Թարգմանիչ

Մարիամ Գուրզադյան
Մարիամ Գուրզադյանը (ծնվ. 1983) 1991 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Գերմանիա, որտեղ և հաճախել է միջնակարգ դպրոց։ 2006 թվականին ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության բաժինը 2012 թվականից որպես գերմաներեն լեզվի մասնագետ աշխատել է Գյոթե ինստիտուտի պաշտոնական գործընկեր հանդիսացող Լեզվի ուսուցման կենտրոնում։ 2018 թվականից աշխատում է Երևանի Գյոթե կենտրոնում որպես մշակութային ծրագրերի համակարգիչ և թարգմանիչ։ 2002 թվականից թարգմանություններ է անում։ Առաջին գիրքը եղել է «Սասունցի Դավթի» գերմաներեն թարգմանության խմբագրումը։