Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club

Թարգմանիչ

Էդիկ Պողոսյան

Էդիկ Պողոսյան

Էդիկ Պողոսյանը (1972 թ.) մրցանակակիր գրաֆիկ դիզայներ և արվեստագետ է, ԹՈՒՄՈ-ում գրաֆիկ դիզայնի փորձագետ-դասընթացավար, Newmag-ի հիմնադրման օրվանից հրատարակչության արտ-տնօրեն, Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիայի պաստառների դիզայներ: Ավարտել է Թեհրանի «Ազատ» համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը։ Նա աշխատում է որպես ազատ բազմաբնագավառ վիզուալ արվեստագետ։ Ժամանակակից արվեստը, գրաֆիկական դիզայնը և տեսողական պոեզիան նրա հիմնական գործունեությունն են։ Մասնակցել է բազմաթիվ արվեստի և դիզայնի փառատոների և ցուցահանդեսների Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Ճապոնիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում, Իրանում և Հայաստանում։ Նա համադրել և ղեկավարել է բազմաթիվ նախագծեր և ցուցահանդեսներ, ինչպիսիք են՝ «Control+G» պաստառների խմբակային ցուցահանդեսը (Իրան), «Փարոս» գրաֆիկական դիզայնի ցուցահանդեսը, որը նվիրված է հայոց տառերի գյուտի 1600-ամյակին (Իրան), «Հետևանքը՝ արտեֆակտ» արվեստի նախագիծը (Արցախ և Հայաստան), որը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, «Բացակայի որոնումով» արվեստի նախագիծը (Հայաստան), որը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմին, «Հիշելով Մարկոսին» հուշ-երեկոն և «Ազատագրված աթոռ» պերֆորմանսը՝ նվիրված Մարկոս Գրիգորյանի մահվան 15-ամյակին։ 2022 թվականին հիմնադրել է Թատերական պաստառներ-Հայաստան միջազգային բիենալեն։ Համադրել է «Հին ծանոթություն, նոր հանդիպում» Հայաստանի գրաֆիկ դիզայներների աշխատանքների ցուցադրությունը Իրանում։