7 ԳԻՐՔ, ՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է NEWMAG SUMMER FEST-ԻՆ

Newmag-ի ամառային փառատոնին հրատարակչությունը ներկայացնելու է 7 նոր գիրք՝ տարբեր ժանրերի ու ոճերի։ 

Առաջին գիրքը պատմաբաններ Ռուբեն Մելքոնյանի և Նաիրա Պողոսյանի աշխատությունն է նվիրված 1915 թվականից հետո Օսմանյան կայսրությունում ողջ մնացած հայերի ճակատագրին։ Եթե կարճ՝ ապա Թուրքիան շարունակեց այն, ինչ չէր հասցրել։ Այդ ընթացքում թուրքահայերը փորձում էին տեղափոխվել Խորհրդային Հայաստան։ Աշխատությունը լի է մինչև այժմ գաղտնի համարված փաստաթղթերով, նամակագրություններով և որոշումներով։ Բացառիկ մանրամասներով գիրքն իրականում ցույց է տալիս, թե արդյոք Թուրքիան կարող է փոխել իր վերաբերմունքը հայերի նկատմամբ՝ հարց, որ ակտուալ է նաև այսօր։

Այս Գիրքը նվիրված է 44-օրյա պատերազմին և քննում է հայ-ադրբեջանական զինված հակամարտության հիմնական պատճառները, ընթացքը և հետևանքները ներգրավված բոլոր կողմերի համար: Սա 2 տասնյակից ավելի հետազոտողների առաջին վերլուծությունն է՝ հայտնի ռուս փորձագետ Պուխովի խմբագրությամբ։

Հասարակություն
7 ԳԻՐՔ, ՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է NEWMAG SUMMER FEST-ԻՆ
15 Հուլիս 2022 | 16:000
 Facebook   Twitter    

Newmag-ի ամառային փառատոնին հրատարակչությունը ներկայացնելու է 7 նոր գիրք՝ տարբեր ժանրերի ու ոճերի։ 


Առաջին գիրքը պատմաբաններ Ռուբեն Մելքոնյանի և Նաիրա Պողոսյանի աշխատությունն է նվիրված 1915 թվականից հետո Օսմանյան կայսրությունում ողջ մնացած հայերի ճակատագրին։ Եթե կարճ՝ ապա Թուրքիան շարունակեց այն, ինչ չէր հասցրել։ Այդ ընթացքում թուրքահայերը փորձում էին տեղափոխվել Խորհրդային Հայաստան։ Աշխատությունը լի է մինչև այժմ գաղտնի համարված փաստաթղթերով, նամակագրություններով և որոշումներով։ Բացառիկ մանրամասներով գիրքն իրականում ցույց է տալիս, թե արդյոք Թուրքիան կարող է փոխել իր վերաբերմունքը հայերի նկատմամբ՝ հարց, որ ակտուալ է նաև այսօր։

Այս Գիրքը նվիրված է 44-օրյա պատերազմին և քննում է հայ-ադրբեջանական զինված հակամարտության հիմնական պատճառները, ընթացքը և հետևանքները ներգրավված բոլոր կողմերի համար: Սա 2 տասնյակից ավելի հետազոտողների առաջին վերլուծությունն է՝ հայտնի ռուս փորձագետ Պուխովի խմբագրությամբ։

Երևի կհիշեք, որ այս տարի Newmag-ի ձմեռային փառատոնին մենք ներկայացրինք 3 ռուս հեղինակի «Մարդիկ և մեքենաները» գիրքը Հայաստանի առաջին համակարգիչների ստեղծման մասին։ Գիրքը հայերեն էր, թեև հեղինակները գրել էին ռուսերեն։ Հաշվի առնելով գրքի պոպուլյարությունը և ռուսական ՏՏ համայնքի օրեցօր աճող ներկայությունը մեր երկրում, որոշեցինք գիրքը հրատարակել նաև բնօրինակով՝ ռուսերենով։

