Գլխավոր Մեդիալուսաբանում

Աղջկան ուշքի բերելուց հետո հիմա էլ «կստիպեն» չարդա

Աղջկան ուշքի բերելուց հետո հիմա էլ «կստիպեն» չարդարանալ. Newmag-ը հրատարակել է ամերիկացի բեսթսելլերի հերթական գիրքը

newmag-y-n

Newmag ընկերության գրահրատարակչական նախաձեռնության կողմից թարգմանված և հրատարակված «Թքած ունենալու նուրբ արվեստը» և «Աղջիկ ջան, ուշքի արի» գրքերն անմիջապես հայտնվեցին քննարկումների կենտրոնում: Աղջկան ուշքի բերելուց հետո հիմա էլ «կստիպեն» չարդարանալ։ Newmag-ը հրատարակել է ամերիկացի բեսթսելլեր գրող Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գիրքը։ Գիրք, որն այս անգամ էլ ցույց կտա՝ ինչպես կարելի է առանց վարանելու լուծել բոլոր խնդիրներն ու հասնել նպատակին:

Աղբյուր՝ armdaily.am

Տարածել

Աղջիկ ջան, մի՛ արդարացիր
Աղջիկ ջան, մի՛ արդարացիր

Ռեյչլ Հոլիս

4800 ֏

Նկարագրություն

Ռեյչլ Հոլիսը հաճախ է նկատել, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ կոմպետենտ երևալ։ Ավելին, կանանց ինքնագնահատականը շատ հաճախ ձևավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական եսը, ձևավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։ Հեղինակը կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։ Այս գրքում Ռեյչլը դիմում է իր ընթերցողին և ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու։ Թե ինչպես, կիմանաք գիրքը կարդալով։