Ֆրանկոֆեսթի անցկացումը նշանավորվել է ֆրանսալեզու հեղինակների բեսթսելլերներով

September 14, 2023 Armenia TV

Ֆրանսիական գրականության շունչը՝ Երևանի կենտրոնում. «Սիրահարների այգում» «Նյումեգ» հրատարակչությունն անցկացնում է «Ֆրանկոֆեստ» ֆրանսերեն գրքերի և ֆրանկոֆոն բովանդակության փառատոնը։ Այն համախմբում է երիտասարդներին, բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներին, ընթերցասերներին ու պարզապես եվրոպական մշակույթի ու գրականության սիրահարներին: Այս փառատոնը գալիս է ոչ միայն ակտիվացնելու աշնանային գրքասեզոնը, այլև նպաստելու Հայաստանում ֆրանսերենի, ֆրանսալեզու գրականության հանրահռչակմանը։