Անի Քոչարի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրին

September 23, 2020 Lurer

 «Հանձնվել չկա՛» գրքի հեղինակը հյուրընկալվել է Հանրային հեռուստաըներության «Առավոտ լուսո» ծրագրին: Անի Քոչարը ներկայցրել է՝ ինչ ճանապարհ է անցել  ինքնակենսագրական գիրքը մինչ հրատարակվելը: Նա իր շնորհակալությունն է հայտնել Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանին՝ գիրքը գրելու գաղափարի համար: «Երբ Արտակն ինձ զանգահարեց ու ասաց, որ նման գաղափար է առաջացել իր մոտ, ես միանգամից համաձայնեցի: Բայց քանի որ առողջական ծանր շրջափուլ էր,  հույս չունեի, որ կարող եմ ավարտին հասցնել գիրքը: Սա կյանքի գնով գրված գիրք է: Շատ էի ցանկանում իմ ուղերձները, սերը, հավատը փոխանցել մարդկանց »:

Ըստ Անի Քոչարի, գիրքն ամենևին էլ հիվանդության մասին չէ, սա գիրք է դժվարությունն ու փորձությունը հավատով հաղթահարելու համար: Մարդ պարտվում է այն ժամանակ, երբ հանձնվում է: Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։