Պրոակտիվ առաջնորդը
Սեդա Հարությունյան
«ProԱկտիվ առաջնորդը» ոգեշնչելու, միավորելու ու փոխակերպելու մասին է։ Այս գրքում պարզ, մատչելի և առանց գլուխն արդուկող տեքստերի գրված է ProԱկտիվ Առաջնորդի մասին: «ProԱկտիվ Առաջնորդը» անձնային աճի ձեզ ծանոթ այն գրքերից չէ, որտեղ գլխավոր հերոսի պատմությունը չափազանց մեր մասին չէ, այս գիրքը մեր քարքարոտ երկրում առաջնորդ դառնալու, հենց այստեղ հաջողելու ու հայկական հրաշքին հասնելու մասին է: Գիրքը սկսվում է մի շատ հետաքրքիր առակով, որում, «Ամեն մեկը», «Ինչ-որ մեկը», «Ցանկացած մեկը» և «Ոչ մեկը» միշտ բողոքում են, խուսափում են առաջնորդելուց ու պատասխանատվություն վերցնելուց: Իսկ գրքի 12 գլուխներում գրված օրիանկներն ու փաստերը այս 4 հերոսներին էլ գալիս են սովորեցնելու, որ պետք է վերցնել պատասխանատվություն, թե չէ մտնելու են մեծ փակուղի: Ու ինչպես հեղինակն է ասում՝ սեփական անձի ու դերի վրա կենտրոնանալու փոխարեն անհրաժեշտ է կենտրոնանալ մեծ նպատակի վրա: Գրքում շատ է խոսվում մենթորության մասին, հեղինակն ինքն էլ մենթոր է, և ամբողջ գիրքն ասես նրա հետ զրույց լինի, որի ժամանակ ընթերցողն ակամա դառնում է մենթի ու վերցնում գրված շատ կարևոր ու մեզ անհրաժեշտ խորհուրդները: Հեղինակի հետ այս զրույցը համարում եմ պարտադիր ընթերցանություն, քանի որ հայերենով ու մեր մասին գրված արժեքավոր գրքերը շատ քիչ են: Արե՛ք դեպի փոփոխություններ ձեր առաջին քայլը, սկսե՛ք կարդալ «ProԱկտիվ Առաջնորդը» և հետևե՛ք դրական ազդեցության ուժին:

Գոռ Կարապետյան
5800 ֏