Այս զգացմունքային վեպը չի թողնում կտրվել Նեապոլի աղքատ թաղամասից, կերպարների հետ ծանոթանում և սկսում ես ապրել նրան կողքին
Այս զգացմունքային վեպը չի թողնում կտրվել Նեապոլի աղքատ թաղամասից, կերպարների հետ ծանոթանում և սկսում ես ապրել նրան կողքին
Լառա, Աթոյան
Իմ հանճարեղ ընկերուհին իրադարձային բավականին հետաքրքիր հանգուցալուծումներով պատմություն է, որտեղ աղքատ թաղամասի երկու երեխաներ ընկերանում և կապվում են հավերժական մանրաթելերով: Էլենան և Լիլիան միշտ ձգտում են միմյանց զարմացնել, սկսում են դեռևս դպրոցական տարիներից, իրար ուշադրության կենտրոնում պահելով շարունակաբար գաղտնի մրցում են լավագույնը լինելու համար: Առաջ մղող այրիչ ցանկությամբ լցված Էլենան ուսումը շարունակում է, մինչ նույն ժամանակահատվածում ընկերուհու կյանքը լցվում է հարաբերությունների ծանր բեռնվածությամբ և տառապանքով: Առաջին մասը ավարտելուն պես շունչդ պահում և սկսում ես երկրորդը, հարսանեկան թոհուբոհի մեջ հեղինակին հաջողվում է ամբողջապես կլանել ընթերցողին: Այս զգացմունքային վեպը չի թողնում կտրվել Նեապոլի աղքատ թաղամասից, կերպարների հետ ծանոթանում և սկսում ես ապրել նրան կողքին:
Էլենա Ֆերանտե
3400 ֏
Նկարագրություն
Էլենա Ֆերանտեն ժամանակակից իտալացի գրող է: Նրա ինքնությունը մինչև այժմ անհայտ է, թեև նա բավականաչափ հայտնի հեղինակ է։ Համաշխարհային ճանաչում ստացելէ «Նեապոլիտանական քառյակի» շնորհիվ։ Այդ 4 վեպերի մեջ առաջինը հենց այս գիրքն է։
Նեապոլի արվարձանային աղքատ, բայց աշխույժ թաղամասում 1950-ականներին սկսված պատմությունը շարունակվում է գրեթե 60տարի: Գլխավոր հերոսներն են տաքարյուն Լիլան և գրքի հեղինակ Էլենան։ Նրանք դառնում են կին, մայր, առաջնորդ և այդ ամբողջ ընթացքում պահպանում են իրենց բարդ, երբեմն նաև հակասական ընկերությունը:
Առաջին վեպը հյուսում է Լիլայի և Էլենայի պատմությունը՝ սկսած 10 տարեկանում նրանց բախտորոշ հանդիպումից մինչև դպրոց և պատանեկություն: «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպն ընկերության էությունը քննող հուզիչ խորհրդածում է, նաև պատմություն մի ամբողջ ազգի մասին: Այս երկու կանանց կյանքի պատմության միջոցով Ֆերանտեն պատմում է թաղամասի, քաղաքի և երկրի մասին, որոնք, ժամանակի ընթացքում վերափոխվելով, փոխում են նաև երկու գլխավոր հերոսուհիների փոխհարաբերությունները: