Իմպեդանս

Silva Tsaturian

Գիտաֆանտաստիկան շատ հետաքրքիր ժանր է` մեզ հայտնի ու անհայտ ճշմարտությունները տեղ հասցնելու համար։ Շատ հայտնի գործեր ,որոնք պարունակում են գիտաֆանտաստիկայի տարրեր,մեզ իրազեկում,ինչու չէ` նաև զգուշացնում են սպասվելիք արհավիրքների մասին։(օրինակ Ե.Զամյատինի "Մենքը") Այս գիրքը դրանցից մեկն է։Շատ հետաքրքիր ու յուրօրինակ կերպով հեղինակը մեզ իրազեկում է գերտերության հավակնողների անվերջ ընթացող մրցապայքարի մասին,թե ինչ կարող է լինել դիմադրության պարագայում։ Հակազդեցությունը պայթունավտանգ է։Գուցե ուժերի հավասարակշռությունը պահելու համար աշխարհում պետք է իրար լրացնել,ինչպես դրական ու բացասական լիցքերըայլ ոչ վանել ինչպես համանուն լիցքերը.... Ինչևէ,անձնական երջանկությունն ու անհատի նկրտումներն են անգամ ի չիք դառնում ,երբ խոսքը Պետությանը Համակարգին անձնիվիրաբար ծառայելու մասին է։ Անհատը ,կամ նույնիսկ որևէ պետություն,այն հսկա մեխանիզմի մի փոքրիկ դետալն է միայն,որի խափանումը ճակատագրական հետևանքներ կունենա աշխարհի համար..... Կերպարների միջոցով անհերքելի ճշմարտություններ է փոխանցում մեզ հեղինակը,օրինակ`չկա որևէ ժամանակաշրջան որում չծնվեն պատերազմ հրահրող մարդիկ.....

Տարածել

Իմպեդանս
Իմպեդանս

Դավիթ Գեորգյան

5800 ֏

Նկարագրություն

1956 թվական․ ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հատուկ որոշմամբ Հայաստանում ձևավորվում է գերգաղտնի, գետնափոր ռազմական լաբորատորիա։ Երկու տարբեր աշխարհամասերից այստեղ են գործուղվում երկու երիտասարդ հայեր։ Առաջինը՝ Ռուսաստանից։ Գնդապետ Ավակովը ժամանում է որպես լաբորատորիայի հրամանատար։ Երկրորդը՝ ԱՄՆ-ից։ ԿՀՎ-ն ՀԽՍՀ է ուղարկում գործակալ Ադիխանյանին։ Նա պետք է սողոսկի լաբորատորիա, որտեղ ամեն ձայն, ամեն շարժում, ամեն բացված դուռ կարող է անդառնալիության սկիզբ դառնալ։ Գնդապետ Ավակովը կիրագործի՞ իր առաքելությունը, կստեղծի՞ միջուկային զենք։ Իր կյանքը խաղասեղանին դրած գործակալ Ադիխանյանը կկարողանա՞ կորզել գերգաղտնի ինֆորմացիան։ Միստիկայի էլեմենտներով գործակալական այս թրիլերում լաբորատորիայի մետաղե ծանր դռան հետևում են մնում այն բոլոր որոշումները, որոնք մարդկանց ճակատագրերի գին ունեն։


Այլ կարծիքներ