Այն սեղմ, բայց արդյունավետ մոտեցում է առաջարկում մասնագիտական ու անձնական բնույթի առաջադրանքների կատարման համար: Նոր տեսակի կայքերի, սեմինարների, կազմակերպական գործիքների ստեղծման ոգեշնչման աղբյուր է։ Ալենը գիրքը վերաշարադրել է սկզբից մինչև վերջ՝ բնագիրը համալրելով «աշխատավայրի» մասին նոր ու կարևոր պատկերացումներով: Նա ավելացրել է այնպիսի բովանդակություն, որի շնորհիվ գիրքը երկար տարիներ արդիական կմնա։ «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի այս նոր հրատարակությունը կհավանեն ոչ միայն հեղինակի հարյուր հազարավոր երկրպագուները, այլև ընթերցողների նոր սերունդը, որը ցանկանում է որդեգրել Ալենի սահմանած սկզբունքները

Այլ կարծիքներ