Digitain-ը և Newmag-ը համատեղ սկսում են նոր Smart մատենաշարը՝ նվիրված ՏՏ ոլորտին և ներկայացնում առաջին գիրքը՝ «Զրոյից՝ մեկ»

October 17, 2022 Hetq.am

Հոկտեմբերի 10-ին Դիջիթեյն ընկերության գրասենյակին կից FoodPark by DownTown-ում տեղի ունեցավ PayPal ընկերության հիմնադիր, ձեռնարկատեր և վենչուրային կապիտալիստ Փիթեր Թիլի բեսթսելլերի՝ «Զրոյից՝ մեկ. ստեղծել ստարտափ, որը կփոխի ապագան» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Սա տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված, նոր Smart մատենաշարի առաջին գիրքն է, որի թարգմանությունն իրականացվել է Դիջիթեյնի և Newmag-ի համագործակցության արդյունքում։ 

Փիթեր Թիլն իր գրքում մանրամասն պատմում է, թե ապագայի բիլգեյթսերն ու իլոնմասկերն ինչու այլևս մրցակցության մեջ չեն մտնի որևէ մեկի հետ։ Անհավասար և անիմաստ մրցակցությանը տրվելու փոխարեն նրանք կստեղծեն եզակի արժեք և երկարաժամկետ հեռանկարում ամենալայն և համապարփակ իմաստով կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։ Ըստ հեղինակի՝  հաջողության բանաձև չկա․ պետք է ձգտել լինել եզակի և ստեղծել մի կազմակերպություն, որն այնքան է տարբերվում մյուսներից, որ նույնիսկ դուրս է մրցակցությունից։

Գրքի շնորհանդեսին նախորդեց «Մեկից զրո. ինչո՞ւ է տապալվում ստարտափը» խորագրով պանելային քննարկումը՝ հայ ստարտափային գուրուներից մի քանիսի մասնակցությամբ։

Պանելային քննարկման վարող, Rite ընկերության համահիմնադիր Աշոտ Խուդգարյանի հարցին, թե որոնք են ստարտափի տապալումը բնութագրող ամենատարածված հատկանիշները, SmartClick-ի համահիմնադիր Ռեմ Դարբինյանը շեշտեց, որ դա ամենևին գումարը չէ։ Իսկ Digitain ընկերության M1TQ աքսելերացիոն ծրագրի ղեկավար Մանե Վարոսյաը, կիսելով այս կարծիքը, հավելեց, որ ստարտափների ամենաբեկումնային խնդիրներից մեկն իրենց գաղափարին սիրահարվելն է՝ պատշաճ կերպով չուսումնասիրելով շուկան, գաղափարի պահանջարկն ու հետագա ռիսկերը, ինչպես նաև բավարար ճկուն ու ադապտացվող չլինելը։ Ամփոփելով միտքը՝ BANA-ի նախագահ ու Formula VC ընկերության համահիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը նշեց,- «Եթե ստարտափը տապալումից սովորում է և հետագայում այն կիրառում ավելի լավ արդյունքներ ստանալու համար, ապա այս պարագայում դա տապալում չէ, այլ՝ դաս»։

Իսկ Prelaunch և TCF ընկերությունների համահիմնադիր Նարեկ Վարդանյանն առանձնացրեց երկու կարևոր խորհուրդ ստարտափ ոլորտում հաջողության հասնելու համար․ ներգրավել այնպիսի մարդկանց, ովքեր ձեզ լրացնում են և ուշադրություն դարձնել այն շուկայի մեծությանն ու հնարավորություններին, որտեղ գործում եք։

Շնորհանդեսի ընթացքում իր խոսքով հանդես եկավ նաև Դիջիթեյն ընկերության ռազմավարական նախագծերի բաժնի ղեկավար Անի Մկրտչյանը նշելով,- «Դիջիթեյնի ռազմավարական նպատակների հետ ուղիղ համեմատական է Newmag-ի հետ համագործակցության այս նոր շրջանակը։ Մենք Հայաստանում ոչ միայն ամենամեծ ՏՏ ընկերություններից ենք, այլև մեր նպատակն է նպաստել Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը: Սա մեզ համար կարևոր ռամավարական հենասյուն է, և հավատացած ենք, որ այսպիսի գրքերի թարգմանությանը աջակցելով՝ կօգնենք, որպեսզի Հայաստանում շատանան ստարտափ ընկերությունները, քիչ ձախողեն և համաշխարհային մակարդակով մեծ հաջողությունների հասնեն․ երկարաժամկետ և կայուն արժեք ենք ստեղծում երկրի համար»։

Միջոցառման մասին սեղմ տեսանյութը կարող եք դիտել այստեղ։ 

Իսկ Դիջիթեյնի և Newmag-ի համագործակցությունը շարունակվում է․ սպասեք մատենաշարի հաջորդ գրքերին։