ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ

Սամարղանդ տանող ճանապարհը

Վահիկ Արզումանյան

Դուք այժմ Սովետական Հանրապետության սանիտարական գնացքի մեջ եք: Ուղևորվում եք արևի ու հացի երկիր Թուրքեստան: 1923 թվական։ Խորհրդային Միություն։ Սով։ Էշելոնի պետ Դեևը և կոմիսար Բելայան Կազանից Սամարղանդ են տարհանում 500 կիսամեռ, սոված և լքված երեխաների։ Կազանից Սամարղանդ ձգվող շուրջ 6400 կմ ճանապարհ և միմյանց հերթափոխող ամենադաժան լանդշաֆտներ․ հարթավայրեր, տափաստաններ, լեռներ և անապատներ։ 6400 կմ ճանապարհը զուհահեռվում է սովով, մանկավաճառությամբ, մարմնավաճառությամբ, մարդակերությամբ, վարակով, մահով և էշոլոնի՝ դեպի նպատակակետ հասնելու նվիրական երազանքով։ Կայարանում, փողոցում, ամենատարբեր դռների առջև իրենց երեխաներին թողնող և փախչող մայրեր։ Սեփական երեխաներին վաճառող հայրեր։ Սեփական երեխաներին ուտող ծնողներ։ Եվ մազապուրծ երեխաներ, որոնց ճակատագրերը խաչվում է մեկ կետում՝ Էշելոն-Դեև- Բելայա։ Ահա նրանք՝ 500 երեխաների ապրելու և կյանքի երաշխավորները։ Եվ վերջում՝ բոլորը անուն առ անուն։ Գուզել Յախինայի «Սամարղանդ տանող էշելոնը» վեպ է անիրական թվացող իրականության, մանկական խեղված ճակատագրերի, մարդկային պարզ հարաբերությունների, հոգատարության, նվիրումի և մսաղացի ու խառնաշփոթի մեջ մարդ մնալու մասին։

Տարածել

Սամարղանդ տանող էշելոնը
Սամարղանդ տանող էշելոնը

Գուզել Յախինա

6800 ֏

Նկարագրություն

1923-ին էշելոնի պետ Դեևը և կոմիսար Բելայան Կազանից Սամարղանդ են տարհանում 500 թափառաշրջիկ, քաղցած երեխաների։ Հոգնատանջ ճանապարհ, սարսափելի արկածներ, ընդարձակ աշխարհագրություն՝ Վոլգայի շրջանի անտառներից և ղազախական տափաստաններից մինչև Կզլկումի անապատներ և Թուրքեստանի լեռներ, բարդ ճակատագրեր և ռեալիստիկ կերպարներ՝ փախստական գյուղացիներ, չեկիստներ, կազակներ, փոքրիկ թափառականների էքսցենտրիկ աշխարհ՝ իրենց լեզվով, հոգեբանությամբ, սնահավատությամբ և մեծ հույսերով։

Այլ կարծիքներ