Է. Մակրոնի՝ Հայաստան այցին ընդառաջ կայացավ նրա «Հեղափոխություն» գրքի շնորհանդեսը

January 29, 2020 Tert.am

Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գրքի շնորհանդեսն այսօր կայացավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը։ Ֆրանսիայում բեսթսելլեր դարձած գիրքը հայ ընթերցողին է ներկայացնում «Newmag» ընկերությունը։

Մակրոնի գիրքը հրատարակվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովին և նրա Հայաստան կատարելիք առաջին պետական այցին ընդառաջ։

Բեթսելլերը Հայաստանում ներկայացնելու գաղափարի հեղինակ, «Newmag» ընկերության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանն այս գիրքը ոչ միայն կարևոր, այլև անհրաժեշտ է համարում հայ ընթերցողի համար։

«Առավել հետաքրքիր է, որ այս գիրքը ոչ միայն բարձրացնում է խնդիրները, այլև ցույց է տալիս, թե ինչպես է այն լուծելու և լուծում է հենց հիմա։ Այսինքն, եթե ուզում եք Ֆրանսիայի մասին կազմել պատկերացում, ապա պարզապես պետք է կարդալ այս գիրքը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Newmag» ընկերության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

Պարզ, բայց ոչ պարզունակ․ ահա այսպես է նկարագրում «Հեղափոխություն» գիրքը «Newmag»-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։ Նա կարծում է, որ ՀՀ–ում բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են ընտրել իշխանավորներին, պետք է կարդան Մակրոնի գիրքը, որը 2 մլն օրինակից ավել վաճառվել է։

«Հեղափոխություն» գրքում Ֆրանսիայի ներկայիս նախագահը պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում։ Հանգամանալից անդրադարձ կա Ֆրանսիայի կյանքի բոլոր ոլորտներին՝ ազգային անվտանգությունից մինչև ներգաղթյալներ, կրթության որակից մինչև ներքաղաքական պայքար։ Գիրքը հնարավորություն կտա ծանոթանալ խնդիրների լուծումերի, որոնք կարող են կիրառվել նաև Հայաստանում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Tert.am