ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ

Բելլա Բելլա Դոննա

Աբրահամ Ավագյան

Համաշխարհային գրականության մեջ Էմիլ Զոլան, Թեոդոր Դրայզերը, Ջեյն Օսթինը, Բրոնթե քույրերը և այլք անդրադարձել են կնոջ կերպարին, կնոջ կերպարի շուրջ ստեղծել են համաշխարհային գրականության գլուխգործոցներ, սակայն հայ գրականության կինը տարբեր է համաշխարհայինից։ Բակունցի, Թումանյանի, Նար֊Դոսի ու արդեն Կռոյանի ստեղծած կանայք էլ պայքարում են կյանքի ու դժվարությունների դեմ, սակայն նրանց կյանքի հանգամանքներն ու միջավայրն են այլ։ Ճակատագրապաշտությունը, ընտրությունը, ժամանակաշրջանն ու բարքերը ծնել են Բելլա, ով այս վեպի առանցքն է, բայց այս վեպը Բելլայի մասին չէ։ Ամենաքիչն է` Բելլայի մասին։

Տարածել

Բելլա Բելլադոննա
Բելլա Բելլադոննա

Նարինե Կռոյան

4800 ֏

Նկարագրություն

Վանաձորում անկողնային մորն է խնամում 48-ամյա Բելլան։ Նախկին գրադարանավարն արդեն երեք տարի չի աշխատում. մոր երկարամյա հիվանդությունն ու գործազուրկ լինելու անպատվաբեր կարգավիճակն ստիպում են ապրել թոշակառուի հաշվին։ Բելլայի օրերն անգթորեն կրկնվում են. առավոտյան՝ մոր խնամք, հետո՝ խանութ, ապա՝ խոհանոց, երեկոյան՝ սերիալներ։

«... սկզբում փորձում էր կյանքից պոկել իր բաժինը, երբեմն նույնիսկ կռվում էր այդ պատառի համար։ Սակայն ամեն անգամ, կարծես, փետուր էր կորցնում իր թեւերից, որոնց գոյությանը դեռ հավատում էր։ Երբ մայրն անկողին ընկավ, կյանքն ավարտվեց, սկսվեց մահը։ Դանդաղ մահը: Այն փետուրներ չէր պոկում: Մահը խլում էր ամեն ինչ...»։

Բելլային մխիթարում էին իր «Բելլադոննա» ծաղիկները։ Դրանք գեղեցիկ էին ու թունավոր։ Նա դրանք աճեցնում էր՝ ինքն էլ չհասկանալով, թե ինչու...

Եվ ահա մի օր բազմաբնակարան շենքում է հայտնվում առույգ ու կայտառ մի աղջիկ։ Այդ երեսառած երեխան գլխիվայր է շրջում Բելլայի հաստատուն առօրյան, ստիպում ապրել, նայել շուրջբոլորը, հարցեր տալ նաեւ Գուգլին, ջազ լսել ու թեկուզ պատահաբար՝ բացահայտել անցյալի ամենացավոտ ճշմարտությունը։

Ճշմարտություն, որը տակնուվրա է անում Բելլայի հոգին։

Այլ կարծիքներ