5 գիրք Newmag-ից՝ սիրո, հարաբերությունների և անձի ինքնակատարելագործման մասին

December 1, 2022 Vnews

Տարվա ամեն եղանակ իր ֆիլմը, երաժշտությունն ու գիրքն ունի: Տարվա ամենասիրուն եղանակին ընթերցանության համար Newmag-ն առաջարկում է հստակ ցանկ, որը տրամադրել է VNews Culture-ին։

Ընթերցե՜ք ու ջերմացե՜ք...

«Նորմալ մարդիկ»

Գրացանկը սկսում ենք «Նորմալ մարդիկ» վեպով: Սալի Ռունին մեծ հեղինակություն վայելող գրող է. նրան կոչում են մեր օրերի Սելինջեր: «Նորմալ մարդիկ» գործն իռլանդական սիրային ժամանակակից պատմություն է, որը սիրո, սեքսի և ընկերության խճճված հարաբերությունների մասին է: 

Գրական այս ստեղծագործությունը դասական ռոմանտիկ պատմություն է Մարիաննայի և Քոնելի մասին: Նրանք միմյանց ճանաչում են դպրոցական տարիներից: Ընթերցողների համար Ռունիի երկու հերոսների հուզիչ պատմությունը դարձել է մեր ժամանակների «նոր նորմալի» իրական նկարագիրը: 

Մեջբերումներ՝

Մարիաննան զգացողություն ուներոր իր իրական կյանքը տեղի էր ունենում շատ հեռու ինչ-որ տեղ ՝ առանց իրենև նա չգիտեր ՝ արդյոք երբևէ կիմանա՞րթե որտեղ է այն և կդառնա՞ դրա մի մասըԴպրոցում նա այդպիսի զգացողություն ունենում էր հաճախ: 

Եթե նա ուրիշ էր Քոնելի հետապա տարբերությունը ոչ թե նրա ներսում էր կամ անձի մեջայլ նրանց միջևհարաբերությունների դինամիկայի մեջ:

Մարիաննան ապրել է բոլորովին այլ՝ ավելի ազատ կյանքովիսկ Քոնելը թակարդում էր տարբեր նկատառումներովՆրա համար միևնույն չէրթե մարդիկ ինչ կմտածեին իր մասինՆա նույնիսկ մտահոգված էրթե ինչ է մտածում Մարիաննան:
 

Ընդհանրապես, ես գտնում եմոր տղամարդիկ շատ ավելի շատ են զբաղվում կանանց ազատությունների սահմանափակմամբքան իրենց համար անձնական ազատություն սահմանելով:

«Վիվեկա Չուդամանի»

40 տարի անց լույս է տեսել Ռուբեն Ֆիլյանի յուրօրինակ գործերից մեկը: Newmag-ը հրատարակել է Շրի Շանկարաչարիայի «Վիվեկա Չուդամանին»՝ Ֆիլյանի մեկնաբանությամբ: Հնդկական փիլիսոփայական Ադվայտա-Վեդանտա համակարգի վերաբերյալ այս կարևոր աշխատությունը դեռ 70-ականներին ուսումնասիրել, մեկնել է Ֆիլյանը, հետո թողել ծնողների մոտ ու հեռացել Խորհրդային Հայաստանից: Ի վեջո, հաստատվել է Հնդկաստանի Գոա նահանգում: Քնարերգական ժանրի ստեղծագործությունը դարեր շարունակ համարվել է Ադվայտայի ուսուցման հիմք: «Խորիմաստության թագազարդ»՝ բառացի այսպես է թարգմանվում «Վիվեկա Չուդամանին», որը սովորեցնում է ինքնակատարելագործման հասնելու ուղիները, մեդիտացիայի մեթոդները, սահմանում է լուսավորյալ և իմաստուն մարդու բնութագրերը, բարձրագույն ես-ին հասնելու ուղիները: 

Մեջբերումներ՝ 

Երբ չկա երիտասարդությունը, որտե՞ղ է կիրքն ու նրա խաղը:

Ո՞ւր է լիճը, երբ նրա ջրերը ցամաքել են։

Ո՞ւր են հարազատները, երբ հարստությունն անհետանում է:

