Ազնավուրի վերջին՝ «Կյանքից կառչած» գիրքը թարգմանվել է

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկիաջակցությամբ newmag ընկերությունը թարգմանել և հրատարակել է Շառլ Ազնավուրի` «Կյանքից կառչած» գիրքը: Սա շանսոնյեի հեղինակած վերջին` 9-րդ գիրքն է, որն արտիստը գրել է 2017-ին:

«Հարյուր տոկոսով հայ և հարյուր տոկոսով ֆրանսիացի Շառլ Ազնավուրի մտորումները հայ ընթերցողին հասցնելը հրաշալի գաղափար է: Կարծում եմ, այս գրքի շնորհիվ հայ ընթերցողն ավելի լավ կճանաչի Ազնավուրին և բազմաթիվ գաղափարների շուրջ մտորելու առիթ կունենա: Ուստի չէինք կարող չաջակցել այս գրքի հրատարակմանը», – իր խոսքում նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Կյանքից կառչած» գրքում հեղինակը խոսում է սեփական կյանքի, դժբախտության, հաջողության ու երջանիկ հանդիպումների մասին:

Գիրքը հայ ընթերցողները կարող են ձեռք բերել բոլոր գրախանութներից:

Panarmenian.net