Ճանապարհ
Աբրահամ Ավագյան
Էս գիրքը նկարագրող ամենատիպիկ բառը հենց վերնագիրն է` #Ճանապարհ։
Ճանապարհ` դեպի Աստված, ճանապարհ` դեպի ճշմարիտ հավատ, ճանապարհ` առանց զարտուղի ոլորանների, ճանապարհ` դեպի Աստվածաշունչ։ Դժվար է ընթերցել մի գիրք, որն իրավամբ զրույց է, դժվար է մոտ 350 էջ լինել "լսողի" դերում, բայց այս գիրքը յուրատեսակ կրոնական թերապիա էր` մաքրվելու, սովորելու։ Ափսոսում եմ, որ միայն հիմա ունեցա ձեռքիս տակ, սա նաև ուսուցչի շատ կարևոր մեթոդական ուղեցույց է, հատկապես 10֊11֊րդ դասարանների ՀԵՊ և Հասարակագիտություն առարկաների դասաժամին ընթեցումներ անելու։
Ամեն դեպքում, էս գրքից հետո անհագ ցանկություն կա` Աստվածաշունչը կարդալու։

Ճանապարհ
Թովմաս Առաքելյան
6800 ֏
Նկարագրություն
Այս գիրքը փոքրիկ ճամփորդությունների միջոցով պատմում է Հայ Առաքելական եկեղեցու մասին։ Գրքի հերոսը հենց դու ես, սիրելի՛ ընթերցող։ Հեղինակն ուղեկցում է քեզ, բացատրում, թե ինչն ինչոց է Հայոց եկեղեցում` Խորհուրդներ, ծիսակարգ, բարեպաշտական սովորություններ, անդրադառնում է եկեղեցում վայելուչ կեցվածք ունենալու կարևորությանը, հերքում թյուրընկալումներն ու սնահավատությունները։ Զուգահեռ հնչում են նաև եկեղեցական հայրերի, վարդապետների, հոգևորականների խոսքերը, որոնք անբաժան են մեր հոգևոր կյանքից։ Այստեղ ամփոփվա...