Երբ  Ճշմարտությունն իրականանում է, որտե՞ղ է Սամսարայի որոգայթը:

Ցերեկ ու գիշեր, լուսաբաց ու մթնշաղ, ձմեռ ու գարուն, այս բոլորը թռչում են աշխարհի բեմով: Մինչ ժամանակը ցնծում և խաբում է մեզ, մեր կյանքի տևողությունը նույնպես սպառվում է. այդ ժամանակ նույնիսկ մենք, թեկուզ մի փոքր, չենք  հրաժարվում մեր ցանկություններից կառչելուց, ոչ էլ թույլ ենք տալիս, որ ցանկությունները թուլացնեն իրենց ձեռքը մեզ վրա:

«Սեր և պատերազմ» 

Newmag-ի խմբագրակազմն ի մի է բերել Շառլ Ազնավուրի 1940-2010 թթ. գրած 500 երգերը և 4 մասով կներկայացնի հայ ընթերցողին: «Սեր և պատերազմը» պոեզիայի 2-րդ ժողովածուն է: Յուրաքանչյուր գործի հետ ընթերցողը կհամոզվի` Ազնավուրն ինչ փխրուն սիրտ ունի: Ազնավուրյան մեղեդիները միշտ հուզել են, հետաքրքրել ու զարմացրել` կառուցվածքով, մտքով ու հույզերով: Գործերից շատերը հայտնի են, բայց մեծ մասին Ազնավուրի հայ երկրպագուները կծանոթանան առաջին անգամ: 

Ազնավուրն իր պոեզիան, կարծես, երկու մասի է բաժանել` սերն իր բոլոր հնարավոր երանգներով և սոցիալական խնդիրներն իրենց բոլոր շերտերով: Սեր, դառնություն, միություն, բաժանում, կյանք, հավերժություն, կարեկցանք ու ափսոսանք, նուրբ հումոր և անկեղծ զգացմունքներ՝ կրքով, բոհեմյան կյանքով. այս բոլոր ելևէջները տեղ են գտել մեծ արտիստի գործերում: Իր սիրելի գործերի կողքին Ազնավուրը սրտիկ նշանն է հավերժացրել: 

Մեջբերումներ՝

❤ Պիտի կարենալ

Պիտի կարենալ ժպտալ վերստին,

Երբ արդեն չունես եւ ոչ մի թանկ բան,

Ու մնացել է ունայնություն սին

Այս կյանքում տխուր, տխուր ու դաժան:

Պիտի կարենալ, ինչ գնով լինի,

Պատիվը պահել եւ հպարտ մնալ

Եվ, ինչքան ծանր ու դժվար լինի,

Առանց շրջվելու թողնել-հեռանալ:

Բախտի դեմ, որ մեզ ուզում է սանձել,

Ու երջանկության առաջ կորուսյալ

Պիտի կարենալ արցունքը զսպել,

Սակայն ես, սիրտ իմ, լալիս եմ դարձյալ:

Պիտի կարենալ սեղանը լքել,

Երբ գիտես, որ սեր էլ չեն մատուցի,

Ու խղճալի տեսք երբեք չընդունել,

Վեր կենալ, գնալ լուռ, առանց լացի:

Պիտի կարենալ կսկիծը դաժան

Թաքցնել օրվա շղարշի ներքո

Եվ մեջդ խեղդել ճիչն ատելության,

Որ վերջին բառն է հեռացող սիրո:

Սառնասիրտ լինել պիտի՛ կարենալ,

Եվ խաղաղեցնել սիրտը նվաղուն,

Պիտի կարենալ անվրդով մնալ,

Բայց ես քեզ այնքա՜ն, այնքա՜ն եմ սիրում,

Որ չե՜մ կարող, սե՛րս, չեմ կարողանո՜ւմ,

Պիտի կարենալ, բայց ես չե՛մ կարող,

Չե՛մ կարողանում:

«Գայթակղելու նուրբ արվեստը»

