ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ

Ճանճերի ժամանակը

Աբրահամ

Պատերազմից հետո։ Պատերազմից հետո դժվար է։ Պատերազմից հետո դժվար է գրելը։ Պատերազմից հետո դժվար է գրելը...պատերազմի մասին։ Եթե պարտվել ես, երբ պարտված ես։ Հուցե` ոչ քո մեղքով։ Դու, փաստացի, դասալիք չես, սակայն իրավիճակը կարելի է նաև այդպես ներկայացնել, որ դասալիքները հերոսանան, որ հերոսները արժեզրկվեն, որ անկումն արդարացվի։ Սոնան կին է, ով իր կամքից անկախ` հայտնվել է պատերազմի բովում։ Պատերազմում չկան կանայք ու երեխաներ, կա թշնամի, ու կյանք, որը խլում է քեզնից կյանքը։ Սոնան չի ուզում համակերպվել, իսկ ճանճերը խանգարում են։ Մի կողմից դավաճանությունն ու դասալքությունը, մյուս կողմում` անձնուրացությունն ու հաղթանակի հանդեպ հավատն են, իսկ սահմանից մի քանի կլիոմետր այն կողմ, սրճարաններում բան չի փոխվել։ Այս վեպը մեր մասին է, մեր ու մեր հայրենիքի, մեր արածի ու չարածի, մեր ու չապրածների ապրածի։ Վեպը շարունակություն է ուզում, բայց շարունակությունը մենք են գրելու, իրապատում է լինելու, որ Գևորգն ու Դավիթը Արցախում ծնվեն ու ապրեն։

Տարածել

Ճանճերի ժամանակը
Ճանճերի ժամանակը

Նարինե Կռոյան

5800 ֏

Նկարագրություն

Ուժեղ, բայց խոցելի կանանց թեման, որ Նարինե Կռոյանը վարպետորեն նկարագրում է իր նախորդ վեպերում, շարունակում է նաև այս գործում։

Վեպի իրադարձությունները զարգանում են 44 օր՝ պատերազմի ընթացքում։ Գլխավոր հերոսուհի Սոնան ամուսնու հետ տեղափոխվել է Ստեփանակերտ՝ որդու ծառայության վայրին մոտ գտնվելու համար։ Պատերազմի առաջին օրը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտը, Սոնայի ու մյուսների համար սկսվում է հրթիռակոծությամբ ու ռմբակոծությամբ: Ամուսինը շտապում է ռազմի դաշտ` որդուն գտնելու: Չդիմանալով սպասմանը՝ ամուսնու և որդու հետևից ճամփա է ընկնում նաև Սոնան։ 

Նա տեսնում է մահ, ավերածություններ ու դաժանություններ, բարդ ընտրության առջև է կանգնում, մտածում ոչ միայն իր ծառայող որդու, այլև գերի ընկած ամուսնու մասին։ Ընտանեկան դրամային ավելանում է Սոնայի անսպասելի հղիությունը։ Գտնո՞ւմ է որդուն, վերադարձնո՞ւմ է ամուսնուն, վեպի հերոսների հետ ի՞նչ է կատարվում հայերի համար ամենածանր օրը՝ նոյեմբերի 9-ին։ 

Այլ կարծիքներ