«Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը». մենագրության շնորհանդես՝ «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ (Տեսանյութ)

2021թվականի ապրիլի 30-ին Երևանի Անի հյուրանոցում տեղի ունեցավ «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» մենագրության շնորհանդեսը: Գիրքը կյանքի է կոչվել «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ և Newmag-ի աջակցությամբ: Գրքի հեղինակը ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանն է:  Շնորհանդեսի վայրը պատահական չէր ընտրված. ուղիղ 50 տարի առաջ Ֆենիքս Դարբինյանի ղեկավարությամբ նախագծվեց ու Երևանի սրտում վեր խոյացավ 16 հարկանի Անի հյուրանոցը:

«Այս մատենաշարի նպատակն է միջազգային չափանիշներով, նոր լույսի ներքո ուսումնասիրել հայկական ճարտարապետական և գեղանկարչական ժառանգությունը, որը հետաքրքրություն կառաջացնի բոլոր սերունդների մոտ, հատկապես՝ երիտասարդների: Այն պետք է հետաքրքիր լինի նաև աշխարհին: Այս գրքով մենք մեկնարկում ենք Հասրաթյան հիմնադրամի Հասրաթյան մատենաշարը», - նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Հրաչ Քեշիշյանը:

Ֆենիքս Դարբինյանը համարվում է հայկական մոդեռնիստական ճարտարապետության կարևոր դերակատարներից մեկը: Այն տարիների քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի նախաձեռնությամբ ու Ֆենիքս Դարբինյանի նախագծերով է արդիականացվել Երևանի կենտրոնը, որտեղ տեղ են գտել մայրաքաղաքի գլխավոր կառույցները, քանդակներն ու շատրվանները: Ցավոք, դրանք այժմ կամ անուշադրության են մատնված, կամ՝ վերափոխված:

2021թվականի ապրիլի 30-ին Երևանի Անի հյուրանոցում տեղի ունեցավ «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» մենագրության շնորհանդեսը: Գիրքը կյանքի է կոչվել «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ և Newmag-ի աջակցությամբ: Գրքի հեղինակը ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանն է:  Շնորհանդեսի վայրը պատահական չէր ընտրված. ուղիղ 50 տարի առաջ Ֆենիքս Դարբինյանի ղեկավարությամբ նախագծվեց ու Երևանի սրտում վեր խոյացավ 16 հարկանի Անի հյուրանոցը:

Այս գրքով հիմք է դրվում «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի և Newmag-ի գործըներությանը: Հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը տեղեկացրեց՝ գիրքը պետք է լույս տեսներ 2020-ին, սակայն հետաձգվեց: 2021 թվականի աշնանը լույս կտեսնի նկարիչ և ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովին նվիրված մատենաշար: 

Մանրամասն՝ տեսանյութում