Ինչպես գրավել կնոջը, չազդել նրա նյարդերին, չվանել սիրելիին ու միշտ լինել գայթակղիչ. ցանկալի արդյունք գրանցելու համար Մարկ Մենսոնը մի ամբողջ գիրք է գրել ու վերնագրել՝ «Գայթակղելու նուրբ արվեստը»: Ձեռնարկը դարձավ բեսթսելլեր, Ամերիկայում պահանջված գիրք 18+ տղաների համար: Տարիներ անց ստեղծագործությունը թարգմանվեց նաև հայերեն:

Ժամադրությունների մասին լավագույն խորհուրդն ինքնակատարելագործվելն է։ Աշխատի՛ր ինքդ քեզ վրա։ Կառավարի՛ր զգացմունքներդ։ Մի՛ ամաչիր։ Հո՛գ տար ինքդ քո մասին ու հոգա՛ քեզ հարազատ մարդկանց կարիքները։ Սիրի՛ր քեզ։ Ոչ ոք դա չի անի քո փոխարեն։ Մարկ Մենսոնը հավատացնում է՝ գայթակղելու նուրբ արվետստի ամենակարևոր նրբությունը հենց սա է: 

Մեջբերումներ՝

Ամեն անգամերբ փորձում ես կնոջը դուր գալամեն ինչ անում ես, որ քեզ հավանինշանակում է,որ համոզված չես ինքդ քո վրա ու մտածում ես, որ արժանի չես նրան:

Երբ ամեն ինչ անում ես, որ նրան դուր գասգայթակղես ու քեզնով անեսնշանակում էոր նրան քեզնից ավելի շատ ես սիրումԿանայք նման տղամարդկանց չեն սիրումայսպես դուք շատ գեղեցիկ հայտնվում եք ֆրենդզոնում ու կորցնում նրան գրավելու ձեր շանսը:

Խնդրում եմմի քիչ համբերատար եղեք ինքներդ ձեր նկատմամբոչինչ միանգամից չի լինում
Դուք ոչ մի արդյունք չեք ստանա այդպեսՄիայն իմ գիրքը կարդալով կամ հենց հիմա ինձ լսելով դուք չեք փոխվելուպետք է հենց հիմա վեր կենաք ու գործեք:

«Ավելի խելացի, արագ, հաջողակ»

Ունես նպատակ, որոշումներ, բայց բացակայո՞ւմ է մոտիվացիան. լուծումն «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գիրքն ընթերցելն է: Արդյունավետության և անձնական աճի մասին համաշխարհային այս բեսթսելլերը գրել է ամերիկացի լրագրող, գիտահանրամատչելի գրքերի հեղինակ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Չարլզ Դահիգը՝ «Սովորության ուժի» հեղինակը:

Գրքի յուրաքանչյուր էջ, գլուխ, օրինակ ու տեսակետ կօգնի կատարելագործել ձեր սովորություններն ու գործողությունները, բարձրացնել մոտիվացիան և կենտրոնացումը: Գիրքն արդյունավետության մեխանիզմների ուսումնասիրության արդյունք է: Նախ գրողին հետաքրքրել է՝ ինչպես է որոշ մարդկանց և ընկերությունների հաջողվում մյուսներից ավելի արդյունավետ գործել, ապա այդ մասին գրի է առել ձեռնարկում:

Մեջբերումներ՝

Կան մարդիկորոնք գիտեն՝ ինչպես հասնել հաջողության նվազագույն ջանքով:Կան ղեկավարներորոնք կերպարանափոխում են իրենց շրջապատող մարդկանց՝ բացահայտելով նրանց լավագույն հատկանիշներըԻնչպես դառնալ ավելի խելացիավելի արագ ու հաջողակ այն ամենումինչ անում եսգիրքն այդ մասին է:

Պարզել ենքթե որ որոշումներն են մեզ առավել մոտեցնում հաջողությանը և որ նպատակներ են անհնարինը դարձնում հնարավոր: Գիրքը սովորեցնում էթե ինչպես պետք է կայացնել որոշումներորոնք կնպաստեն իրական ադյունավետությանը:

Դպրոցներում հնարավոր է բարեփոխումներ անել, եթե ուսուցիչները փոխեն երեխաների հետ աշխատելու մեթոդները: Թիմերին կարելի է սովորեցնել դասեր քաղել: