Գրքի շնորհիվ բացահայտեցի ևս մի տաղանդավոր հայ մարդու
Նվեր Խաչատւորյան
ՄԻ առավոտ զանգ ստացա ու տեղեկացա որ, պատիվ եմ ունեմ ստանալ այս հիանալի գիքրը ԱՄՆ դեսպան տիկին Թրեյսիի կողմից, որպես ԱՄՆ ակտիվ շրջանավարտ:
Շնորհակալ եմ դեսպանին, քանի որ այս գրքի շնորհիվ բացահայտեցի ևս մի տաղանդավոր հայ մարդու, ում մասին ես չգիտեի, ով ունեցել է այնպիսի լեցուն ու հետաքրքիր կյանք, որ թղթին է տվել իր իսկ կյանքը, որպես ԱՄՆ-ում հայ ներգաղթյալի օրինակ իր ձգտումներով, սպասելիքներով, ձեռքբերումները, աճով...
Փոլ Ռ. Իգնեշիուս
5800 ֏
Նկարագրություն
Այս բացառիկ ինքնակենսագրականը ներկայացնում է ԱՄՆ-ում ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ պետական և ռազմական գործիչ Փոլ Իգնեշիուսի հուշերը։ Նա պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը, փրկվելով Աբդուլ Համիդի սպանդից, հաստատվել Անգլիայում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ Փոլ Իգնեշիուսն առանձնակի ջերմությամբ է հիշում իր մանկության և պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը։
Փոլ Իգնեշիուսը պատմում է նաև Հարվարդում սովորելու, Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու և ԱՄՆ կառավարությունում աշխատելու մասին։ Ի վերջո, հեղինակը նկարագրում է այն պատմական ուղևորությունը, որի ընթացքում այցելել է Արևմտյան Հայաստան և Երևան։
Հայերեն թարգմանության համար գրքում հատուկ նախաբան են գրել Փոլ Իգնեշիուսի զավակները՝ Դեյվիդ, Սառա, Էմի և Ադի Իգնեշիուսները։