Եվ վերջին գիրքը ոչ-գեղարվեստական ժանրից։ Համացանցում հազարավոր մարդիկ մաշկի խնամքի տասնյակ հազարավոր տարբերակներ են առաջարկում` ավանդական մեթոդներից մինչև տնային քսուքներ, թանկ շիճուկներից մինչև եզակի բույսերիհամադրումներ: Բժշկության հետ կապ չունեցող մարդը դժվար հասկանա, թե սրանցից որն է օգտակար, որը՝ վնասակար: Փորձառումաշկաբան Անջալի Մահտոյի գիրքը հստակ, հակիրճ, գիտական փաստերով և անձնական օրինակներով պատասխանում է մաշկիխնամքին վերաբերող բոլոր հարցերին: Այս գիրք-ուղեցույցն ամփոփում է ոլորտային ամենաթարմ հետազոտությունները ևհամադրում դրանք գործնականում կիրառված, մշտապես հաջողված և գիտության վրա հիմնված մեթոդների հետ:

Եվ հիմա արդեն գեղարվեստական գրքերի մասին։ Սկսենք հայ հեղինակներից։ Իր առաջին վեպն է գրել երիտասարդ գրող Սյունե Սևադան։ Վեպը կոչվում է «Աղի թեյ»։ «Աղի թեյը» պատմություն է ճակատագրական թուլությունների, ներանձնային խնդիրների, բայց և դրանց լուծման, ուժի ու ամրության մասին: Սեր, ընկերություն, ընտանիք ու...երաժշտություն։ Առանցքում մարդն է, որփորձում է գտնել իրեն ու փրկվել ի հեճուկս դժվարությունների:

ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի թարգմանական դրամաշնորհով տպագրել ենք երկու եվրոպական վեպ։ Իսպանացի Ֆերնանդո Արամբուրուի «Հայրենիք» վեպի առանցքում երկու բասկ ընտանիքների հարաբերություններն են Սան Սեբաստիանի արվարձանում։ Արամբուրուն, ինքն էլ ծնված լինելով այստեղ, ներկայացնում է անկախության համար պայքարի ահաբեկչական մեթոդները, որոնքթշնամություն են սերմանում երկու մտերիմ ընտանիքների միջև և խեղում են շատերի ճակատագրերը։ Նաև ցուցադրում էիսպանական կենտրոնական իշխանության դաժան պատասխանը բասկերի բարձրացրած խնդիրներին։ Հեղինակը հակամարտության որևէ կողմին չի արդարացնում կամ դատապարտում։ Նա ի ցույց է դնում մարդկանց ողբերգությունն ու դա հաղթահարելու ճանապարհը։

Երկրորդ վեպը բուլղարացի գրող Գեորգի Գասպադինովի «Տրտմության ֆիզիկան է» Վեպի հերոսը հին հունական դիցաբանական հերոսի՝ Մինոտավրոսի պես խճճվում է իր ընտանիքի պատմությունների լաբիրինթոսում։ Թռչելով ժամանակաշրջանից ժամանակաշրջան, համադրելով ու հակադրելով իրարամերժ տեսակետներ՝ հեղինակը բացահայտում է արևելաեվրոպացիների մտածելակերպը, 2-րդ աշխարհամարտի հետևանքներն ու Բուլղարիայի կոմունիստական բյուրոկրատիայի դեմքը։ Անհավանական հուզիչ կամ անսովոր զվարճալի այս վեպը նոր տեսակի ընթերցանության փորձ է պարգևում։ Ընթերցողը հետևում է արտասովոր պատումներին, ցատկում ժամանակաշրջաններով, խճողվում հերոսների ճակատագրերի մեջ և խճճվում ճիշտ այնպես, ինչպես վեպի գլխավոր խորհրդանիշը՝ Մինոտավրոսը՝ կյանքի ու հանգամանքների լաբիրինթոսում։ Այս վեպը կարեկցանքի և դրա անհետացման, մարդու մեջ փակված տխուր հրեշի մասին է։