Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Կարծիքներ Մի՛ վախեցիր

ՄԻ վախեցիրը դարձել է նշաձող

ՄԻ վախեցիրը դարձել է նշաձող

Աբրահամ Ավագյան

Վերջապես կարդացի Գնել Նալբանդյան֊ի #Մի_վախեցիր վիպակը։ Խոսել էս գործի մասին, հատկապես ֆիլմից հետո` շատերին կթվա` անօգուտ գործ է, բայց գիրքը դեռ մոտս չէր` զգում էի, որ ամեն տողն անհամբերությամբ եմ կարդալու, զգալու, վերապրելու։ Իննսունականների պատերազմի մասին պետք էր խոսել անընդհատ, պետք էր հերոսապատումներ ստեղծել, որոնք ոչ միայն միանգամյա դիտման համար էին, այլ նաև լեզվամտածողության, հոգեկերտվածքի, նիստուկացի ձևավորման նպատակ հետապնդեին, ձևավորեին գեղարվեստական ճաշակ ու արժեքներ։ @hk__productions ֊ի ստեղծած ֆիլմն արեց այդ ամենը` մնալով անգերազանցելի։ Արցախյան պատերազմի մասին նկարահանվեցին էլի ֆիլմեր, բայց հենց #Մի_վախեցիր֊ը դարձավ նշաձող։ Տասնյակ անգամներ եմ դիտել` @khoren_levonyan ֊ի ու @lusinetovmasyan֊ի խաղը վայելելու, մարտական տեսարանների, հայր֊որդի կոնֆլիկտի, Արցախում հասուն տարիքի տղամարդկանցից սեփական հոր կարոտն առնող տղայի, մորը վերջին հրաժեշտ չտված զավակի, սիրած աղջկանից ստացած բարոյական ապտակը չմարսած беспределчик֊ի, կամավոր֊կամակորի կերպարի, 90֊ականների Հայաստանի ներքաղաքական կյանքի պատկերն ամբողջացնելու համար։ Ու էլի կդիտեմ։ Մի բան է ֆիլմը, որը ստիպում է ապրես ամեն անգամ կերպարների կյանքը, այլ բան է գիրքը։ Գնել Նալբանդյանը ստացել է մի գործ, որը կարդալիս ունես Արմանի ու Մարիի քո պատկերացումները, Գորիսի ու Արցախի սեփական մտապատկերդ, Երևանի ու ռազմաճակատի քո տեսիլքները։ Գեղարվեստական ճոխ նկարագիր ու արհեստականորեն երկարացված տեքստեր չկան այստեղ, բայց կա ասելիք, շատ, խոսում, որ կլանի , ու կարդաս` մինչև ավարտելը, մր մոտեցմամբ, ու ավարտելիս հասկանաս, որ էլի ես կարդալու։ Շնորհակալ եմ էս պահին էս գրքի համար։ Կարդացեք, եթե ժամանակ ունեք, ու հատկապես, եթե ժամանակ չունեք։

Տարածել

Մի՛ վախեցիր
Մի՛ վախեցիր

Գնել Նալբանդյան

5800 ֏

Նկարագրություն

1990-ականների սկիզբ. երևանյան և արցախյան բարդ և հակասական իրողություններ։ Մի կողմում ազատագրական պայքարի վեհ գաղափարն է, մյուսում՝ պատերազմի քաոսն ու անձնական շահը։ Պատմություն բարդ ու հակասական ժամանակների մասին, պատմություն, որի հերոսներն ու հակահերոսները հաճախ ունեն իրական նախատիպեր, դրվագները՝ վավերագրական հիմք։ Որոշ դրվագներում հեղինակը վերարտադրել է իր հետ կատարված դեպքերը հայ-ադրբեջանական ռազմաճակատային գծի տարբեր հատվածներում։ 


Ի տարբերություն ընդունված կարգի՝ այս գրական գործը ծնվել է համանուն հայտնի ֆիլմի նկարահանումից հետո։ Գրքում ներկայացված որոշ դրվագներ ֆիլմում չեն եղել, կամ ֆիլմի որոշ դրվագներ չկան վիպակում։ Այն կառուցված է ըստ (5-մասանոց) ֆիլմի սցենարի, որի համահեղինակներն են Լևոն Գալստյանը և Գնել Նալբանդյանը։ Սցենարիստներին գործուն աջակցություն են ցուցաբերել «Մի՛ վախեցիր» ֆիլմի մտահղացման հեղինակ Ալեքսան Հարությունյանը և ռեժիսոր Արամ Շահբազյանը։


Երկու տասնամյակ անց վերահրատարակվող վիպակը հրավիրում է մեր ոչ վաղ անցյալի վճռորոշ էջերը վերապրել սթափ հայացքով և անմիջական մասնակցի զգացողությամբ։ 


Այլ կարծիքներ