Ֆրանսիական մշակույթ՝ հայկական ոգի

Ասում են՝ ապրելու համար պետք է փորձել կյանքը սիրուն գույների մեջ տեսնել, ամեն բացվող օրը փորձենք ավելի հետաքրքիր դարձնել, Շառլ Ազնավուրը ամեն օր գրելով նոր երգի բառեր, երաժշտություն, մեզ տվել է այդ հնարավորությունը տեսնել ավելին, քան կարող էինք և սիրել կյանքը ինչպես կա՝ անկախ ամեն ինչից։ Հինգ տարի առաջ աշխարհը կորցրեց Շառլ Ազնավուրին, ինչը, թերևս, կրկնակի ցավ էր հայերիս և Հայաստանի համար։ Երաժշտական կարիերան սկսել է 1940 թվականին։ Իր ապրած 94 տարիների ընթացքում կարող ենք ասել, որ նա ապրել է, իրապես, խտացված մի քանի կյանք։ Ազնավուրի մահից շատ կարճ ժամանակ անց Newmeg հրատարակչությունը որոշեց Ազնավուրի ամբողջ գրական ժառանգությունը հայերերն թարգմանել։ Արդեն երեք տարի է՝ Ազնավուրի մահվան և ծննդյան տարելիցի օրերը Նյումեգը վերածել է Ազնավուրյան օրերի։

Ազնավուրը 2008-ին ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Նա նաև ստացել է Ազգային հերոսի կոչում, միջազգային ամբիոններից միշտ պաշտպանել է իր երկրի և ժողովրդի շահերը։ Սաթենիկ Աբգարյանը, ով աշխատանքային բերումով անմիջական շփում է ունեցել Ազնավուրի հետ, պատմել է, որ Ազնավուրը միշտ ասում էր․ «Մարդիկ անընդհատ ուզում են ասել, որ ես հայ եմ, ես հայ չեմ, ես ֆրանսիացի եմ, ծագումով՝ հայ»։ «Քեզ համար, Հայաստան» հատորում Ազնավուրը ընթերցողի սիրտը ծագում է «Ասեղ» բանաստեղծությամբ, որը նվիրել է 25 տարեկանում կյանքից հեռացած իր որդուն։ Այս գրքով Ազնավուրը սիրո խոստովանություն է արել Հայաստանին, Ֆրանսիային և ընտանիքին։ Գրքում տեղ են գտել Ազնավուրյան ամենահայտնի հիթերը՝ «Թեհրան 43»  ֆիլմի սաունդթրեքը, Հայոց ցեղասպանության թեմայով աշխարհահռչակ «Նրանք ընկան»  ստեղծագործությունն ու Սպիտակի երկրաշարժից հետո հուշաբեր «Քեզ համար, Հայաստան»  երգը։

Ազնավուրյան հոգին դասախոսները տանում են նաև լսարան, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ֆրանսերեն լեզվի և գրականության դասախոս Անի Ջանիկյանի ամեն դաս կարծես՝ մոնո ներկայացում լինի։ Կարդացել է ամբողջ գիրքը, լսարանում ուսանողների հետ թարգմանել, վերլուծել և անցել Ազնավուրյան բոլոր երանգները։ Նա կարծում է , որ գրքի բնագիրը ուսանողների համար հաճելի և միևնույն ժամանակ ուսուցողական գիրք կդառնա։ Թե ի՞նչ մոգություն է պետք Ազնավուր թարգմանելու համար Սամվել Գասպարյանը անկեղծանում է․ «Պետք է նախ լեզուների իմացություն, որը շատ քիչ է թարգմանելու համար, շատ լավ ճանաչել հեղինակին ում գրքերը թարգմանում ես, նրա շրջապատը, ընկերներին, ստեղծագործությունները, ապրած ժամանակաշրջանը, դա էլ դեռ բավական չի, պետք է սեր, սիրել հեղինակին, ում ստեղծագործությունները թարգմանում ես, և նվիրվել հեղինակին, այդքանից հետո կարող ես թարգմանել յուրաքանչյուր հեղինակի»։

Երբ հրապուրվում ես Ազնավուրի երգերով հրապուրվում ես նրա զմայլությամբ ու կյանքի հանդեպ ունեցած վարակիչ սիրով։ Նրա աշխատանքները գրականագետները համեմատում են ճշգրիտ գիտության հետ , որտեղ ամեն ինչ հստակ է։ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրյանը իր նամակում, որը ուղղել է հայ ժողովրդին ասում է․ «Հայրս այսօր ուրախ կլիներ, որ իր ստեղծագործությունները հայերեն են թարգմանվում, քանի որ կարծում եմ ՝ հայ հասարակությունը նրան այդքան բարձր աստիճանի չէր ճանաչում, նրան ճանաչեցին մի գիշերում՝ հայտնաբերելով նրա մարդ տեսակը։ Նրա ստեղծագործություններում միշտ կար հայկական հոգի, ծնողների կողմից փոխանցված արևելյան մշակույթի ժառանգությունը միշտ գերակշռում էր իր ստեղծագործություններում»։ Բոհեմյան կյանք, կիրք, ներկա պահ, կարեկցանք ու նուրբ հումոր այս ամենը ամփոփված է  Գիրքը երկլեզու է․հայերենի կողքին ֆրանսերեն բնագիրն է։ Այս ամբողջ գրական, երգ-երաժշտական շարքը կյանքի է կոչվում Amundi acba-ի շնորհիվ։

Մարինե ԴՎՈՅԱՆ ՀՊՄՀ լրագրության բաժնի ուսանողուհի