Նոր տպաքանակ
Ashot Kharatyan
Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ երբևէ նախատեսվո՞ւմ է Մորգան Հաուսելի «Փողի հոգեբանություն» գրքի նոր տպաքանակը կամ վերահրատարակումը, քանի որ կայքում այն սպառված է։ Կամ գուցե գիտե՞ք՝ որևէ գրախանութում այս պահին դեռ մնացորդներ կա՞ն, թե՞ ոչ։ Շատ եմ ուզում ունենալ այս գրքի հայերեն տարբերակը։ Շնորհակալություն կանխավ
Մորգան Հաուզել
6800 ֏
Նկարագրություն
Ինչո՞ւ են ֆինանսապես կրթված մարդիկ երբեմն աղքատանում, իսկ շարքային աշխատողները՝ միլիոնատերեր դառնում։ Ինչպե՞ս է հնարավոր լինել բարձրագույն կրթությամբ ներդրող, բայց, փողի հետ գործ ունենալիս, անհաջողակ։ Ֆինանսական հաջողությունը սոսկ գիտելիքի արդյունք չէ։ Այն ավելի խորքային է և կապված է մարդու վարքագծի, որոշումների, բնավորության ու ընտանեկան պատմության հետ։ Մորգան Հաուզելը ներկայացնում է փողի վերաբերյալ մեր վարքի լավագույն ուղեցույցը։ «Փողի հոգեբանությունը» գիրքը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես պետք է մտածել փողի մասին, ինչպես խուսափել ֆինանսական թակարդներից և ինչպես կայացնել կայուն ու խելամիտ որոշումներ՝ բյուջեից կամ մասնագիտական փորձից անկախ։