Ընթերցելիս առաջացնում է տարբեր զգացումներ
Լենույի կյանքը ընթանում է պլանավորածին համապատասխան, բայց ուսումը և անձնական հարաբերությունների փայլը համատեղել չի ստացվում: Գաղտնի սերը, չբացահայտվելով վերածվում է իրական քաոսի: Երկու սիրելիների միաձուլում և տառապանք, իրարահաջորդ զգացմունքային տեղատարափը ստիպում է Էլենային գրել իր իմացածի և լսածի մասին: Ընթերցելիս առաջացնում է տարբեր զգացումներ, դժվար է ասել ընկերուհիների և ընկերության իրական արմատները խորապես ուր են հասցնում. լռությունը և գաղտնիքները որքա՜ն կարող են հեռվացնել միմյանց: Փառք և ծափահարություններ, հենց այդ դրվագով Ֆերատեն ընդհատում է գրքի երկրորդ մասը:
Էլենա Ֆերանտե
6800 ֏
Նկարագրություն
Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» ընթերցողներին ներկայացրեց անմոռանալի Էլենային եւ Լիլային, որոնց հարատեւ ընկերությունը դառնում է հեղինակի նեապոլիտանական վեպերի առանցքը: «Նոր ազգանվան պատմությունը» այս շարքի երկրորդ գիրքն է:
«Նոր ազգանվան պատմության» մեջ Լիլան ամուսնացել է եւ ներգրավվել ընտանեկան բիզնեսում: Միաժամանակ, Էլենան շարունակում է իր ուսումը եւ ուսումնասիրում իրենց հեղձուկ թաղամասից այն կողմ եղած աշխարհը: Սեր, խանդ, ընտանիք, ազատություն, պարտավորություն եւ, առաջին հերթին, ընկերություն. ահա՛ երկու կանանց կենսական պատմությունների նոր շրջանը: Ամուսնական կյանքը, երեւում է, բանտարկել է Լիլային, իսկ Էլենային գերազանցելու ճիգերը երբեմն չափից շատ են իր համար:
Այնուամենայնիվ, այս երկու երիտասարդ կանանց միացնում է խճճված եւ զարգացող կապը, որն առանցքային դեր ունի նրանց հուզական կյանքում եւ օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները: