Գլխավոր Կարծիքներ Սովորության ուժը

Մեգաֆանտաստիկ գիրք սովորությունների մասին

Մեգաֆանտաստիկ գիրք սովորությունների մասին

Արամայիս Սիմոնյան

Մեգաֆանտաստիկ գիրք այն մասին, թե ինչպես են գործում սովորությունները, ինչպես են դրանք մեզ կառավարում և ինչպես կարելի է փոփոխության ենթարկել սեփական սովորությունները։ Հիմնված լինելով գիտական ցնցող փաստերի և ուսումնասիրությունների վրա՝ գիրքը մեզ սովորեցնում է սովորության ցիկլի էությունը և դրա արդյունավետ կիրարկումը անձնական և գործնական կյանքում։

Այս գիրքը քեզ չի հաղորդում րոպեական մոտիվացիա, ինչպես մնացյալ «թիթիզ, մոտիվացիոն» բեսթսելլերները։ «Սովորության ուժի» հաղորդած մոտիվացիան գրեթե հավերժ է ու ուղեկցում է քեզ սեփական հաջողությունը կերտելու ճանապարհին։ Սիրելի՛ ընթերցող, դու, լինելով այսօրվա ու վաղվա խելացի առաջնորդ, գիտակցելով պետական, գուցեև անձնային ճգնաժամի լրջությունը, օգտվի՛ր առիթից ու վերափոխի՛ր սովորություններդ հօգուտ քո աճի։ «Չթողնես, որ ճգնաժամը զուր տեղն անցնի։ Այն բոլորիս հնարավորություն է տալիս անել այն, ինչը նախկինում չենք արել» (Էմանուեկ Ռամ, Ճգնաժամի մասին խոսվում է գրքի 6-րդ՝ «Ճգնաժամի ուժը» գլխում)։

Այսպիսով՝ Ազդակ-անձնային և բիզնեսի կյանքում անորոշություն ու անարդյունավետություն, գործողություն- «Սովորության ուժի» ընթերցում, պարգև-հաջողակ անհատ։

Տարածել

Սովորության ուժը
Սովորության ուժը

Չարլզ Դահիգ

6800 ֏

Նկարագրություն

Ի՞նչ ընդհանրություն կարող են ունենալ ծխելը թողած երիտասարդ կինը, Procter & Gamble ընկերության մարկետոլոգները, ամերիկյան ամենախոշոր ընկերության գործադիր տնօրենը։ Նրանք բոլորը հաջողության են հասել՝ փոխելով իրենց սովորությունները:Չարլզ Դահիգը մեզ տանում է գիտական ցնցող բացահայտումների միջով, որոնք բացատրում են, թե մեր սովորություններն ինչպես են գոյատեւում ու ինչպես են փոխվում: Մենք պարզում ենք, թե ինչու են որոշ մարդիկ եւ ընկերություններ դժվարանում փոփոխություն սկսելիս, թեպետ տարիներով ձգտում են...

Այլ կարծիքներ