ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները հյուրընկալվել են Գրքի երևանյան փառատոնին

EVN BOOK FEST. Գրքի երևանյան փառատոն 2021 Antares Media Holding -ի եւ Arqmenik Nikoghosyan -ի հրավերով ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների հետ հյուրընկալվեցինք Երեւանյան գրքի փառատոնին։  Անտարես, Արմավ հրատարակչություն Armav publishing եւ Newmag հրատարակչությունների կողմից ստացանք նվերներ։ Ծանոթացանք արձակագիր Գուրգեն Խանջյանի հետ, ով մեծ ֆուտբոլասեր է եւ օգոստոսի 6-ին մեր հրավերով կայցելի Ավան ակադեմիա մարզադաշտ' դիտելու Արարատ-Արմենիա - ԲԿՄԱ խաղը։ Լուսանկարում ֆուտբոլիստների ձեռքին Խանջյանի գրքերն էլ կան' հեղինակի ինքնագրով։ Իսկ թե Արքմենիկ Նիկողոսյանն ինչպես էր հրատարակչական գործը ներկայացնում ֆուտբոլի հետ զուգահեռներ տանելով, պատմելու չի: Կամ կպատմեմ մյուս նկարներում», գրել է Աղբալյանը: