ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Կարծիքներ Սպանության հրամաններ

Այս գիրքը միանշանակ տարբերվում է բոլորից

Այս գիրքը միանշանակ տարբերվում է բոլորից

Elena Yeritsyan

1915-ի, Հայ-թուրքական հարաբերությունների մասին թվում է, թե ամեն ինչ ասվել է, ամեն ինչ գրվել, բայց այս գիրքը միանշանակ տարբերվում է բոլորից և իր բովանակությամբ և ասելիքով: Հեղինակը արժանի է ոչ միայն գովեստի խոսքերի այլև մեծ հարգանքի՝ քանզի իր վրա է վերցրել մեծ և թերևս իր երկրի ու համաերկրցիների կողմից չընկալելի մի գործ... չընկալելի հիմա՝ 2021-ին բայց հարց, որի միլիոն ևս կես շահառուները շատ երկար են սպասել արդարության վերահաստատմանը:

Բայց ինչպես հասնել այդ արդարությանը, ինչպես սայլը տեղից շարժել, եթե չգտնվեն խիզախներ ովքեր իրերը կկոչեն իրենց անուններով: Թաներ Աքչամը կարողացել է հավաքել և իր գրքերում հանրությանը ներկայացնել այնպիսի ապացույցներ՝ որորնք անժխտելի են դարձնում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանություն: Այսօր ևս Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը մնում է համառ ժխտողականություն և կատարյալ անտեսում անցյալի այս հանցագործության անթիվ ապացույցները: Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին նույնիսկ պարզ հիշատակումը հղի է լուրջ հետևանքներով. Մտավոր և քաղաքացիական բռնությունից մինչև ազատազրկում (համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի) և նույնիսկ կյանքից զրկում:

Թեև Թուրքիայում տիրող խստագույն խոսքի անազատությանը, անհնազանդների նկատմամբ հաշվեհարդարի կոչերի և ահաբեկումների՝ թուրք գրող Թաներ Աքչամը, իր վրա է վերցրել այդ մեծ պատասխանատվությունը՝ ներկայացնել իր ժողովրդին իրականությունը, ցույց տալ, թե որքան կարևոր է դատապարտել, ընդունել իրենց նախնիների կատարած հանցագործությունը, պարզ երեսով մաս դառնալ ժամանակակից աշխարհին և ձեռք մեկնել ինչ-որ ժամանակ իրենց կողքին ապրող ազգին...

Թեև Թուրքիան և թուրք ժողովուրդը դեռ պատրաստ չեն բաց աչքերով նայել իրականությանը, բայց Թաներն առաջինք քայլն արել է և վստահաբար կարելի է ասել, որ նրա գործը կշարունակվի մինչև վերջնական արդարության հաստատում, այդ մասին է վկայում այն փաստը, որ թուրք հեղինակեր՝ Էլիֆ Շաֆակը, Օրհան Փամուկը, ինչպես նաև ցեղասպանության կազմակերպիչ Ջեմալ փաշայի թոռ՝ Հասան Ջեմալը իրենց գրքերում ընդունում են հայոց ցեղասպանությունը: Յուրաքանչյուր հայի պարտքն է հարգել այս մարդուն և ունենալ նրա գրքերը իր գրապահարանում:

Տարածել

Սպանության հրամաններ
Սպանության հրամաններ

Թաներ Աքչամ

5800 ֏

Նկարագրություն

Այս գիրքը երկրաշարժի ազդեցություն ունի ցեղասպանագիտության ու մասնավորապես Հայոց ցեղասպանության հետազոտությունների բնագավառում։ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ իրար հաջորդող թուրքական կառավարությունները մշտապես ջանքեր են գործադրում հերքելու համար Ցեղասպանության պատմական փաստն ու դրան վերաբերող փաստաթղթային ապացույցները։ Այս աշխատությունը հստակեցնում է Ցեղասպանության իրադարձություններին վերաբերող փաստերն ու ճշմարտությունը։ Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի ստորագրած սպանության հրամանների ու օսմանյան պաշտոնյա Նայիմ էֆենդու հուշերի իսկությունն այս հարցում երկար ժամանակ ամենավիճելի թեմաներից էր։ Ժխտողականները մշտապես պնդում էին, որ այս փաստաթղթերն ամբողջապես կեղծիք են, և որ հայերը դրանք ստեղծել են իրենց պնդումները հիմնավորելու համար։ Թաներ Աքչամի ներկայացրած ապացույցները հերքում են այդ պնդումներն ու հստակ ցույց տալիս, թե ինչու այդ փաստաթղթերը, որպես հայերի հանդեպ օսմանաթուրքական կառավարության ցեղասպան մտադրության ապացույց, պետք է համարել իրական։ Այս առումով աշխատությունը կոտրում է ժխտողականության հիմնաքարն ու ևս մեկ անգամ ապացուցում Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը:

Այլ կարծիքներ